Jump to content

Յանա Ֆեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանա Ֆեթ
Սեռիգական
Քաղաքացիություն Խորվաթիա
Բնակվելու վայրԶագրեբ
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 2, 1996(1996-11-02)[1] (28 տարեկան)
ԾննդավայրԶագրեբ, Խորվաթիա[2]
Հասակ168 սանտիմետր[1] սմ
Քաշ65 կիլոգրամ[3] կգ
Խաղեր Հ/Պ324–228[1]
Խաղեր Հ/Պ57–47[1]

Յանա Ֆեթ (անգլ.՝ Jana Fett, jâna fêt, jǎː-[4][5][6], նոյեմբերի 2, 1996(1996-11-02)[1], Զագրեբ, Խորվաթիա[2]), խորվաթ թենիսիստուհի։

2017 թվականի հոկտեմբերի 2-ին Ֆեթը հասել է լավագույն արդյունքին առանձին մարզիկների աշխարհի վարկանշային աղյուսակում` գրավելով 97-րդ տեղը, իսկ 2017 թվականի հոկտեմբերի 30-ին լավագույն արդյունքն է գրանցել զույգերի վարկանշային աղյուսակում` գրավելով 357-րդ տեղը։ Ֆեթը մենակ հինգ և զույգով 4 անգամ արժանացել է տիտղոսների Թենիսի միջազգային ֆեդերացիայի կանանց մրցաշարերի շարքում։

Պատանիների շարքում Ֆեթի կարիերայի ամենաբարձր վարկանիշը եղել է 12-րդ տեղը, որին նա հասել է 2014 թվականի փետրվարի 24-ին։ 2014 թվականին Ավստրալիայում անցկացվող աղջիկների առաձնին բաց առաջնությունում Ֆեթն զբաղեցրել է երկրորդ տեղը՝ եզրափակչում խաղալով Ելիզավետա Կուլիչկովայի հետ։

Ֆեթն իր խոշորագույն տիտղոսին արժանացել է 2015 թվականի Dunlop World Challenge պրոֆեսիոնալ միջազգային մրցաշարում, որտեղ եզրափակչում հաղթել է Լուկսիկա Կումկհումին[7]։

2017 թվականի Հոբարտի միջազգային մրցաշարում Յանա Ֆեթն առաջին անգամ մասնակցել է Կանանց թենիսի ֆեդերացիայի (WTA) մրցաշարին, որտեղ կիսաեզրափակչում պարտվել է բելգիացի Էլիզա Մերտենսին, ով դարձել է չեմպիոն։ Նույն տարում նա երկրորդ անգամ հասել է WTA կիսաեզրափակիչ՝ Ճապոնիայի կանանց բաց առաջնությունում, կրկին հաղթահարել որակավորման փուլը և առաջին անգամ հաղթել թոփ-20-ի մարզիկի՝ Քրիստինա Մլադենովիչին։ Կիսաեզրափակչում նա պարտվել է ճապոնացի Միյու Կատոյին։ Այդ հաջողությունից հետո նա կատարել է իր նորամուտը թոփ-100-ում։

2018 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում Յանա Ֆեթը երկրորդ փուլում պարտվել է ապագա չեմպիոնին՝ դանիացի Քերոլայն Վոզնյացկուն, թեև նա զիջում էր երրորդ սեթում 1-5 հաշվով (Ֆեթի և Վոզնյացկու ընդհանուր հաշիվը երկրորդ փուլում՝ 6-3, 2-6, 5-7)[8]։

Ելույթներ մրցաշարերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

ITF մրցաշարերի եզրափակիչներ առանձին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեգենդ
100.000 USD (0)
75.000 USD (1–0)
50.000 USD (0)
25.000 USD (1–0)
15.000 USD (1–1)
10.000 USD (2–1)
Եզրափակիչներ ըստ ծածկույթի
Հարդ (3–1)
Գետին (1–1)
Խոտ (0–0)
Գորգ (1–0)

Հաղթանակներ (5)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Հակառակորդ եզրափակչում Հաշիվ
1. 25 օգոստոսի, 2014 թվական Օստրավա, Չեխիա Գետին Չեխիա Լենկա Կունչիկովա 6–4, 6–3
2. 22 դեկտեմբերի, 2014 թվական Ստամբուլ, Թուրքիա Հարդ (i) Ուկրաինա Օլգա Յանչուկ 6–2, 6–4
3. 6 ապրիլի, 2015 թվական Դիժոն, Ֆրանսիա Հարդ (i) Ուկրաինա Մարիաննա Զակարլյուկ 6–3, 6–4
4. 2 նոյեմբերի, 2015 թվական Լաֆբորո, Մեծ Բրիտանիա Հարդ (i) Իտալիա Քրիստիանա Ֆեռանդո 6–2, 6–1
5. 29 նոյեմբերի, 2015 թվական Տոյոտա, Ճապոնիա Գորգ (i) Ճապոնիա Լուկսիկա Կումկհում 6–4, 4–6, 6–4

Պարտություններ (2)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Հակառակորդ եզրափակչում Հաշիվ
1. 8 սեպտեմբերի, 2014 թվական Բոլ, Խորվաթիա Գետին Խորվաթիա Իվա Մեկովեց 4–6, 1–6
2. 26 հոկտեմբերի, 2015 թվական Ստամբուլ, Թուրքիա Հարդ (i) Սերբիա Իվանա Յորովիչ 3–6, 5–7

ITF մրցաշարերի կիսաեզրափակիչներ զույգով

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեգենդ
100.000 USD (0)
75.000 USD (0)
50.000 USD (0)
25.000 USD (1–1)
15.000 USD (0)
10.000 USD (3–2)
Եզրափակիչներ ըստ ծածկույթի
Հարդ (2–2)
Գետին (1–1)
Խոտ (0–0)
Գորգ (1–0)

Հաղթանակներ (4)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Հակառակորդներ եզրափակչում Հաշիվ
1. 31 մարտի, 2014 թվական Շարմ էլ Շեյխ, Եգիպտոս Հարդ Ուկրաինա Ալեքսանդրա Կորաշվիլի Եգիպտոս Օլա Աբու Զեքրի
Եգիպտոս Մայար Շերիֆ
6–4, 7–5
2. 18 օգոստոսի, 2014 թվական Վինկովցի, Խորվաթիա Գետին Խորվաթիա Ադրիանա Լեկայ Հունգարիա Լիլլա Բարցո
Հունգարիա Ագնեշ Բուկտա
6–3, 7–5
3. 22 դեկտեմբերի, 2014 թվական Ստամբուլ, Թուրքիա Հարդ (i) Խորվաթիա Ադրիանա Լեկայ Թուրքիա Այլա Ակսու
Թուրքիա Իպեկ Սոյլու
6–3, 6–4
4. 23 հոկտեմբերի, 2016 թվական Համամացու, Ճապոնիա Գորգ Ճապոնիա Այակա Օկունո Հարավային Կորեա Հսյու Ցզեյույ
Լեհաստան Յուստինա Յեգյոլկա
4–6, 7–6(7–5), [12–10]

Պարտություններ (3)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Հակառակորդներ եզրափակչում Հաշիվ
1. 14 ապրիլի, 2013 թվական Բոլ, Խորվաթիա Գետին Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բեռնարդա Պերա Չեխիա Բարբորա Կրեյչիկովա
Ռուսաստան Պոլինա Լեյկինա
3–6, 3–6
2. 16 մարտի, 2015 թվական Օսլո, Նորվեգիա Հարդ (i) Խորվաթիա Ադրիանա Լեկայ Լեհաստան Յուստինա Յեգյոլկա
Նիդերլանդներ Եվա Վականնո
1–6, 1–6
3. 31 հոկտեմբերի, 2015 թվական Ստամբուլ, Թուրքիա Հարդ (i) Ռումինիա Քրիստինա Դինու Թուրքիա Բաշակ Էրայդին
Ռուսաստան Պոլինա Լեյկինա
5–7, 7–6(7–2), [5–10]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 WTA կայքէջ
  2. 2,0 2,1 2,2 ITF կայքէջ
  3. 3,0 3,1 https://web.archive.org/web/20170114204018if_/http://www.wtatennis.com/players/player/21894
  4. «Ȁna». Hrvatski jezični portal (սերբա-խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին. «Jána (Jȁna)»
  5. «Jȁna». Hrvatski jezični portal (սերբա-խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին. «Jȁna (Jána)»
  6. «fȅt (I)». Hrvatski jezični portal (սերբա-խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին. «Fȅtt»
  7. Fishpool N. (2015 թ․ դեկտեմբերի 7). «Spotlight On… Jana Fett — November 2015» (անգլերեն). ITF. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  8. «Возняцки победила Фетт во втором круге Australian Open, уступая в третьем сете 1:5» (անգլերեն). Р-Спорт. 2018 թ․ հունվարի 17. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանա Ֆեթ» հոդվածին։