Յավոժնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Յավոժնո
լեհ.՝ Jaworzno
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Հիմնադրված է1229 թ.
Մակերես154 կմ²
ԲԾՄ350 մետր
Բնակչություն88 998 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ43-600 — 43-618
Պաշտոնական կայքjaworzno.pl
Յավոժնո (Լեհաստան)##
Յավոժնո (Լեհաստան)

Յավոժնո (լեհ.՝ Jaworzno [jaˈvɔʐnɔ]), քաղաք Լեհաստանում, մտնում է Սիլեզիա նահանգի կազմի մեջ։ Այն ունի քաղաքի կարգավիճակ։ Զբաղեցնում է 152,2 քառ.կմ տարածք։ Բնակչությունը կազմում է 96 606 մարդ (ըստ 2005 թվականի մարդահամարի տվյալների).

Յավոժնո քաղաքը գտնվում է Սիլեզիա նահանգի արևելյան մասում, երկու ՝ Վերին ևւ Փոքր Սիլեզիա տարածաշրջանների սահմանին։ Քաղաքը գտնվում է կարևոր ճանապարհային, երկաթուղային եւ օդային տրանսպորտային ուղիների խաչմերուկում։ Յավոժնո քաղաքով են անցնում պետական կարևոր նշանակության ճանապարհները՝ Գդանսկ — Ցեշին E 75, Վարշավա — Բիտոմ DK 79, A4 ավտոմայրուղին ՝ միացնելով Լեհաստանի արևմտյան եւ արևելյան սահմանները, որն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը միջազգային Կրակով-Բալիցե (50 կմ) և Կատովիցե-Պիժովիցե (40 կմ) օդանավակայաններով։

Մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յավոժնոյում են ծնվել լեհ բեմանկարիչ Վինցենտի Դրաբիկը[2], Լեհական միավորված բանվորական կուսակցության (ПОРП) և Լեհաստանի ուժային կառույցների նշանավոր գործիչ Ֆրանցիշեկ Շլյախցիցը[3]։

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/012415068011-0940335?var-id=1639616&format=jsonapi
  2. Большая Советская Энциклопедия. / Гл. ред. Б. А. Введенский, 2-е изд. — Т. 15. Докеры — Железняков. — М., 1952. — 652 стр., илл.; 60 л. илл. и карт.
  3. «Superglina» Franciszek Szlachcic
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յավոժնո» հոդվածին։