2017 թվականի հոկտեմբերի 2-ին Ֆեթը հասել է լավագույն արդյունքին առանձին մարզիկների աշխարհի վարկանշային աղյուսակում` գրավելով 97-րդ տեղը, իսկ 2017 թվականի հոկտեմբերի 30-ին լավագույն արդյունքն է գրանցել զույգերի վարկանշային աղյուսակում` գրավելով 357-րդ տեղը։ Ֆեթը մենակ հինգ և զույգով 4 անգամ արժանացել է տիտղոսների Թենիսի միջազգային ֆեդերացիայի կանանց մրցաշարերի շարքում։
Պատանիների շարքում Ֆեթի կարիերայի ամենաբարձր վարկանիշը եղել է 12-րդ տեղը, որին նա հասել է 2014 թվականի փետրվարի 24-ին։ 2014 թվականին Ավստրալիայում անցկացվող աղջիկների առաձնին բաց առաջնությունում Ֆեթն զբաղեցրել է երկրորդ տեղը՝ եզրափակչում խաղալով Ելիզավետա Կուլիչկովայի հետ։
Ֆեթն իր խոշորագույն տիտղոսին արժանացել է 2015 թվականի Dunlop World Challenge պրոֆեսիոնալ միջազգային մրցաշարում, որտեղ եզրափակչում հաղթել է Լուկսիկա Կումկհումին[7]։
2017 թվականի Հոբարտի միջազգային մրցաշարում Յանա Ֆեթն առաջին անգամ մասնակցել է Կանանց թենիսի ֆեդերացիայի (WTA) մրցաշարին, որտեղ կիսաեզրափակչում պարտվել է բելգիացի Էլիզա Մերտենսին, ով դարձել է չեմպիոն։ Նույն տարում նա երկրորդ անգամ հասել է WTA կիսաեզրափակիչ՝ Ճապոնիայի կանանց բաց առաջնությունում, կրկին հաղթահարել որակավորման փուլը և առաջին անգամ հաղթել թոփ-20-ի մարզիկի՝ Քրիստինա Մլադենովիչին։ Կիսաեզրափակչում նա պարտվել է ճապոնացի Միյու Կատոյին։ Այդ հաջողությունից հետո նա կատարել է իր նորամուտը թոփ-100-ում։
2018 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում Յանա Ֆեթը երկրորդ փուլում պարտվել է ապագա չեմպիոնին՝ դանիացի Քերոլայն Վոզնյացկուն, թեև նա զիջում էր երրորդ սեթում 1-5 հաշվով (Ֆեթի և Վոզնյացկու ընդհանուր հաշիվը երկրորդ փուլում՝ 6-3, 2-6, 5-7)[8]։