Jump to content

Նաննի Մորետտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաննի Մորետտի
իտալ.՝ Nanni Moretti
Նաննի Մորոտին 2011-ի Կաննյան կինոփառատոնին
Ծնվել էօգոստոսի 19, 1953 (71 տարեկան)
ԾննդավայրԲրունիկո
ՔաղաքացիությունԻտալիա
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունդերասան,ռեժիսոր,սցենարիստ
Ակտիվ շրջան1976-այժմ
Ծնողներհայր՝ Luigi Moretti?, մայր՝ Agata Apicella Moretti?
Ամուսին(ներ)Silvia Nono?
Երեխա(ներ)Pietro Moretti?
Պարգևներ և մրցանակներ

Ջովանի (Նաննի) Մորետտի (իտալ.՝ Giovanni (Nanni) Moretti; ծնվել է օգոստոսի 19 1953-ին, Բրունիկոյում, Տրենտինո Ալտո Ադիջե՝ Իտալիա) — իտալացի ռեժիսոր, սցենարիստ և դերասան, միջազգային կինոմրցանակների դափնեկիր:

Կենսգրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաննի Մորետտին ծնվել Բրունիկո քաղաքում, բայց իր մանկությունը անցկացրել է Հռոմում: Դպրոցում նա հաճախել ջրագնդակի խմբակ և խաղացել է Իտալիայի ազգային հավաքականում:[2] 1973 թվականին իր փողերով գնել է «Super-8 կինոկամեռա» և իր ընկերներով սկսեց սիրողական ֆիլմեր նկարել: Մորետտիի առաջին պրոֆեսիոնալ ֆիլմը եղել է Ecce bombo-ն, որը հայտնվել է էկրաններին 1978-ին և իրեն բերել է մեծ չանաչում Իտալիայում: [2].

Իր առաջին ֆիլմը Ecce bombo-ն ցուցադրվել է Կաննում անցկացվող կինոփառատոնին: Մորետտին այդ կինոփարատոնին մասնակցել վեց անգամ և 2001 թվականին ստացել է գլխավոր մրցանակը: Ռեժիսորը հայտնի է իր էկսցենտրիկ կատակերգություններով հաճախ ինքը իր ֆիլմերում նկարվում է գլխավոր դերերում: Այդ պատճառով իտալցի լրագրողները նրան անվանել են <<իտալացի Վուդի Ալլեն»[3]:

Մորետտին Իտալիայում ունի իր սեփական կինոթատրոնը «Cinema Nuovo Sacher» անունով[2]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]