Յուհան Պարտս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուհան Պարտս
էստ․՝ Juhan Parts
Juhan-Parts.jpg
Դրոշ
Էստոնիայի վարչապետ
10 ապրիլի, 2013 - 24 մարտի, 2005 (պաշտոնակատար՝ 13 ապրիլի, 2005)
Նախորդող Սիյմ Կալլաս
Հաջորդող Անդրուս Անսիպ
Դրոշ
Էստոնիայի տնտեսական հարցերի և հաղորդակցության նախարար
4 ապրիլի, 2007 - 26 մարտի, 2014
Նախորդող Էդգար Սավիսաար
Հաջորդող Ուրվե Պալո
 
Կուսակցություն՝ Res Publica կուսակցություն (2006)[1] և Հայրենիքի[1]
Կրթություն՝ Տարտուի համալսարան և Գուստավ Ադոլֆի գիմնազիա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր օգոստոսի 27, 1966(1966-08-27)[2][3] (56 տարեկան)
Ծննդավայր Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Estonia.svg Էստոնիա
 
Պարգևներ
Քաղաքացիական վաստակի համար շքանշանի Մեծ խաչ, Order of the National Coat of Arms, 2nd Class, Երեք աստղերի շքանշան երկրորդ աստիճանի, Grand Officer of the Order for Merits to Lithuania, Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար» և Դոմ Հենրի մանկան մեծ խաչ

Յուհան Պարտս (էստ․՝ Juhan Parts, օգոստոսի 27, 1966(1966-08-27)[2][3], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի պետական գործիչ, Էստոնիայի տնտեսական հարցերի և հաղորդակցության նախկին նախարար, Էստոնիայի նախկին վարչապետ։ Հայրենիքի և Res Publica միություն կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուհան Պարտսը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 27-ին Տալլինում։ Ավարտել է Տալլինի № 1 միջնակարգ դպրոցը։ Սովորել է Տարտուի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է իրավունք։

Բարձրագույն կրթությունն ավարտելուց հետո Յուհան Պարտսն աշխատանքի է ընդունվել արդարադատության նախարարությունում։ Շուտով համբավ է ձեռք բերել որպես անձ, ով ձգտում է բարեփոխումներ կատարել։ 1998 թվականի գարնանը նախարար Միհկել Օվիյրի կողմից նշանակվել է Գլխավոր վերահսկիչ՝ այդ պաշտոնում մնալով մինչև 2002 թվականը։ Այդ ընթացքում նա հաճախ է քննադատել իշխող կառավարությանն ու դարձել է ամենամեծ ժողովրդականություն վայելող էստոնացի քաղաքական գործիչներից մեկը։

Իր քաղաքական կարիերան Յուհան Պյատսն սկսել է նոր կազմավորված Res Publica կուսակցության հետ, որի նախագահն էր ինքը։ Կուսակցության ստեղծման ժամանակ հայտարարվել է, որ դա գաղափարախոսություններից ազատ երիտասարդ պրագմատիկների կուսակցություն է, որ հակված է դեպի լիբերալ-տնտեսագիտական հայացքները։ Res Publica կուսակցության նախընտրական ծրագրի կենտրոնական կետերից մեկը եղել է հանցագործության ու կաշառակերության դեմ պայքարի խոստումը։

2003 թվականին Ռիյգիկոգուի ընտրությունների ժամանակ Պարտսի կուսակցությունն հավաքել է անսպասելի շատ ձայներն ու ձևավորել կառավարական նոր կոալիցիա, իսկ Պարտսը նշանակվել է վարչապետ։ Նոր կառավարությունն իր աշխատանքն սկսել է 2003 թվականի ապրիլի 10-ին։

2005 թվականի մարտի 24-ին Յուհան Պարտսը հրաժարական է տվել, որովհետև Ռիյգիկոգուն անվստահություն էր հայտնել արդարադատության նախարար Կեն-Մարտի Վախերին։ Վերջինս սահմանել էր հատում կարգ, ըստ որի ամեն տարի Էստոնիայի նահանգներից յուրաքանչյուրում պատասխանատվության պիտի ենթարկվեին որոշակի թվթվ պետական ծառայողներ (դա արվել է կոռուպցիայի դեմ պայքարելու համար), ինչը շատերը համարել են ստալինիզմի դրսևորում։ Փաստաթուղթը հավանության էր արժանացել Պարտսի կողմից։

Յուհան Պարտսի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2005 թվականի ապրիլի 13-ին, երբ Ռիյգիկոգուն վարչապետի պաշտոնի համար հաստատել է Անդրուս Անսիպի թեկնածությունը։

Res Publica և «Հայրենիքի միություն» կուսակցությունների միավորման արդյունքում 2006 թվականին ձևավորվում է «Հայրենիքի և Res Publica միություն» կուսակցությունը, որի անդամ է դառնում Յուհան Պարտսը։

2007 թվականի ապրիլի 4-ից մինչև մարտի 2014 թվականի մարտի 26-ը Յուհան Պարտսն զբաղեցրել է Էստոնիայի տնտեսական հարցերի և հաղորդակցության նախարարի պաշտոնը[4][5]։

Յուհան Պարտսն ամուսնացած է եղել դատավոր Մերլե Պարտսի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ Տոոմաս-Հենդրիկն ու Պիլլե-Ռիյնը։ Ներկայումս նրա կինն է փաստաբան Դեյզի Տաուկը, ով Պարտսից փոքր է տասը տարով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]