Մուհամմադ Սայիդ Ֆալլակ
Մուհամմադ Սայիդ Ֆալլակ | |
---|---|
Ծնվել է | մարտի 31, 1950[1][2] (74 տարեկան) |
Ծննդավայր | Տիզի Ուզու, Ալժիր |
Քաղաքացիություն | Ալժիր և Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասան, կատակերգու, գրող, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և թատերական ռեժիսոր |
Ամուսին | Marianne Épin? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | fellag.fr |
Mohamed Fellag Վիքիպահեստում |
Մուհամմադ Սայիդ Ֆալլակ (թամիլերեն՝ ⵎⵄⵁⴰⵏⴸ ⵚⴰⵉⴸ ⴼⴻⵍⴰⴴ, մարտի 31, 1950[1][2], Տիզի Ուզու, Ալժիր), կինոյի և թատրոնի ալժիրցի դերասան, գրող և հեռուստահաղորդավար։ Հայտնի է հայրենիքում, Կանադայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։ Կինոյում ավելի հայտնի է «Պարոն Լազար» դրամայում դպրոցի մեղմ ուսուցչի` Բաշիր Լազարի դերով, որի համար արժանացել է «Ջինի» մրցանակին` լավագույն տղամարդու դերի համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1950 թվականի մարտի 31-ին, բերբերյան ընտանիքում, Ազեֆուն քաղաքում, որը հյուսիսային Ալժիրում է[3]։ Տղան 4 տարեկան էր երբ Ալժիրի անկախության համար պատերազմ սկսվեց[3]։ 1958 թվականին ընդունվել է միջնակարգ դպրոց, որտեղ սկսնակի մակարդակում սովորել է ֆրանսերեն, անգլերեն և որոշ արաբական բարբառներ[3]։
Կինեմատոգրաֆիայի հանդեպ ունեցած կիրքը ստիպում է Ֆալլակին դերասան դառնալու փորձեր կատարել[3]։ Անգլերենի դասընթացներից հետո ընդունվում է Ալժիրի դրամատիկական արվեստի ազգային ինստիտուտ[4]։ Ստանալով բարձրագույն կրթություն` 1973-ից 1978 թվականներին հյուրախաղերով հանդես է եկել Ալժիրում, տարբեր թատերական խմբերով[3]։ Նույն թվականին տեղափոխվել է Քվեբեկ և այնտեղ ապրել է մինչև 1982 թվականը[3]։
1983 թվականին Ֆալլակը հայտնվել է Փարիզում, երկու տարի անց վերադարձել է հայրենիք, որտեղ խաղացել է բազմաթիվ բեմադրություններում[4]։ Այդ ժամանակ էլ սկսել է մենախոսողի կարիերան[4]։ Նախասիրած թեմաներից դերասանը ընտրում է գործող կառավարության և իսլամիստների վեր բարձրացման քննադատությունը[4]։ 1993 թվականի սեպտեմբերին Բեդջայայում զբաղեցրել է պետական թատրոնի տնօրենի պաշտոնը[3]։ Անվախ Ֆալլակը մենախոսությամբ շատ հեռուն է գնացել և 1995 թվականին Թունիսի թատրոններից մեկում, որտեղ նա ելույթ էր ունեցել, ռումբ էին տեղադրել[4]։ Զոհեր չկային, սակայն դերասանը որոշում է վերադառնալ Ֆրանսիա, նկարահանվել է կինոյում, հրապարակել է որոշ գրքեր և պիեսներ[4]։
2011 թվականին Ֆալլակն իր կարիերայում նոր շրջադարձ է կատարում. կինոթատրոններում էկրան է բարձրացել Ֆիլիպ Ֆալարդոյի «Պարոն Լազար» դրաման, որտեղ դերասանը կատարում էր ուսուցչի` Բարիշ Լազարի գլխավոր դերը։ Տեսարանը մեծ հաջողություն է ունեցել Կանադայում, որտեղ արժանացել է բազմաթիվ մրցանակների, ներառյալ «Ջինի» մրցանակը, որը հանձնվել է հենց Ֆալլակին` լավագույն տղամարդու դերի համար, և ԱՄՆ-ում, որտեղ առաջադրվել է «Օսկար» մրցանակին` լավագույն ֆիլմ օտար լեզվով անվանակարգում։
Այժմ հյուրախաղերով հանդես է գալիս Ֆրանսիայի փոքր քաղաքներում, համագործակցում է տեղի հեռուստաընկերության հետ, որոշ հեռուստաշոուներ է վարում[4]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1983 | ֆ | Ազատություն, գիշեր | Liberté, la nuit | Մոխանդ |
1998 | ֆ | Երեխան Չաաբայից | Le Gone du chaâba | Բուզի |
2002 | ֆ | Արյունոտ ծաղիկներ | Fleurs de sang | Ալի |
2005 | ֆ | Հարևան, հարևանուհի | Voisins, voisines | мистер Малуф |
2005 | ֆ | [Բրնձե փողոց | Rue des figuiers | Մարֆուզ |
2007 | ֆ | Միշուն Դ'Օբերից | Michou d'Auber | Ակլի |
2007 | ֆ | Մտերիմ թշնամիներ | L'ennemi intime | Իդիր Դանուն |
2008 | ֆ | Պետք է փրկել Սաիդին | Il faut sauver Saïd | հայր |
2008 | ֆ | Դաջվածքներով այրին | La veuve tatouée | Դավիթ |
2009 | ֆ | Բարոնը | Les Barons | «R.G.» |
2010 | ֆ | Ոչ փոխել, ոչ նորից սկսել | Ni reprise, ni échangée | Ժերրա |
2010 | ֆ | Վերևի հարկ, ձախ թև | Dernier étage, gauche, gauche | Մոխանդ |
2010 | ֆ | Խոզապուխտ մնացե՞լ է | Il reste du jambon ? | Մահմուդ Բուդո |
2011 | ֆ | Ռաբբիի կատուն | Le chat du rabbin | շեյխ Մուհամմադ Սֆար (հնչյունավորում) |
2011 | ֆ | Պարոն Լազար | Monsieur Lazhar | Բաշիր Լազար |
2012 | ֆ | Ընձուղտը | Zarafa | Մահմուդ (հնչյունավորում) |
2012 | ֆ | Գիշերվա կեսին` ասես ցերեկ | Ce que le jour doit à la nuit | Մուհամմադ |
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուհամմադ Ֆալլակը մոտ 40 տարի ամուսնացած է ֆրանսիացի դերասանուհի Մարին Էպինի հետ, երեխաներ չունեն։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1998 թվական` Ֆրանսիայի թատերական քննադատների մրցանակ, լավագույն տղամարդու դերի համար։
- 2003 թվական` Ռեյմոնդ Դևոյի անվան մրցանակ` օտար երկրներում ֆրանսերենի զարգացման համար։
- 2012 թվական` «Ջինի» մրցանակը, լավագույն տղամարդու դերի համար («Պարոն Լազար»)։
- 2012 թվական` «ՌիվեռՌան» միջազգային կինոփառատոնի մրցանակ, որպես լավագույն դերասան («Պարոն Լազար»)։
- 2012 թվական` Վանկուվերի կինոքննադատների շրջանակի մրցանակ` «Լավագույն տղամարդու դեր կանադական կինոֆիլմում» անվանակարգում («Պարոն Լազար»)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 BD Gest' (ֆր.)
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Biographie of Mohamed Fellag» (ֆրանսերեն). Fellag. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Кейт Тэйлор (22 февраля 2012). «Monsieur Lazhar: A movie that could have been written for Fellag» (անգլերեն). Globe and Mail. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամմադ Սայիդ Ֆալլակ» հոդվածին։ |
|