Jump to content

Յուգիդ վա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուգիդ վա
ՏեսակՌուսաստանի ազգային պարկ և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք
Մասն էԿոմի կուսական անտառներ
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքԿոմի Հանրապետություն
ՏեղագրությունԿոմի Հանրապետություն
Հիմնվել էապրիլի 23, 1994[1]
Մակերես18 917,01 կմ²[2]
Յուգիդ վաը գտնվում է Ռուսաստանում
Յուգիդ վա

«Յուգիդ վա» (ռուս.՝ Югыд ва, թարգմանաբար կոմերենից նշանակում է «մաքուր ջուր), ազգային պարկ Ռուսաստանում։ Այն ձևավորվել է 1994 թվականի[3] ապրիլի 23-ին՝ ՌԴ կառավարության № 377 որոշմամբ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային պարկը տեղաբաշխված է Հյուսիսային և Մերձբևեռային Ուրալներում՝ Կոմի Հանրապետության հարավ-արևելքում։

Ընդհանուր մակերեսը կազմում է 1 891 701 հեկտար[4], որից ջրային տարածքի մակերեսը կազմում է 21 421 հեկտար։ Ըստ 2006 թվականի տվյալների այն Ռուսաստանի ամենամեծ ազգային պարկն է։

Ազգային պարկի տարածքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում՝ Կոմի կուսական անտառների հետ միասին։

Ազգային պարկի հարավը սահմանակից է Պեչորա-Իլյիչսկի արգելավայրին։

Աշունը Յուգիդ վայում

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուգիդ վա ազգային պարկը ստեղծվել է հետևյալ նպատակներով՝

  • բնական լանդշաֆտների և յուրօրինակ բնական համալիրների պահպանություն
  • պատմամշակութային օբյեկտների պահպանություն
  • բնակչության շրջանում էկոլոգիական դաստիարակության տարածում
  • կարգավորվող տուրիզմի և հանգստի պայմանների ստեղծում
  • բնության պահպանության և էկոլոգիական հավասարակշռության գիտական մեթոդների մշակում և ներդրում
  • էկոլոգիական մոնիտորինգի իրականացում
  • բնական և պատմամշակութային համալիրների վերականգնում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Филиппова Т. П. Академическая наука в Республике Коми: от постановки проблем сохранения природных ресурсов к реализации инициативных проектов, Academic Science in the Republic of Komi: from Formulating the Problems of Preserving Natural Resources to Implementing of New Projects (ռուս.) // Историко-биологические исследования — 2017. — Т. 9, вып. 2. — С. 100—111. — ISSN 2076-8176; 2500-1221
  2. Արգելոցների համաշխարհային տվյալների շտեմարան — 1981.
  3. «https://russia.travel/objects/282418/». russia.travel (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  4. «Национальный парк Югыд Ва. Статьи на сайте nordural.ru». nordural.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուգիդ վա» հոդվածին։