Յուսրա Մարդինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուսրա Մարդինի
Դիմանկար
Ծնվել էմարտի 5, 1998(1998-03-05)[1] (26 տարեկան)
ԾննդավայրԴամասկոս, Սիրիա
Քաղաքացիություն Սիրիա
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնմուսուլման[2]
Մասնագիտությունլողորդ և փախստական
Կայքyusra-mardini.com
 Yusra Mardini Վիքիպահեստում

Յուսրա Մարդինի (արաբ․՝ يسرى مارديني‎‎, մարտի 5, 1998(1998-03-05)[1], Դամասկոս, Սիրիա), սիրիական ծագմամբ լողորդ, Ամառային օլիմպիական խաղեր 2016-ի մասնակից[3]։

Մարդինին ծնվել է քրիստոնյա ընտանիքում[4]։ Դամասկոսում մեծացած Մարդինին կրթվել է Սիրիայի օլիմպիական կոմիտեի դպրոցում[5]։

200 մետր ազատ ոճում (25 մետր լողավազանում), 200 մետր ազատ ոճում (50 մետր լողավազանում) և 400 մետր ազատ ոճում լողի 2012 թվականի աշխարհի առաջնությունում նա ներկայացրել է Սիրիան։

2015 թվականին տեղափոխվել է Գերմանիա։ Մարզվել է Բեռլինի Wasserfreunde Spandau 04 ակումբում։ Ապրում է Բեռլինում[6]։

Մասնակցել է 2016 թվականի Օլիմպիական խաղերին՝ ներկայացնելով փախստականների հավաքականը։

Խաղերի բացման ժամանակ եղել է թիմի դրոշակակիրը[7]։

Որակավորման մրցումներում 100 մետր ազատ ոճում զբաղեցրել է 45-րդ տեղը[8] և 41-րդ տեղը՝ 100 մետրանոց բատերֆլայում[9]։

Մարդինիի սխրանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսին Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ նրա տունը ավերվել է, և նա իր քրոջ՝ Սառայի հետ ստիպված է եղել փրկվել փախուստով[10]։ Հասնելով Լիվան, ապա Թուրքիա պայմանավորվել են անօրինական ճանապարհով մոտորանավակով տեղափոխվել Հունաստանի ափ։ Տախտակամածին եղել են 20 մարդ, չնայած նավը նախատեսված էր 7 մարդ տեղափոխելու համար։ Երբ շարժիչը կանգ է առել և մոտորանավակը սկսել է խորտակվել Եգեյան ծովում, միակ մարդիկ, որ լողալ գիտեին միայն Յուսրան և քույրն էին։

Արդյունքում սիրիացի աղջիկները 3 ժամ լողոլով՝ քարշ են տվել նավակը, որի վրա կային 18 մարդ։ Նրանք հասել են Լեսբոս կղզի՝ փրկելով բոլոր ուղեկիցներին[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Yusra_Mardini
  2. http://www.asianews.it/news-en/Rio-2016:-Yusra-Mardini,-18-year-old-Syrian-Christian,-flag-bearer-of-Refugee-Olympic-Team-38298.html
  3. Fahey, Ciaran (2016 թ․ մարտի 18). «Swimmer Yusra Mardini hopes to compete at Rio Games for refugee squad in hopes of inspiring other Syrians» (անգլերեն). The Toronto Star. ISSN 0319-0781. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 19-ին.
  4. Ashitha Nagesh (2016 թ․ հուլիսի 29). «Meet the teen who escaped war in Syria to go for Olympic gold» (անգլերեն). Metro.co.uk. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  5. «The inspirational Olympic journey of refugee swimmer Yusra Mardini» (անգլերեն). Olympic News. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.
  6. «Refugee team forming for Rio 2016 Olympics: 'We want to send a message of hope'» (անգլերեն). The National (UAE). 2016 թ․ մարտի 20. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  7. «Юсра Мардини: «Беженец» - не плохое слово»». Спорт-Экспресс. 2016 թ․ օգոստոսի 3. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
  8. Women’s 100m Freestyle Արխիվացված 2016-08-10 Wayback Machine
  9. Women’s 100m Butterfly Արխիվացված 2016-08-07 Wayback Machine
  10. Meena Alexander. We did what we always done: we swam // The Stylist. — 2021. — № 544 (Մարտ).
  11. «Беженка из Сирии, спасшая 18 людей в море, выиграла предварительный заплыв на Играх в Рио». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]