Jump to content

Յոնագո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Յոնագո
ճապ.՝ 米子市
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
ՀամայնքՏոթթորի
Հիմնադրված էապրիլի 1, 1927 թ.
Մակերես132,42 կմ²
Բնակչություն147 210 մարդ (մարտի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+9
Հեռախոսային կոդ0859
Պաշտոնական կայքcity.yonago.lg.jp(ճապոներեն)
Յոնագո (Ճապոնիա)##
Յոնագո (Ճապոնիա)

Յոնագո (ճապ.՝ 米子市 Yonago-shi), քաղաք Ճապոնիայում՝ Տոտորի պրեֆեկտուրայի արևմուտքում։ Սահամանակցում է Ճապոնական ծովի և Նակաումի լճի հետ։ Համարվում է պրեֆեկտուրայի երկրորդ ամենամեծ քաղաքը՝ Տոտորիից հետո։ Տոտորի պրեֆեկտուրայի արևմտյան մասի առևտրական կենտրոնն է։

2017 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմում է 148 720 մարդ, իսկ բնակչության խտությունը՝ 1 100 մարդ/կմ2։ Քաղաքը զբացեցնում է 132,21 կմ2 տարածք։

Այստեղ է գտնվում է «Յոնագոյի արվեստի թանգարան»-ը։ Յոնագոյի մի մասն է համարվում Կայկե Օնսենը, որը համարվում է Ճապոնիայում բազմամարտի ծննդավայրը[2]։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոնագո բառը ճապոներենում բաղկացած է երկու հիերոգլիֆներից։ Առաջին հիերոգլիֆը (米) նշանակում է «բրինձ», իսկ երկրորդը (子)՝ «երեխա»։

Յոնագոն, որպես քաղաք, ձևավորվել է 1888 թվականին, սակայն նախկինում այստեղ եղել է բնակավայր։ 1872 թվականին այստեղ կառուցվել է փոստային գրասենյակ, 1877 թվականին՝ բանտ, իսկ դատարանը հիմնադրվել է 1884 թվականին։ Երկաթուղին ստեղծվել է 1902 թվականին[3]։

Ներկայիս քաղաքը վարչականորեն հիմնադրվել է 1927 թվականի ապրիլի 1-ին։ 2005 թվականի մարտի 31-ին քաղաքի մեջ է ներառվել Յոդոե բնակավայրը[3]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոնագոյի աշխատուժի 70 %-ից ավելին աշխատում է սպասարկման ոլորտում[3]։

Յոնագոյում գտնվում է «Oji Paper» ընկերության գործարաններից մեկը[4]։ Քաղաքում է գտնվում նաև հեռուստացույցներ արտադրող «Sharp Yonago» ընկերությունը[5]։

Յոնագոյի քաղաքապետարան
Յոնագոյի երկաթուղային կայարան

Յոնագոն համարվում է տարածաշրջանի ճանապարհային և երկաթգծի ուղիների համար կարևոր հանգույց։ Յոնագոյի կայարանը սպասարկում է երեք երկաթուղային գիծ (Սակաի, Հաբուկի և Սանին)։ Քաղաքը ունի նաև նավահանգիստ։ Քաղաքը սպասարկող Միհո Յոնագո օդանավակայանը տեղակայված է հարևան Սակաիմինատո քաղաքում[6]։

Յոնագոյի կլիման մերձարևադարձային մուսսոնային է։ Բնութագրվում է շոգ ամառներով և զով ձմեռներով։ Տեղումները նկատվում են ողջ տարվա ընթացքում, իսկ առավելագույն քանակի են հասնում հուլիս և սեպտեմբեր ամիսներին։

Յոնագո, Տոտորիի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 8.0
(46.4)
8.7
(47.7)
12.2
(54)
18.1
(64.6)
22.6
(72.7)
25.6
(78.1)
29.7
(85.5)
31.3
(88.3)
26.7
(80.1)
21.7
(71.1)
16.4
(61.5)
11.2
(52.2)
19.4
(66.9)
Միջին օրական °C (°F) 4.4
(39.9)
4.8
(40.6)
7.7
(45.9)
13.0
(55.4)
17.7
(63.9)
21.5
(70.7)
25.6
(78.1)
26.9
(80.4)
22.6
(72.7)
17.0
(62.6)
11.8
(53.2)
7.1
(44.8)
15.0
(59)
Միջին ցածր °C (°F) 1.1
(34)
1.1
(34)
3.2
(37.8)
7.8
(46)
12.9
(55.2)
17.8
(64)
22.4
(72.3)
23.3
(73.9)
18.9
(66)
12.5
(54.5)
7.5
(45.5)
3.4
(38.1)
11.0
(51.8)
Տեղումներ մմ (դյույմ) 145.3
(5.72)
126.3
(4.972)
130.0
(5.118)
104.9
(4.13)
122.9
(4.839)
181.2
(7.134)
240.1
(9.453)
125.2
(4.929)
209.2
(8.236)
129.8
(5.11)
128.6
(5.063)
128.5
(5.059)
1772
(69,763)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 55
(21.7)
44
(17.3)
11
(4.3)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
24
(9.4)
134
(52.7)
% խոնավություն 73 72 69 68 70 76 78 75 77 74 72 72 73
աղբյուր: Ճապոնիայի օդերևութաբանական ծառայություն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 鳥取県の推計人口/とりネット/鳥取県公式サイト (яп.)
  2. «History of Kaike Triathlon». www.kaike-triathlon.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 米子市 市勢要覧 2016 (PDF). Yonago City. 2016.
  4. «会社案内 | 王子製紙株式会社». www.oji-paper.co.jp (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  5. «シャープ米子:「再建、本社の結論待つ」 知事に社長 /鳥取 - 毎日新聞». 毎日新聞 (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  6. «米子鬼太郎空港». www.yonago-air.com (ճապոներեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոնագո» հոդվածին։