Jump to content

Յունջին Կիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յունջին Կիմ
կորեերեն՝ 김윤진
Ծնվել էնոյեմբերի 7, 1973(1973-11-07)[1] (51 տարեկան)
ԾննդավայրՍեուլ, Հարավային Կորեա
ԿրթությունԲրիտանաամերիկյան դրամատիկական ակադեմիա, Ֆիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց, Բոստոնի համալսարանի կերպարվեստի քոլեջ և Բոստոնի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ և  Հարավային Կորեա
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, կինոդերասանուհի, պարուհի, հեռուստատեսային դերասանուհի և ձայնային դերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Յունջին Կիմ (կորեերեն՝ 김윤진, անգլ.՝ Yunjin Kim, նոյեմբերի 7, 1973(1973-11-07)[1], Սեուլ, Հարավային Կորեա), կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության հարավկորեացի դերասանուհի։ Մեծ ճանաչում է ստացել «Կորուսյալները» հեռուստասերիալում խաղացած Սուն Կվոնի դերով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմը ծնվել է 1973 թվականի նոյեմբերի 7-ին Սեուլում։ Տասը տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է ԱՄՆ՝ Նյու Յորքի Սթաթեն Այլենդ քաղաքային շրջան[2]։ Դպրոցական հասակում հաճախել է թատերական խմբակ և խաղացել «Իմ հրաշալի լեդի» մյուզիքլում։

Երաժշտության, արվեստի և թատերական արվեստի բարձրագույն դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Դերասանական արվեստի լոնդոնյան ակադեմիա, ապա՝ Բոստոնի համալսարան։ Համալսարանն ավարտելուց հետո Կիմը «MTV» հեռուստաալիքում մասնակցել է տարբեր ծրագրերի և «ABC» հեռուստաալիքի հեռուստասերիալներում խաղացել է ոչ մեծ դերեր։

1997 թվականին խաղացել է «Հիանալի հանգիստ» կորեական սերիալում, որի նկարահանումներն իրականացվում էին Նյու Յորքում։ Նկարահանումներից հետո որոշում է վերադառնալ Կորեա, որտեղ նրան հրավիրում են «Հարսանեկան զգեստ» հեռուստասերիալում նկարահանվելու, բայց երկար մտածելուց հետո դերասանուհին մերժում է առաջարկը։ 1999 թվականին Կիմը դեր է ստացել «Շիրի» կորեական ֆիլմում։ Դրանից հետո նա նկարահանվել է ասիական արտադրության մի շարք այլ ֆիլմերում։

2004 թվականին դերասանուհին կրկին վերադարձել է ԱՄՆ և հրավիրվել «Կորուսյալները» հեռուստասերիալում Սունի դերում նկարահանվելու։ Սերիալում նկարահանվելու շնորհիվ Կիմը ստացել է համաշխարհային ճանաչում։

2012 թվականից սկսած նկարահանվել է «Սիրուհիներ» հեռուստասերիալում[3], որը հեռարձակվել է 2013 թվականի հունիսին։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կորուսյալները» հեռուստասերիալի Օահու կղզում եզրափակիչ էպիզոդից հետո՝ 2010 թվականին, Կիմն ամուսնացել է իր նախկին մենեջեր Չոն Հյոք Պակի հետ։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1998 Հարսանեկան զգեստ 웨딩 드레스 Ջինա
1999 Շիրի 쉬리 Լի Մյոն Հյոն / Լի Պան Հի
2000 Ջինկո։ Լեգենդ ռազմիկների մասին 단적비연수 Իյոն
2002 Երեկ 예스터데이 Կիմ Հի Սու
2004–2010 Կորուսյալները Lost Սուն Կվոն
2005 Հունիսյան օրագիր Diary of June Սեո Յուն Հի
2008 Յոթ օր 세븐 데이즈 Յու Չժի Իյոն
2009 Ներդաշնակություն 하모니 Չոն Հյո Կոն
2012 Հարևաններ 이웃사람 Կյուն Հի
2013 Սիրուհիներ Mistresses Կարեն Կիմ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Первый переезд в США
  3. «Телесериал «Любовницы»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յունջին Կիմ» հոդվածին։