Jump to content

Յու Սընգ Հո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յու Սընգ Հո
կորեերեն՝ 유승호
Ծնվել էօգոստոսի 17, 1993(1993-08-17) (31 տարեկան)
ԾննդավայրԻնչոն, Հարավային Կորեա
ԿրթությունBaekshin High School?
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, մոդել և հեռուստատեսային դերասան
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Յու Սընգ Հո (հանգըլ՝ 유승호, օգոստոսի 17, 1993(1993-08-17), Ինչոն, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան։ Նա ճանաչում է ստացել փոքր հասակում խաղալով «Ճանապարհ դեպի տուն» (2002), և շարունակել է նկարահանվել ֆիլմերում և հեռուստասերյալներում, ինչպիսիք են «Ուսուցման Վարպետը» երիտասարդական դրամայում, «Կույրը» դետեկտիվ թրիլերը (2011) և ռոմանտիկ կատակերգություն «Առաջարկության գործողությունները» (2012)։

Յու Սընգ Հոն ծնվել և մեծացել է Ինչոնում։ Կրտսերն է երկու երեխաներից։ Յուն հետագայում ասել է, որ իր ընտանքիքը եղել է աղքատ[1]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մանուկ դերասան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուն սկսել է իր գործուներությունը 1999 թ-ին նկարահանված N016 հեռախոսային գովազդում։ Գովազդային ընկերությունը, որը պատասխանատու էր կազմակերպության համար, փնտրում էր «նոր դեմք», այլ ոչ թե հմուտ մոդել, այդ իսկ պատճառով Յուի մայրը ուղարկեց իր տղայի նկարը և վերջինս ընտրվեց[1]։ Երբ նա 7 տարեկան էր, Յուն սկսեց իր գործունեությունը որպես մանուկ դերասան 2000 թ-ին, առաջին անգամ հայտնվելով հեռուստասերիալներում։ Բայց որպես ապագա աստղ իր ուղին հարթեց իր առաջին ՝ «Ճանապարհ դեպի տուն» ֆիլմը, որտեղ խաղում է քաղաքում մեծացած մի չարաճճի երեխայի դեր, որը սովորում է գնահատել գյուղական կյանքը, երբ ստիպողաբար նրան ուղարկում են իր խուլ ու համր տատիկի մոտ։ Այդ փոքր բյուջեյով ֆիլմը զարմանալիորեն հիթ դարձավ 2002 թ-ին, ոնենալով ավելի քան 4մլն եկամուտ[2]։ Այնուհետև ձեռք բերելով «Կորեայի փոքր եղբայր» կոչումը, Յուն նաև նկարահանվում է «Սիրտը դա․․․» 2006 թ-ի ֆիլմում, որը մի տղայի և իր սիրելի շան մասին է[3] և «Անմոռանալի» ֆիլմում, որը հեռավոր մի կղզում բնակվող դպրոցականների մասին է, ովքեր գնում են ճանապարհորդության դեպի Սեուլում գտնվող հրուշակեղենի գործարան 1970-ական թթ-ներին[4][5]։ Նա նաև շարունակում է իր գործունեությունը հեռուստատեսությունում նկարահանվելով «Միր և Գաոն կախարդական ռազմիկները» մանկական հեռուստասերյալում։ Յուն հետագայում կառուցել է իր ֆիլմագրությունը՝ խաղալով գլխավոր հերոսներին վաղ հասակում այսպիսի հեռուստասերիալներում, ինչպիսիք են Յի Սոն Շին-ի կերպարը «Անմահ ադմիրալ Յի Սոն Շին» հեռուստասերիալում (2004) թագավոր Սոնջոնը «Թագավորն ու ես» հեռուստասերիալում (2007), Գուանգետո Մեծը «Լեգենդը» հեռուստասերիալում (2007)[6]։ 2009 թ-ին Յուն նկարահանվեց «Հայրերի քաղաք» ֆիլմում։ Վերջինս մի ըմբոստ դեռահասի, ով ունի երիկամների քաղցկեղ, իր ալկոհոլիկ հոր և կավատ կենսաբանական հոր մասին է։ Այս ֆիլմին հաջորդել է «4-րդ դասի գաղտնիքը» ֆիլմը որում 2 ուսանող փորձում են բռնել մարդասպանին իրենց դասասենյակում դիակ հայտնաբերելուց հետո։ Նա նաև նկարահանվել է այդ տարվա ամենաբարձր որակավորված կորեական հեռուստասերյալում ՝«Թագուհին Սոնդոկում» 34-րդ սերիայից՝ մարմնավորելով Կիմ Չունչուի կերպարը։

Դեռահասության շրջանի գլխավոր դերեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր դեռահասության տարիքում Յուն խաղացել է գլխավոր դերերից մեկը «Ուսուցման Վարպետը» հեռուստասերիալում (2010)՝ «Վիշապ Զակուրան» ճապոնական մանգայի կորեական էկրանավորումը, որը ցածր որակավորում ունեցող դպրոցում ուսանող մի խումբ անհաջողակ աշակերտների մասին է, ովքեր պարապում են նշանավոր համալսարան ընդունվելու համար, դատապաշտպան դարձած, ուժեղ կամքի տեր ունեցող դասավանդողի օգնությամբ[7][8][9][10]։ Յուն հաջորդիվ նկարահանվել է Թի-Արայի «Ստեր» երաժշտական տեսահոլովակում «Ուսուցման Վարպետը» հեռուստասերիալում միասին նկարահանված Պակ Ջի Յոնի հետ[11] Հետո նա խաղացել է առավել չափահաս դեր «Ցանկության կրակը» հեռուստասերիալում, որպես հարուստ ազնվական ընտանիքի որդի, ով հետաքրքված չէ բարեկամների շրջանում ժառանգության համար մղվող պայքարում և ամուսնանում է 21 տարեկան հասակում[12]։ Ավելի ուշ նույն տարում Յուն երգում է զուգերգ երգչուհի ԱյՅուի հետ «Հավատա սիրուն» երգում։ Երգի բառերը վերցված էր Յուի օրագրից, որը նա գրել էր «Սիրո հայցում» բարեգործական ծրագրի ժամանակ՝ տեսնելով Շրի Լանկայում բնակվող պատերազմի հետևանքով որբացածներին[13]։

2011 թ-ին Յուն մարզվում էր սուսերամարտ և մարտարվեստ «Մարտիկ Բեկ Դոն Սուն» հեռուստասերիալում մարդասպանի դերի համար՝ մարտական դռամա նկարահանված Լի Ջե Հյոնի համանուն մանհվայի հիման վրա[14]։ Նա նաև ձայնային դերասաններից մեկն է «Լիֆի, հավը վայրի պայմաններում» անիմացիոն ֆիլմում, որն ադապտացվել է Հուան Սոն Միյի լավագույն վաճառք ապահովող մանկական նովելից և դարձավ բոլոր ժամանակների ամենաշահութաբեր կորեական անիմացիոն ֆիլմերից մեկը։ Յուի դերը Գրինի անունով բադիկի կերպարն է, որը դաստիարակվում է շրջապատված սիրով իր խորթ մոր՝ Լիֆիյի կողմից, որն էլ փախուստի էր դիմել ագարակից։ Հետո նա խաղացել է մոտոցիկլով առաքում կատարող տղայի դեր, որը վկա է դառնում վրաերթի և փախուստի, բայց վորջինիս վկայությունները հակասում են տեսողական խնդիր ունեցող նախկին ոստիկանկ վկայություններին «Կույրը» թրիլերում[15]։ Յուն նաև հայտնվեց նորություններում Կորեայի նշանավոր համալսարանների «հատուկ ընդունելության» առաջարկը մերժելու համար Գյոնգի գավառում գտնվող Գոյանգի Բեկշին ավագ դպրոցը ավարտելուց հետո[16]։ Նա ասել է, որ որոշել է գնալ քոլեջ, որպեսզի զբաղվի դերասանական արվեստով, դպրոցական աշխատանքը և իր դերասանական գործունեությունը բալանսավորելու հետ կապված դժվարություն ունենալու փոխարեն, հավելելով, որ «չեմ ուզում ընդունվել համալսարան մինչև որ չգտնեմ, թե ինչ եմ իսկապես ուզում սովորել»[17][18][19] Նրա որոշումը դրական ընդունվեց, նույնիսկ ավելացավ քննադատությունը ճանաչված ուսանողների մոտ գրանցված քիչ հաճախականության պատճառով[20]։ 2012 թ-ին Յուն առաջին անգամ նկարահանվեց որպես գլխավոր դերասան «Առաջարկության գործողություններ» հեռուստասերիալում, ճապոնական «Դաիսակուսեն առաջարկություն» դրամայի կորեական տարբերակը։ Այն մի բեյսբոլիստի մասին է, ով զղջում է, որ երբեք չի խոստովանել իր սերը իր մանկության ընկերուհուն, մինչև որ ստանում է հնարավորություն պարբերաբար ճանապարհորդել ժամանակով, որպեսզի գերի նրա սիրտը և կանխի նրա ամուսնությունը ուրիշ մեկի հետ[21][22]։ Հաջորդիվ խաղացել է երկրորդական դեր Ջեիդ կայսեր՝ երկնքի տիրակալի կերպարով, «Արանգը և դատավորը» պատմական ֆանտաստիկ դրամայում[23]։ Դրանից հետո նա նկարահանվել է «Կարոտում են քեզ» մելոդրամայում, խաղալով մի սառնասիրտ մարդու, ով թաքցնում է իր վրեժով լցված սիրտը իր թվացյալ մեղմ ժպիտի տակ[24][25][26]։ Մամուլում հայտնի լինելով որպես «փոքր Սո Ջի Սոպ» վերջինիս նման լինելու շնորհիվ, 2013 թ-ին նկարահանվել է Սոի «Eraser» սինգլի տեսահոլովակում։ Սա երկրորդ անգամն էր, որ խթանվում է Սոի երաժշտական ջանքերը 2008 թ-ին «Lonely Life» երգից հետո[27][28]։ Հաջորդիվ հրատարակվեց Յուի առաջին ֆոտո գիրքը «Ճանապարհորդության նամակներ, գարնանային ձյուն և․․․» վերնագրով։ Դա վերջին նկարահանումն էր, որ արվել էր հայտնի լուսանկարիչ Բորիի կողմից նախքան նրա մահը 2013 թ-ի ապրիլի 9-ին[29]։

Զինվորական ծառայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուն ավելորդ ուշադրություն գրավելու ընդգրկվեց իր պարտադիր զինվորական ծառայության որպես շարքային զինծառայող 2013 թ-ի մարտի 5-ին և ինչպես հաղորդվում է աշխատել է որպես նոր զինակոչիկների մարզիչ։ Նա հավանության արժանացավ այդ ամենը 19 տարեկան հասակում անելու շնորհիվ, ինչպես որ շատ կորեացի տղաներ, ովքեր գնում են իրենց զինվորական պարտականությանը ավագ դպրոցն ավարտելուց հետո կամ համալսարանային տարիներին և ի հակարակ ճանաչված կորեացի աստղերի, ովքեր նախընտրում են հետաձգել իրենց ծառայությունը մինչև 29 տարեկան բոլորելը[19][30][31][32][33]։ Յուն զորացրվեց 2014 թ-ի դեկտեմբերի 4-ին[34][35]

Գործունեության վերսկսում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես իր առաջին հետբանակյան ծրագիր Յուն նկարահանվեց Նաոլի «You From the Same Time» տեսահոլովակում 2015 թ-ին։ Հաջորդիվ նա խաղացել է «Երևակայական կատու» վեբ մուլտֆիլմի հեռուստաադապտացիայում որպես կոմիքսների համառ գրող, ով պահում է մի կատվի[36][37]։ Յուն նաև նկարահանվում է «Չոսոնի կախարդը» նոր պատմական ֆիլմում, որի ռեժիսորն է Կիմ Դե Սինը։ Վերջինիս հաջորդել է իր գլխավոր դերը «Հիշիր» իրավական թրիլերում որպես հիպերթմեզիայով դատապաշտպանի, ով պաշտպանում է իր՝ մահապատժի ենթարկվող հորը[38][39]։

Ֆիլմերի ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Year Title Role
2002 Ճանապարհ դեպի տուն Սանգ Վու
2003 Ուրախ երո Սուրբ ծնունդ Երեխաների հրեշտակների երգչախումբ
2004 Չասե՛ս հայրիկին Կիմ Չո Վոն
2006 Սիրտը դա... Չան Յի
2008 Անմոռանալի Գիլ Սու
2009 Աստրո տղան Astro Boy (ձայն, կորեերեն կրկնօրինակում)[40]
Հայրերի քաղաքը Կիմ Ջոն Չոլ
4-րդ դասի գաղտնիքը Հան Ջոն Հուն
2011 Լիֆի, հավը վայրի պայմաններում Գրինի (ձայն)
Կույրը Կվոն Գի Սոբ
2012 Քաղցր հիշողություններից հատվածներ (3D կարճամետրաժ ֆիլմ)[41]
2015 Չոսոնի կախարդը Հուան Հի

Հեռուստասերիալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Year Title Role Network
2000 Daddy Fish/Ձուկ հայրիկը Ջոն Դա Ում MBC
2001 MBC Best Theater "Boys Don't Cry/Տղաները չեն լացում" Դու Սան MBC
MBC Best Theater "It Happened in the Parking Lot/Դա տեղի ունեցավ կայանատեղիում" MBC
2003 MBC Best Theater "All That Ramen/ Այդ Ռամյոնը" Ջուն Յանգ MBC
MBC Best Theater "Winter Bird's Dream/ Ձմեռային թռչնի երազանքը" Ջուն Հո MBC
Love Letter/Սիրային նամակ երիտասարդ Լի Յու Ջին MBC
2004 MBC Best Theater "Hi, Clementine/ Ողջույն Կլեմենտինա" Սե Բոմ MBC
Sweet Buns/ Քաղցր բլիթները երիտասարդ Լի Շին Հյոկ MBC
Immortal Admiral Yi Sun-sin/ Անմահ ծովակալ Յի Սոն Շինը երիտասարդ Յի Սոն Շին KBS1
Precious Family/ Թանկագին Ընտանիքը Պակ Ջուն Յի KBS2
2005 Sad Love Story/Տխուր սիրո պատմություն երիտասարդ Սո Ջուն Յանգ MBC
Magic Warriors Mir & Gaon/ Միր և Գոն կախարդական ռազմիկները Միր KBS2
2006 Alien Sam/ Այլմոլորակային Սեմը Վանգ Հե Ռյոնգ Tooniverse
2007 Թագավորն ու ես երիտասարդ Սոնջոն SBS
Լեգենդը երիտասարդ Դամդոկ MBC
2009 Սոնդոկ թագուհին Կիմ Չունչու MBC
Դու գեղեցիկ ես Խանութի հաճախորդ
(cameo, episode 9)
SBS
2010 Master of Study/ Ուսուցման վարպետը Հուան Բեկ Հյոն KBS2
Flames of Desire/ Ցանկությունների կրակը Կիմ Մին Ջե MBC
2011 Warrior Baek Dong-soo/ Մարտիկ Բեկ Դոն Սուն Յո Ուն SBS
2012 Operation Proposal/ Առաջարկության գործողությունները Կան Բեկ Հո TV Chosun
Arang and the Magistrate/ Արանգը և դատավորը Ջեիդ կայսր, Երկնքի տիրակալը MBC
Missing You Կան Հյոն Ջուն MBC
2013 Studying Humans/ Ուսումնասիրելով մարդկանց վավերագրական պատմող[42] KBS1
2015 Imaginary Cat/ Երևակայական Կատու Հյոն Ջոն Հյոն MBC Every 1
2015-2016 Remember - War of the Son/ Հիշի՛ր․ որդու պատերազմը Սո Ջին Ու SBS
Year Song Title Artist
2002 "Have You Ever Been Lovesick?" Lyn
"Photo" Dragonfly
2004 "I Was Thankful" Tim
2008 "Don't Go, Don't Go" Brown Eyes
"Lonely Life" So Ji-sub
2009 "Take Care of Her" Jo Sung-mo
"Lies (Part 1)" T-ara
2010 "Like a Star" Taeyeon և The One
"Believe in Love" IU and Yoo Seung-ho
2011 "Whenever You Play That Song"[43] Huh Gak feat. LE of EXID
2013 "Eraser"[44] So Ji-sub
2015 "You From the Same Time" Naul

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Year Song Title Notes
2010 "Believe in Love" Դուետ IU

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «다세포 소년». Vogue Korea (Korean). 2012 թ․ հուլիսի 31. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Kim, Hee-eun (2014 թ․ մարտի 19). «SBS airs clip of Yoo in Army». Korea JoongAng Daily. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  3. Lee, Min-a (2006 թ․ սեպտեմբերի 25). «Child actors come of age in Korea». Korea JoongAng Daily. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  4. Yi, Chang-ho (2008 թ․ ապրիլի 21). «Child actor YOO Seung-ho returns to the big screen». Korean Film Biz Zone. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  5. Lee, Hyo-won (2008 թ․ մայիսի 8). «Unforgettable: Return to Innocence». The Korea Times. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  6. «Korea's 20-somethings Being Sidelined». The Chosun Ilbo. 2007 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  7. Oh, Jean (2010 թ․ հունվարի 4). «Six dramas revamping 2010 lineup». The Korea Herald. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  8. Wee, Geun-woo (2010 թ․ հունվարի 5). «PREVIEW: KBS TV series God of Study». 10Asia. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  9. Choi, Ji-eun (2010 թ․ հունվարի 16). «Hwang Baek-hyun VS Hong Chan-doo: Comparison of characters from KBS TV series Master of Study». 10Asia. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  10. Wee, Geun-woo (2010 թ․ փետրվարի 5). «Master of Study set reveals it truly has achieved it all». 10Asia. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  11. «Jiyeon in TV Drama». The Korea Times. 2009 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  12. «MBC's weekend special drama, Flames of Desire... Yoo Seung-ho, he's falling in love with a Seo Woo». MBC Global Media. 2010 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  13. «IU & Yoo Seung Ho Duet Believe in Love». Soompi. 2010 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  14. Kim, Hee-ju (2011 թ․ հունիսի 20). «On the set of SBS TV series The Warrior, Baek Dong-soo». 10Asia. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  15. Lee, Hyo-won (2011 թ․ օգոստոսի 18). «Blind sees promising potential». The Korea Times. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  16. «Actor Yoo Seung Ho graduates from high school». Allkpop. 2012 թ․ փետրվարի 9. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
  17. «Yoo Seung-ho to forgo college». Korea JoongAng Daily. 2011 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  18. «Yoo Seung Ho Decides to Forego College for Acting Career». Soompi. 2011 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
  19. 19,0 19,1 Sunwoo, Carla (2012 թ․ դեկտեմբերի 22). «I Miss You star says he will enlist». Korea JoongAng Daily. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  20. Jung, Min-ho (2013 թ․ փետրվարի 28). «Showbiz lowdown». The Korea Times. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  21. Hong, Lucia (2012 թ․ հունվարի 31). «Actor Yoo Seung-ho: It feels like I learned how to love from words». 10Asia. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  22. Lee, Jin-ho (2012 թ․ մարտի 14). «Are Yoo Seung Ho and Park Eun Bin Dating?». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  23. Ho, Stewart (2012 թ․ հուլիսի 20). «Yoo Seung Ho's and Park Jun Gyu's Stills for Arang and the Magistrate Released». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  24. Ho, Stewart (2012 թ․ հոկտեմբերի 22). «Yoo Seung Ho Joins Park Yoo Chun, Yun Eun Hye's I Miss You». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  25. Lee, Hye-ji (2012 թ․ հոկտեմբերի 22). «Yoo Seung-ho to Star in Park Yuchun's New Melodrama». 10Asia. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  26. Park, Hyun-min (2012 թ․ նոյեմբերի 2). «I Miss You's Yoo Seung Ho Talks About His Sad Crush». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  27. Hong, Grace Danbi (2013 թ․ հունվարի 9). «Yoo Seung Ho and Park Shin Hye to Star in So Ji Sub's MV». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.
  28. Jeon, Su-mi (2013 թ․ հունվարի 11). «So Ji Sub and Yoo Seung Ho Get Together at the Set for So Ji Sub's MV». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  29. Hong, Grace Danbi (2013 թ․ ապրիլի 16). «Photographer Bori's Last Project with Yoo Seung Ho Released». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  30. Ho, Stewart (2013 թ․ դեկտեմբերի 21). «Yoo Seung Ho to Join Military After I Miss You Ends». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
  31. Ko, Hong-ju; Jeon, Su-mi (2013 թ․ մարտի 6). «Yoo Seung Ho Enters the Army in Secret». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
  32. «Yoo Seung-ho Eschews Special Treatment in Army». The Chosun Ilbo. 2013 թ․ մարտի 6. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
  33. Lee, Sun-min (2013 թ․ մարտի 7). «Yoo Seung-ho starts military service». Korea JoongAng Daily. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
  34. Sung, So-young (2014 թ․ դեկտեմբերի 5). «Yoo Seung-ho finishes military duty». Korea JoongAng Daily. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  35. «Yoo Seung-ho Completes Military Service». The Chosun Ilbo. 2014 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  36. Sung, So-young (2015 թ․ հոկտեմբերի 9). «Yoo Seung-ho to star as web cartoonist». Korea JoongAng Daily. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.
  37. Lim, Jeong-yeo (2015 թ․ նոյեմբերի 3). «Yoo Seung-ho bridges movie, terrestrial and cable dramas». The Korea Herald. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
  38. Kim, June (2014 թ․ դեկտեմբերի 30). «YOO Seung-ho and GO A-ra to Magically Fall in Love». Korean Film Biz Zone. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  39. Lee, Hye-won (2015 թ․ հոկտեմբերի 13). «Yoo Seung-ho to return with the drama, Remember». K-pop Herald. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.
  40. Song, Woong-ki (2009 թ․ օգոստոսի 20). «Astro Boy makes silver screen debut». The Korea Herald. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  41. Sunwoo, Carla (2012 թ․ հուլիսի 31). «Ku Hye-sun to screen her 3-D short». Korea JoongAng Daily. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  42. Lee, Jin-ho (2013 թ․ մարտի 15). «Yoo Seung Ho's Voice is Heard Narrating a Documentary». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  43. Kim, Ji-yeon (2011 թ․ դեկտեմբերի 7). «Yoo Seung Ho Captures Hearts in Huh Gak's New Music Video». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  44. Hong, Grace Danbi (2013 թ․ հունվարի 23). «So Ji Sub Unveils Erase MV featuring Yoo Seung Ho and Park Shin Hye». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յու Սընգ Հո» հոդվածին։