Բատերֆլայ
Բատերֆլայ (անգլ.՝ butterfly թիթեռ), սպորտային լողաձև[1][2]։
Լողորդը, պահպանելով մարմնի հորիզոնական դիրքը, առաջ տարածած ձեռքերով կատարում է թիավարման շարժումներ դեպի ներքև և ետ, իսկ ոտքերը, ծալվելով ծնկային և կոնքազդրային հոդերում, կատարում են հրում։ Արտաշնչելիս գլուխն իջեցվում է ջրի մեջ։ Ծագել է 1934 թվականին[3]։ 1952 թվականիին լողի միջազգային ֆեդերացիան այն ընդունել է որպես առանձին լողատեսակ՝ բաժանելով բրաս լողաձևից[4][5]։ 1953 թվականին առաջացել է Բատերֆլայի ավելի կատարելագործված տարբերակը՝ դելֆին լողաձևը[6]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի սկզբանե գոյություն ուներ լողի երեք տեսակ՝ արագալող, գորտնալող, արագալող մեջքի վրա[7] [8]: Բատերֆլայն առաջացել է գորտնալողի «արդիականացումից»: Ձեռքերը սկսեցին շարժել ջրի մակերեսին, ինչը խթանեց լողորդի առաջխաղացմանը: Այնուհետև փոխեցին ոտքերի շարժումները, դարձնելով ավելի բնական:
1933 թվականի վերջին Հենրի Մայերսը լողաց այդպիսի բատերֆլայով Կենտրոնական Բրուքլինում: Բատերֆլայը զարգանում էր գորտնալողից: Այովա նահանգի համալսարանի լողի մարզիչ Դեվիդ Արմբրուստերը ուսումնասիրեց գորտնալողը: 1934 թվականին նա կատարելագործեց գորտնալողի ժամանակ ջրի մակերեսին ձեռքերի շարժումների մեթոդը: Նա նոր ոճը անվանեց «Բատերֆլայ»: Չնայած այդ ձևը բարդ է, նրանում նկատելի է արագության զգալի բարելավում: Մեկ տարի անց՝ 1935 թվականին Ջեք Զիգը Այովայի համալսարանից, մշակեց հարվածի տեխնիկա, կապված թիկնալողի հետ Նա այն անվանեց դելֆինի ոճ՝ ինչպես ձկան պոչի հարվածը: Արմբրուստերը և Զիգը շուտով հայտնաբերեցին, որ այդ տեխնիկաների միաձուլումը ստեղծում են լողի շատ արագ ոճ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ I believe I can butterfly
- ↑ The Online Etymology Dictionary
- ↑ [https://books.google.am/books? id=cSSW4RhZOiwC&pg=PA219&dq=breaststroke&hl=en&sa=X&ei=215ST8raAsK48gPyjL3wBQ#v=snippet&q=butterfly&f=false Maglischo Ernest W. Swimming fastest p. 145]
- ↑ Техника плавания - Баттерфляй-Дельфин
- ↑ Техника плавания дельфином. С Постовым А.И. Продожительность 34 мин.
- ↑ Как плавать в стиле Баттерфляй
- ↑ Как плавать в стиле Баттерфляй
- ↑ Техника плавания баттерфляем
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բատերֆլայային լող Ջեննի Թոմպսոնի հետ
- Լողի տեխնիկա՝ վիդեո
- Լողի չափորոշիչների աղյուսակ
- Բատերֆլայային լողի վիդեո
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |