Կոմի կուսական անտառներ
![]() | |
Virgin Komi Forests* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Կոմի հանրապետություն, Ռուսաստան |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | (vii), (ix) |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Կոորդինատներ | 63°37′33″N 58°57′9″E |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1995 (19 նստաշրջան) |
Համար | 719 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Կոմի կուսական անտառներ (կոմի՝ Комилӧн вӧрзьӧдлытӧм вӧръяс), Կոմի հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքներ, որոնք տեղակայված են Հյուսիսային և Մերձբևեռային Ուրալների արևմտյան լանջերին։ Սա առաջին ռուսական բնության հուշարձանն է, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Այն ներառում է դաշտավայրային և լեռնային տունդրա, որը Եվրոպայում պահպանված Բորեալ ժամանակաշրջանի (Հոլոցեն) առաջնային անտառներ են ընդարձակ ջրաճահճային համակարգով։ Եվրոպայի ամենամեծ՝ 32.800 կմ² տարածքով կուսական անտառներն են[1]։
Կոմի կուսական անտառները պատկանում են ուրալյան տայգայի էկոհամակարգին։ Դրանք տեղակայված են Պեչորա-Իլիչյան արգելոցի և «Յուգիդ Վա» ազգային պարկի տարածքում։ Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկել է 1995 թվականին։ Անտառների արևմտյան մասը գտնվում է նախալեռնային գոտում, իսկ արևելյան մասը՝ լեռնային։ Անտառում մի քանի գետեր են հոսում։ Անտառային կենդանական աշխարհը (ֆաունան) ներառում է ավելի քան 200 տեսակի թռչուններ, ինչպես նաև ձկների և կաթնասուների շատ հազվագյուտ տեսակներ։ Անտառի ֆլորան ներկայացված է բույսերի հարյուրավոր տեսակներով, որոնց թվում կան հատուկ պահպանվող տեսակներ։
Առկա սպառնալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Յուգիդ Վա» ազգային պարկի տարածքում իրականացվում է ոսկու արդյունահանում՝ միջազգային և Ռուսաստանի օրենքների խախտմամբ։ Չնայած շրջակա միջավայրի պաշտպանության հանձնաժողովի որոշմանը (այս անօրինական գործունեության մեջ ներգրավված ընկերությունները պարտավոր են կասեցնել ազգային պարկում հանքախուզական աշխատանքները)՝ ոսկու հանքավայրերը շահագործվում են։
Կոմի Հանրապետության Գերագույն դատարանը ընդունել է, որ ազգային պարկի սահմանների տեղափոխելու մասին հանրապետության ղեկավարի որոշումը անօրինական է։ Համաձայն այդ որոշման՝ ոսկու արդյունահանման շրջանը հեռացված էր ինչպես ազգային պարկի տարածքից, այնպես էլ համաշխարհային ժառանգության վայրից։ Այնուամենայնիվ, հանրապետության ղեկավարների՝ Գայզերի և Գապլիկովի կողմից ձեռնարկված սահմանները տեղափոխելու փորձերը դեռ շարունակվում են, ինչը խստորեն դատապարտվում է ազգային և միջազգային բնապահպանական կազմակերպությունների կողմից[2][3][4][5]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Девственные леса Коми / Под ред. Таскаев, Анатолий Иванович. — М.: Дизайн. Информация. Картография, 2005. — 352 с. — 2000 экз. — ISBN 5-287-00262-9 (в пер.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Девственные леса Коми»։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-23-ին։ Վերցված է 2020-06-30
- ↑ «Девственные леса Коми на сайте Greenpeace»։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-28-ին։ Վերցված է 2020-06-30
- ↑ «Глава Коми попросил у вице-премьера правительства России изъять земли нацпарка «Югыд ва» для добычи полезных ископаемых. Пока это запрещено законом» (չաշխատող հղում)
- ↑ Глава Республики Коми просит вице-премьера нарушить закон
- ↑ «Комитет всемирного наследия отмечает угрозу российским объектам»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-02-ին։ Վերցված է 2020-06-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 719 ռուս.. • անգլ.. • ֆր. |
- «UNESCO» (չաշխատող հղում)
- Девственные леса Коми Archived 2017-08-28 at the Wayback Machine. на сайте Greenpeace Archived 2019-10-07 at the Wayback Machine.
- Объект Всемирного наследия ЮНЕСКО «Девственные леса Коми» на сайте Фонда «Охрана природного наследия»
- Гринпис России: Комитет всемирного наследия отмечает угрозу российским объектам Archived 2014-08-02 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոմի կուսական անտառներ կատեգորիայում։ |