Յուսրա Մարդինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուսրա Մարդինի
Դիմանկար
Ծնվել էմարտի 5, 1998(1998-03-05)[1] (25 տարեկան)
ԾննդավայրԴամասկոս, Սիրիա
ՔաղաքացիությունFlag of Syria.svg Սիրիա
Մայրենի լեզուարաբերեն
ԿրոնMusulman?[2]
Մասնագիտությունլողորդ, international forum participant և փախստական
Կայքyusra-mardini.com
Commons-logo.svg Yusra Mardini Վիքիպահեստում

Յուսրա Մարդինի (արաբ․՝ يسرى مارديني‎‎, մարտի 5, 1998(1998-03-05)[1], Դամասկոս, Սիրիա), սիրիական ծագմամբ լողորդ, Ամառային օլիմպիական խաղեր 2016-ի մասնակից[3]։

Մարդինին ծնվել է քրիստոնյա ընտանիքում[4]։ Դամասկոսում մեծացած Մարդինին կրթվել է Սիրիայի օլիմպիական կոմիտեի դպրոցում[5]։

200 մետր ազատ ոճում (25 մետր լողավազանում), 200 մետր ազատ ոճում (50 մետր լողավազանում) և 400 մետր ազատ ոճում լողի 2012 թվականի աշխարհի առաջնությունում նա ներկայացրել է Սիրիան։

2015 թվականին տեղափոխվել է Գերմանիա։ Մարզվել է Բեռլինի Wasserfreunde Spandau 04 ակումբում։ Ապրում է Բեռլինում[6]։

Մասնակցել է 2016 թվականի Օլիմպիական խաղերին՝ ներկայացնելով փախստականների հավաքականը։

Խաղերի բացման ժամանակ եղել է թիմի դրոշակակիրը[7]։

Որակավորման մրցումներում 100 մետր ազատ ոճում զբաղեցրել է 45-րդ տեղը[8] և 41-րդ տեղը՝ 100 մետրանոց բատերֆլայում[9]։

Մարդինիի սխրանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսին Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ նրա տունը ավերվել է, և նա իր քրոջ՝ Սառայի հետ ստիպված է եղել փրկվել փախուստով[10]։ Հասնելով Լիվան, ապա Թուրքիա պայմանավորվել են անօրինական ճանապարհով մոտորանավակով տեղափոխվել Հունաստանի ափ։ Տախտակամածին եղել են 20 մարդ, չնայած նավը նախատեսված էր 7 մարդ տեղափոխելու համար։ Երբ շարժիչը կանգ է առել և մոտորանավակը սկսել է խորտակվել Եգեյան ծովում, միակ մարդիկ, որ լողալ գիտեին միայն Յուսրան և քույրն էին։

Արդյունքում սիրիացի աղջիկները 3 ժամ լողոլով՝ քարշ են տվել նավակը, որի վրա կային 18 մարդ։ Նրանք հասել են Լեսբոս կղզի՝ փրկելով բոլոր ուղեկիցներին[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Yusra_Mardini
  2. http://www.asianews.it/news-en/Rio-2016:-Yusra-Mardini,-18-year-old-Syrian-Christian,-flag-bearer-of-Refugee-Olympic-Team-38298.html
  3. «Swimmer Yusra Mardini hopes to compete at Rio Games for refugee squad in hopes of inspiring other Syrians.» (անգլերեն)։ The Toronto Star։ 2016-03-18։ ISSN 0319-0781։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-20-ին։ Վերցված է 2016-03-19 
  4. Ashitha Nagesh (2016-07-29)։ «Meet the teen who escaped war in Syria to go for Olympic gold» (անգլերեն)։ Metro.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-03-ին։ Վերցված է 2016-08-05 
  5. «The inspirational Olympic journey of refugee swimmer Yusra Mardini» (անգլերեն)։ Olympic News։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-04-ին։ Վերցված է 2016-03-25 
  6. «Refugee team forming for Rio 2016 Olympics: ‘We want to send a message of hope’» (անգլերեն)։ The National (UAE)։ 2016-03-20։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-02-ին։ Վերցված է 2016-04-27 
  7. «Юсра Мардини: «Беженец» - не плохое слово»»։ Спорт-Экспресс։ 2016-08-03։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-22-ին։ Վերցված է 2016-08-07 
  8. Women’s 100m Freestyle Archived 2016-08-10 at the Wayback Machine.
  9. Women’s 100m Butterfly Archived 2016-08-07 at the Wayback Machine.
  10. Meena Alexander. We did what we always done: we swam // The Stylist. — 2021. — № 544 (Մարտ).
  11. «Беженка из Сирии, спасшая 18 людей в море, выиграла предварительный заплыв на Играх в Рио»։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-31-ին։ Վերցված է 2016-12-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]