Ռաբբիի կատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Ռաբբիի կատուն
ֆր.՝ Le Chat du rabbin
Ռաբբիի կատուն.png
Տեսակստերեոկինո և լիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրարկածային ֆիլմ
ԹեմաՀրեական մշակույթ և կրոն
Գործողության վայրԱլժիր և Բելգիական Կոնգո
ՌեժիսորՋոան Սֆար[1][2][3] և Antoine Delesvaux?[4]
ՍցենարիստՋոան Սֆար[2]
ՀնչյունավորումՎոյցեխ Պշոնյակ, Ֆրանսուա Մորել, Մարգիտ Աբո, Մաթյո Ամալրիկ, Էրիկ Էրմոնիո, Սավա Լոլով, Դենիել Կոեն, Ֆրանսուա Դամյեն, Մոհամմեդ Ֆելլագ, Էրզի Աֆսիա, Մորիս Բենշու և Ժան-Պիեռ Կալֆոն
ՊրոդյուսերClément Oubrerie?
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Լեզուֆրանսերեն
ԴիստրիբյուտորUGC?
Տևողություն100 րոպե
Թվական2011
ԱռաջադրումԵվրոպական կինոմրցանակ լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար[5]

Ռաբբիի կատուն (ֆր.՝ Le Chat du Rabbin), 2011 թվականին Անտոն Դելասվաղի կողմից արտադրված անիմացիոն ֆիլմ՝ հիմնված Սֆարի կոմիքսների համանուն գրքի առաջին, երկրորդ և հինգերորդ հատորների վրա։ Այն պատմում է մի կատվի մասին, որն ունեցել է խոսելու ունակություն մի թութակ կուլ տալուց հետո և որի տերը ռաբբի էր 1920-ական թվականին Ալժիրում[6]։

Դիպաշար (սյուժե)[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունենում Ալժիրի հրեական համայնքում 1920-ական թվականներին։ Մի օր մի ռաբբի տեսնում է, որ իր շատ աղմկոտ, խոսող թութակը չկա. նրան կերել է իր կատուն և ստացել է մարդկային լեզվով խոսելու հնարավորություն։ Ինչևէ, ռաբբին տեսնում է, որ կատուն շատ կոպիտ և ամբարտավան է, ուստի ռաբբին սկսում է սովորեցնել տորա՝ կատվի հետ որոշելով, որ եթե նա հրեա է, ապա պետք է ընդունի Բար Միցվա և Բաթ Միցվա։ Կատուն ծիծաղում է և վիրավորում ռաբբիի խիստ տեսակետները, ով էլ հայտարարում է, որ կատուն պետք է սպանվի իր հերետիկոսության համար։ Ռաբբին վերցնում է իր կատվին և հեռանում, սակայն նրանք փոխադարձ համաձայնության են գալիս, որ ռաբբին սովորեցնի կատվին ամեն ինչ տորայի մասին և գուցե մի օր նա ունենա իր Բար Միցվա և Բաթ Միցվան, երբ պատրաստ լինի։

Ավելի ուշ կատուն օգնում է ռաբբիին հանձնել ֆրանսերենի քննությունը, այնպես որ նա կարող էր մի օր դառնալ գլխավոր ռաբբին, սակայն քննությունից հետո կատուն կորցնում է խոսելու իր ունակությունը (նա Աստծու անունն էր տվել իր տիրոջ համար աղոթելիս)։ Ռուս առաքիչի բացահայտումից հետո կատուն սովորում է ռուսերեն և վերադարձնում խոսելու իր կարողությունը՝ հասկանալով, որ նա շատ լեզուներ գիտի և կարող է աշխատել որպես թարգմանիչ։ Բացահայտվում է, որ ռուսը մի նկարիչ էր, ով փախուստի էր դիմել Սովետական Միությունից։ Նա եկել է Աֆրիկայի սրտում գտնվող սև հրեաների թաքնված քաղաքի փնտրտուքով և համոզում է ռաբբիին, իր կատվին օգնել իրեն։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրությունը սկսվել է 2007 թվականին Ջոան Սֆարի, Անտոն Դելեսվաղի և Քլեմենթ Օուբրերիի կողմից «հեղինակային, փոքրերին և մեծերին նպատակաուղղված» լինելու նպատակով[7]։ «Ռաբբի կատուն» եղել է կազմակերպության առաջին նախագիծը։ Արտադրությունն իրագործվել է «TF1» և «France 3» գործակցությունների հետ։ Այն վերագնվել է «Canal +» ընկերությա կողմից և ունեցել 12,5 միլիոն եվրո շահույթ[8]։

Օրիգինալ սաունդթրեքը ստեղծվել է Օլիվեր Դևիաուդի կողմից[9]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը թողարկվել է 2011 թվականի հունիսի 1-ին։ Այն առաջադրվել է «Անսի» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնին, որտեղ այն շահել է գլխավոր մրցանակը[10]։

Հանրային արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Le Parisien» օրաթերթի հիմնադիր Պիեռ Վավասյողը գնահատել է ֆիլմը 3 բալով՝ ասելով, որ դրանում կա Մարջանե Սատրապիի «Պերսեպոլիս» գրաֆիկ նովելաշարի ազդեցությունը։ Նա անվանել է «Ռաբբիի կատու» անիմացիոն ֆիլմը «զուտ հաճույք» և հաճոյախսել է այն միայն իր բազմազանության և գույնզգույն լինելու համար[11]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 24-ին Ռաբբիի կատուն համարվել է ամենալավ անիմացիոն ֆիլմը «Césars» փառատոնում, որը Ֆրանսիայում համարժեք է Օսկարին[12]։

2012 թվականի դեկտեմբերի 3-ին հայտարարվել է, որ ֆիլմն ստացել է 2 մրցանակ «Անսի» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնին՝ ներառյալ «լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]