Մովսեսի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մովսեսի կամուրջ
ԱնունովՄովսես մարգարե
Երկիր Նիդերլանդներ
ՏեղանքԲերխեն օպ Զոմ
Տեսակհետիոտնային կամուրջ և արահետ
ՆյութAccoya ապրանքանիշի փայտանյութ
Թռիչքների քանակ1
ՃանապարհՖորտ դե Ռուվեր
Երկարություն50 մետր
Բացման տարեթիվ2011
Քարտեզ
Քարտեզ

Մովսեսի կամուրջ (հոլ.՝ Mozesbrug), Նիդերլանդների Բերխեն օպ Զոմ համայնքում գտնվող[1] Ֆորտ դե Ռուվեր բաստիոնի խրամը հատող «սուզված» հետիոտն կամուրջ է[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդ դարում Արևմտյան Բրաբանտում Իսպանիայի և Ֆրանսիայի հարձակումներից պաշտպանվելու համար կառուցվել են մի շարք ամրոցներ և խրամներ։ Նրանցից մեկի՝ Ֆորտ դե Ռուվերի խրամի խորությունը այնքան էր, որ հետևակը չկարողանար անցնել, և այնքան ծանծաղ էր, որ նավարկելի չլիներ։ Նապոլեոնյան պատերազմներից հետո ամրոցը լքվել է։ Մինչև 2010 թվականի վերականգնումը խրամում ջուր չի եղել, իսկ ափերը ծառերով են պատվել[3]։

Վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորտ դե Ռուվերի պաշտպանության և վերականգնման համար ստեղծվել է «Ֆորտ դե Ռուվերի բարեկամներ» հիմնադրամը[4]։ Նրա պատվերով RO & AD Architecten ճարտարապետական գրասենյակի ճարտարապետներ Էո Կոստերը և Ադ Կիլը[3] 2010 թվականին նախագծել են այմպիսի կամուրջ, որը չէր խաթարի ամրոցի խրամի անմատչելիության պատրանքը[5]։ Քանի որ, կամուրջը կիսաընկղմված է ջրում և հեռվից նայողին չի երևում, դիտողի մոտ պատրանք է ստեղծվում, որ մարդիկ անցնում են ջրի միջով։ Նմանեցնելով Աստվածաշնչի Մովսեսի Կարմիր ծովն անցնելուն, կամուրջն անվանել են «Մովսեսի կամուրջ»[6][7]։

Կամուրջի կազմությունն ու նյութերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջը պատրաստված է սաղարթավոր ծառի Accoya ապրանքանիշի փայտից, որը սովորաբար օգտագործվում է նավերի տախտակամածների համար և մշակված է հատուկ հակասնկային նյութով[8]։ Անջրաթափանցիկության համար, արտաքինից պատված է նրբաթիթեղով[9]։ Ջուրը երբեք չի բարձրանում և լցվում կամրջից ներս, քանի որ նրա մշտական մակարդակը ապահովում են խրամի երկու ծայրերում գտնվող ամբարտակները։ Տեղումների ժամանակ կամրջի մեջ լցված ջուրը դուրս է մղվում այնտեղ տեղադրված պոմպի միջոցով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Moses Bridge
  2. Sunken Pedestrian Bridge in the Netherlands Parts Moat Waters Like Moses!
  3. 3,0 3,1 3,2 Sunken Moses Bridge in Netherlands gives you walking across water effect(չաշխատող հղում)
  4. «Fort de Roovere @ Starforts.com». www.starforts.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
  5. «Moses Bridge / RO&AD Architecten». ArchDaily (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հուլիսի 4. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
  6. «Sunken Pedestrian Bridge in the Netherlands Parts Moat Waters Like Moses!». Inhabitat. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  7. «'Invisible' bridge UNDER moat waterline of 17th century fortress, built by Dutch engineers». Daily Mail Online. 2011 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.
  8. «The Moses Bridge – a Place Where Water Divides, The Netherlands». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 14-ին.
  9. Holy Moses! Miraculous 'bridge' parts the water at top tourist attraction