Յուդիտ Էսսեր Միտտագ
Յուդիտ Էսսեր Միտտագ գերմ.՝ Judith Esser-Mittag | |
---|---|
Ի ծնե | գերմ.՝ Judith Esser |
Ծնվել է | նոյեմբերի 12, 1921[1] |
Մահացել է | մայիսի 1, 2020 (98 տարեկան) |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Կյոլնի համալսարան (1945) և Բոննի համալսարան |
Մասնագիտություն | գինեկոլոգ և բժիշկ |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան (1945) |
Անդամակցություն | Q16858273? և Deutsche Gesellschaft für Gynäkologie und Geburtshilfe? |
Պարգևներ |
Յուդիտ Էսսեր Միտտագ (գերմ.՝ Judith Esser Mittag, նոյեմբերի 12, 1921[1] - մայիսի 1, 2020), գերմանացի բժիշկ- գինեկոլոգ։ Պատմության մեջ մտել է որպես o.b ներդիրների գյուտարար և կանացի հիգիենայի մասին գիտական գաղափարները հանրամատչելի դարձնող։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1940- 1945 թվականներին Յուդիտ Էսսեր Միտտագը բժշկություն է սովորել Քյոլնի և Բոննի համալսարաններում[2], ապա աշխատել է Վուպերտալի կլինիկայում։
1947 թվականին Յուդիտը խորհրդակցել է ձեռնարկատերեր Կարլ Հանի և Հայնց Միտտագի հետ՝ o.b. ներդիրներ ստեցծելու նպատակով։ Ավելի ուշ ամուսնացել է Հայնց Միտտագի[2] հետ։
1951 թվականին նա ստացել է գինեկոլոգիայի և մանկաբարձության բնագավառներում բժիշկ մասնագետի (Fachärztin) դիպլոմ։
1956 թվականին բժշկուհին եղել է «Կանանց առողջության բարելավման գերմանական ընկերության» (Ärztliche Gesellschaft zur Gesundheitsförderung) քարտուղար։
1978 թվականին Յուդիտ Էսսեր Միտտագը «Գինեկոլոգիայի և մանկաբարձության գերմանական ընկերության» (Deutsche Gesellschaft für Gynäkologie und Geburtshilfe) կազմում հիմնադրել է «Դեռահասության գինեկոլոգիայի ասոցիացիա։»
2009 թվականին գինեկոլոգիական թեմաներով դեռահասների կրթության բնագավառում իր ծառայության և վաստակի համար բժշկուհին արժանացել է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա[3] երկրի պարգևների։
Գերմանիայում «Դեռահասության գինեկոլոգիայի ասոցիացիան» սահմանել է անվանական մրցանակ՝ ի պատիվ գիտնականի, € 4,000 և € 2,500 անվանակարգերում՝ դեռահասության գինեկոլոգիայի[4] թեմայով հրատարակված լավագույն հոդվածի համար։
Գիտական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pädiatrische Gynäkologie (Mitverfasserin), Springer, Berlin u.a. 1987 ISBN 3-540-17805-8 / ISBN 0-387-17805-8
- Der Liebe auf der Spur. Das Buch zur achtteiligen Spielfilmserie über Liebe und Sexualität (Mitverfasserin), Albanus, Düsseldorf 1989 ISBN 3-9802057-0-3
- Jugendsexualität heute. Tabus — Konflikte — Lösungen, Beltz und Quadriga, Weinheim und Berlin 1994 ISBN 3-88679-236-6
- Frauen in Gesundheit und Krankheit. Die neue frauenheilkundliche Perspektive, Trafo, Berlin 1996 ISBN 3-930412-96-9
- Kinder- und Jugendgynäkologie. Atlas und Leitfaden für die Praxis (Hrsg. mit Alfred S. Wolf), Schattauer, Stuttgart 1996 ISBN 3-7945-1558-7
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1957 թվականին ԱՄՆ-ում՝ Փալմ Սփրինգսում[5], ծնվել է Յուդիտ Էսսեր Միտտագի որդին՝ Քրիստիանը։
1975 թվականին Յուդիտ Էսսեր Միտտագը ամուսնու հետ Մեծ Կայման[6] կղզում ձեռք է բերել մի ագարակ՝ ծովային կանաչ կրիաներ բազմացնելու համար, որը ամուսինները 1983 թվականին վաճառել են Կայմանյան կղզիների կառավարությանը[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #11120075X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 Doris Kraus (2010 թ․ հուլիսի 3). «60 Jahre o.b.: "Ein Job für eine Frau"». Die Presse. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.(գերմ.)
- ↑ «Ministerpräsident Jürgen Rüttgers verleiht den Verdienstorden des Landes an 15 Bürgerinnen und Bürger: „Sie machen aus Nordrhein-Westfalen ein Land der Vorbilder!"». Staatskanzlei des Landes Nordrhein-Westfalen. 2009 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.(գերմ.)
- ↑ «Der "JUDITH-ESSER-MITTAG-Preis"». Arbeitsgemeinschaft Kinder- und Jugendgynäkologie e.V. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.(գերմ.)
- ↑ Peggy Fosdick, Sam Fosdick Last Chance Lost?: Can and Should Farming Save the Green Sea Turtle? : the Story of Mariculture, Ltd.,--Cayman Turtle Farm. — I.S. Naylor, 1994. — С. 202. — 338 с. — ISBN 0080543308(անգլ.)
- ↑ Alison Rieser The Case of the Green Turtle: An Uncensored History of a Conservation Icon. — JHU Press, 2012. — С. 158. — 352 с. — ISBN 9781421406190(անգլ.)
- ↑ Alison Rieser The Case of the Green Turtle: An Uncensored History of a Conservation Icon. — JHU Press, 2012. — С. 189. — 352 с. — ISBN 9781421406190(անգլ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вольф А.С., Миттаг Ю.Э. Атлас детской и подростковой гинекологии. — М.: ГЭОТАР-Медиа, 2004. — 304 с. — ISBN 5-9231-0182-3
|