Մովսեսի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox bridge1.png
Մովսեսի կամուրջ
Loopgraafbrug.JPG
ԱնունովՄովսես մարգարե
ԵրկիրFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ
ՏեղանքԲերխեն օպ Զոմ
Տեսակհետիոտնային կամուրջ և արահետ
ՆյութAccoya ապրանքանիշի փայտանյութ
ՃանապարհՖորտ դե Ռուվեր

Մովսեսի կամուրջ (հոլ.՝ Mozesbrug), Նիդերլանդների Բերխեն օպ Զոմ համայնքում գտնվող[1] Ֆորտ դե Ռուվեր բաստիոնի խրամը հատող «սուզված» հետիոտն կամուրջ է[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդ դարում Արևմտյան Բրաբանտում Իսպանիայի և Ֆրանսիայի հարձակումներից պաշտպանվելու համար կառուցվել են մի շարք ամրոցներ և խրամներ։ Նրանցից մեկի՝ Ֆորտ դե Ռուվերի խրամի խորությունը այնքան էր, որ հետևակը չկարողանար անցնել, և այնքան ծանծաղ էր, որ նավարկելի չլիներ։ Նապոլեոնյան պատերազմներից հետո ամրոցը լքվել է։ Մինչև 2010 թվականի վերականգնումը խրամում ջուր չի եղել, իսկ ափերը ծառերով են պատվել[3]։

Վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորտ դե Ռուվերի պաշտպանության և վերականգնման համար ստեղծվել է «Ֆորտ դե Ռուվերի բարեկամներ» հիմնադրամը[4]։ Նրա պատվերով RO & AD Architecten ճարտարապետական գրասենյակի ճարտարապետներ Էո Կոստերը և Ադ Կիլը[3] 2010 թվականին նախագծել են այմպիսի կամուրջ, որը չէր խաթարի ամրոցի խրամի անմատչելիության պատրանքը[5]։ Քանի որ, կամուրջը կիսաընկղմված է ջրում և հեռվից նայողին չի երևում, դիտողի մոտ պատրանք է ստեղծվում, որ մարդիկ անցնում են ջրի միջով։ Նմանեցնելով Աստվածաշնչի Մովսեսի Կարմիր ծովն անցնելուն, կամուրջն անվանել են «Մովսեսի կամուրջ»[6][7]։

Կամուրջի կազմությունն ու նյութերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջը պատրաստված է սաղարթավոր ծառի Accoya ապրանքանիշի փայտից, որը սովորաբար օգտագործվում է նավերի տախտակամածների համար և մշակված է հատուկ հակասնկային նյութով[8]։ Անջրաթափանցիկության համար, արտաքինից պատված է նրբաթիթեղով[9]։ Ջուրը երբեք չի բարձրանում և լցվում կամրջից ներս, քանի որ նրա մշտական մակարդակը ապահովում են խրամի երկու ծայրերում գտնվող ամբարտակները։ Տեղումների ժամանակ կամրջի մեջ լցված ջուրը դուրս է մղվում այնտեղ տեղադրված պոմպի միջոցով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Moses Bridge
  2. Sunken Pedestrian Bridge in the Netherlands Parts Moat Waters Like Moses!
  3. 3,0 3,1 3,2 Sunken Moses Bridge in Netherlands gives you walking across water effect(չաշխատող հղում)
  4. «Fort de Roovere @ Starforts.com»։ www.starforts.com։ Վերցված է 2019-10-03 
  5. «Moses Bridge / RO&AD Architecten»։ ArchDaily (en-US)։ 2019-07-04։ Վերցված է 2019-10-03 
  6. «Sunken Pedestrian Bridge in the Netherlands Parts Moat Waters Like Moses!»։ Inhabitat։ Վերցված է հոկտեմբերի 18, 2017 
  7. «'Invisible' bridge UNDER moat waterline of 17th century fortress, built by Dutch engineers»։ Daily Mail Online։ նոյեմբերի 16, 2011։ Վերցված է հուլիսի 7, 2015 
  8. «The Moses Bridge – a Place Where Water Divides, The Netherlands»։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-19-ին։ Վերցված է 2021-02-14 
  9. Holy Moses! Miraculous 'bridge' parts the water at top tourist attraction