Jump to content

Մունկի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մունկի թանգարան
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ
Երկիր Նորվեգիա
ՏեղագրությունՕսլո
ՎայրMUNCH?
ՀասցեEdvard Munchs plass 1Edvard Munchs plass? (1)
Հիմնադրվել է1963
Կայքmunchmuseet.no(նորվ.) և munchmuseet.no/en/(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Մունկի թանգարան (նորվ.՝ Munch-museet, Munch-museet i Oslo), թանգարան Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում, որը զբաղվում է հայտնի նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկի գործերի հավաքագրմամբ, ուսումնասիրությամբ և դրանց հանրահռչակմամբ[1]։

Ներկա պահին թանգարանն ունի շուրջ 1100 նկար, 4500 գծանկար, 18000 գրաֆիկական նյութեր։ Թանգարանում բացի նկարչի ստեղծագործություններից, պահվում են նաև նրա անձնական իրերը, այդ թվում նաև 1944 թվականին իր մահից հետո քաղաքին ժառանգություն թողած իրերը[1]։

Մունկի թանգարանը հանդիսավորությամբ բացվեց 1963 թվականին։

2004 թվականի օգոստոսի 22-ին տեղի ունեցավ ավազակային հարձակում թանգարանի վրա։ Զինված հանցագործները իրենց հետ տարան «Ճիչ» և «Մադոննա» կտավները։ 2006 թվականին կողոպտիչներից երեքը դատաարտվեցին բանտարկության, իսկ օգոստոսին ոստիկանությանը հաջողվեց հայտնաբերել գողացված կտավները։ Կտավները հանցագործների մոտ եղած ժամանակ վնասվել էին. առկա էին քերծվածքներ[1]։

Թանգարանի ներկայացուցչի խոսքերով «Ճիչ» կտավի վրայի անկյունային հետքը կմնա, քանի որ վերականգնողական աշխատանքներ իրականացնող մասնագետները չեն ուզեցել լրացուցիչ վնաս հասցնել կտավին[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մունկի թանգարան» հոդվածին։