Յուհան Պարտս
Յուհան Պարտս էստ․՝ Juhan Parts | |||
| |||
---|---|---|---|
10 ապրիլի, 2013 - 24 մարտի, 2005 (պաշտոնակատար՝ 13 ապրիլի, 2005) | |||
Նախորդող | Սիյմ Կալլաս | ||
Հաջորդող | Անդրուս Անսիպ | ||
| |||
4 ապրիլի, 2007 - 26 մարտի, 2014 | |||
Նախորդող | Էդգար Սավիսաար | ||
Հաջորդող | Ուրվե Պալո | ||
Կուսակցություն՝ | Res Publica կուսակցություն[1] և Հայրենիքի[1] | ||
Կրթություն՝ | Տարտուի համալսարան և Գուստավ Ադոլֆի գիմնազիա | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան | ||
Ծննդյան օր | օգոստոսի 27, 1966[2][3] (58 տարեկան) | ||
Ծննդավայր | Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | Էստոնիա | ||
Պարգևներ | |||
Յուհան Պարտս (էստ․՝ Juhan Parts, օգոստոսի 27, 1966[2][3], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի պետական գործիչ, Էստոնիայի տնտեսական հարցերի և հաղորդակցության նախկին նախարար, Էստոնիայի նախկին վարչապետ։ Հայրենիքի և Res Publica միություն կուսակցության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուհան Պարտսը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 27-ին Տալլինում։ Ավարտել է Տալլինի № 1 միջնակարգ դպրոցը։ Սովորել է Տարտուի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է իրավունք։
Բարձրագույն կրթությունն ավարտելուց հետո Յուհան Պարտսն աշխատանքի է ընդունվել արդարադատության նախարարությունում։ Շուտով համբավ է ձեռք բերել որպես անձ, ով ձգտում է բարեփոխումներ կատարել։ 1998 թվականի գարնանը նախարար Միհկել Օվիյրի կողմից նշանակվել է Գլխավոր վերահսկիչ՝ այդ պաշտոնում մնալով մինչև 2002 թվականը։ Այդ ընթացքում նա հաճախ է քննադատել իշխող կառավարությանն ու դարձել է ամենամեծ ժողովրդականություն վայելող էստոնացի քաղաքական գործիչներից մեկը։
Իր քաղաքական կարիերան Յուհան Պյատսն սկսել է նոր կազմավորված Res Publica կուսակցության հետ, որի նախագահն էր ինքը։ Կուսակցության ստեղծման ժամանակ հայտարարվել է, որ դա գաղափարախոսություններից ազատ երիտասարդ պրագմատիկների կուսակցություն է, որ հակված է դեպի լիբերալ-տնտեսագիտական հայացքները։ Res Publica կուսակցության նախընտրական ծրագրի կենտրոնական կետերից մեկը եղել է հանցագործության ու կաշառակերության դեմ պայքարի խոստումը։
2003 թվականին Ռիյգիկոգուի ընտրությունների ժամանակ Պարտսի կուսակցությունն հավաքել է անսպասելի շատ ձայներն ու ձևավորել կառավարական նոր կոալիցիա, իսկ Պարտսը նշանակվել է վարչապետ։ Նոր կառավարությունն իր աշխատանքն սկսել է 2003 թվականի ապրիլի 10-ին։
2005 թվականի մարտի 24-ին Յուհան Պարտսը հրաժարական է տվել, որովհետև Ռիյգիկոգուն անվստահություն էր հայտնել արդարադատության նախարար Կեն-Մարտի Վախերին։ Վերջինս սահմանել էր հատում կարգ, ըստ որի ամեն տարի Էստոնիայի նահանգներից յուրաքանչյուրում պատասխանատվության պիտի ենթարկվեին որոշակի թվթվ պետական ծառայողներ (դա արվել է կոռուպցիայի դեմ պայքարելու համար), ինչը շատերը համարել են ստալինիզմի դրսևորում։ Փաստաթուղթը հավանության էր արժանացել Պարտսի կողմից։
Յուհան Պարտսի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2005 թվականի ապրիլի 13-ին, երբ Ռիյգիկոգուն վարչապետի պաշտոնի համար հաստատել է Անդրուս Անսիպի թեկնածությունը։
Res Publica և «Հայրենիքի միություն» կուսակցությունների միավորման արդյունքում 2006 թվականին ձևավորվում է «Հայրենիքի և Res Publica միություն» կուսակցությունը, որի անդամ է դառնում Յուհան Պարտսը։
2007 թվականի ապրիլի 4-ից մինչև մարտի 2014 թվականի մարտի 26-ը Յուհան Պարտսն զբաղեցրել է Էստոնիայի տնտեսական հարցերի և հաղորդակցության նախարարի պաշտոնը[7][8]։
Յուհան Պարտսն ամուսնացած է եղել դատավոր Մերլե Պարտսի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ Տոոմաս-Հենդրիկն ու Պիլլե-Ռիյնը։ Ներկայումս նրա կինն է փաստաբան Դեյզի Տաուկը, ով Պարտսից փոքր է տասը տարով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Juhan Parts — Centre of Registers and Information Systems.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.quirinale.it/onorificenze/insigniti/137389
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154&list=1
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ «Юхан Партс. Экс-министр экономики Эстонии». NewsBalt. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Президент Тоомас Хендрик Ильвес утвердил новое правительство». DELFI. 2014 թ․ մարտի 26. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրենիքի և Res Publica միություն կուսակցության պաշտոնական կայք (էստ.) (անգլ.)
- Интервью Радио Свобода
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուհան Պարտս» հոդվածին։ |
|