Jump to content

Յահորինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յահորինա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա
ՎարչատարածքՏրնովո
ԲԾՄ1916 մետր
ԼեռնաշղթաԴինարյան բարձրավանդակ
Քարտեզ
Քարտեզ

Յահորինա (սերբերեն, կյուրեղագիր՝ Јахорина), սար և լեռնադահուկային հանգստավայր Սերբական Հանրապետությունում՝ Դինարյան Ալպեր լեռնազանգվածում։ Բարձրությունը ծովի մակերևույթից 1 916 մետր է (Սարաևոյի լեռնաշղթայում բարձրությամբ երկրորրդն է՝ Բելաշնիցայից հետո)։ Հոկտեմբերից մինչև մայիս ամիսը՝ տարեկան միջին հաշվով 175 օր Յահորինայի վրա պահպանվում է ձյան ծածկույթը, որի միջին հաստությունը փետրվարին կազմում է 106 սանտիմետր։ Լեռան վրա գտնվող առողջարանն ու լեռնադահուկային կենտրոնն օգտագործվել են 1984 թվականին Սարաևոյում անցկացված ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ. այստեղ են կայացել կանանց ոլորավայրէջքի մրցումները[1]։

Լեռը, որն ընկած է Սարաևոյից մոտավորապես 30, Պալեից՝ 15 կիլոմետր հեռավորության վրա, բոսնիական պատերազմի ժամանակ ռազմավարական տեսակետից կարևորագույն տարածք է եղել։ Նրա փեշերին, նույնիսկ լեռնադահուկային առողջարանից ոչ շատ հեռու ընկած որոշ վայրերում դեռևս պահպանվել են պատերազմի շրջանում տեղադրված ականներ[2], թեև ետպատերազմյան ժամանակաշրջանում ականազերծման մեծածավալ աշխատանքներ են իրականացվել։ Բուն առողջարանի սպասարկմանը ենթակա տարածքներում անվտանգությունն ապահովված է[3], իսկ նրա սահմաններից հեռու ընկած վտանգավոր վայրերում տեղադրված են նախազգուշացնող վահանակներ՝ համապատասխան նշաններով (գանգ և խաչված ոսկորներ)[4]։ Դահուկուղիներից հեռու ընկած լանջերը դեռևս որոշակի վտանգ են պարունակում[5]։ 2011 թվականի հոկտեմբերի 26-ին սլովենացի մի պարապլաներիստ ծայրահեղ ծանր վասվածքներ է ստացել, երբ սխալմամբ վայրէջք է կատարել դեռև չականզերծված վայրում[6][7][8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1984 Winter Olympics official report. Արխիվացված 2011-11-26 Wayback Machine pp. 24-7, 107.
  2. Vorhees, Mara. 2009. Eastern Europe. Footscray, Victoria: Lonely Planet, p. 119.
  3. Dydyński, Krzysztof, & Steve Fallon. 1999. Eastern Europe. Footscray, Victoria: Lonely Planet, p. 130.
  4. Frick-Wright, Peter. 2008. "Bosnia's Back in the Snow Biz." Los Angeles Times, 14 December.
  5. «"Olympics-Sarajevo Winter Games Venues Crumble into Oblivion." Chicago Tribune, 28 October 2013». Արխիվացված է օրիգինալից 2014-01-04-ին. Վերցված է 2020-05-20-ին.
  6. Slovenian paragliders land in mine field Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
  7. «EUFOR rescued four Slovenian paragliders from mine field». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.
  8. Lambergar, Vesna. 2015. "Simon Vogrinec, ki je zaradi mine izgubil obe nogi: Živim celostno in kakovostno življenje." 24ur.com (4 April).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յահորինա» հոդվածին։