Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ (Երևան)
Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևան քաղաքի մասնաճյուղ | |
---|---|
Հապավում | ՄՊՀ մասնաճյուղ Երևանում |
Տեսակ | university branch? |
Հիմնադրված է | 31 մայիս 2015 թվականին |
Տիպ | համալսարան |
Ռեկտոր | Վիկտոր Սադովնիչի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Հայաստան, Երևան |
Հասցե | Հայաստան, 0025, ք. Երևան, Վարդանանց 17 |
Կայք | msu.am |
Moscow State University, Yerevan Branch Վիքիպահեստում |
Երևանում Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղ (ռուս.՝ Филиал МГУ имени М.В. Ломоносова в городе Ереван), հիմնադրվել է 2015 թ. և հանդիսանում է Լոմոնոսովի անվան ՄՊՀ առաձնացված կառուցվածքային միավոր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնաճյուղի բացման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2015 թ. փետրվարի 20-ին Մոսկվայում, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի գիտական գրադարանում՝ ՄՊՀ ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից[1]։
Մասնաճյուղը սկսել է գործունեությունը 2015 թ. մարտի 31-ին։
2015 թ. հուլիսին իրականացվել է առաջին ընդունելությունը։
2015 թ. սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի և Լոմոնոսովի անվան ՄՊՀ ռեկտոր ակադեմիկոս Վ. Սադովնիչիի այցը մասնաճյուղ։
2 июля 2019 թ․ հուլիսի 2-ին տեղի ունեցավ մասնաճյուղի առաջին շրջանավարտներին ավարտական դիպլոմներ հանձնելու հանդիսավոր արարողությունը։ Դիպլոմները հանձնում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լոմոնոսովի անվան ՄՊՀ ռեկտոր Վ․Ա․Սադովնիչին։ 2019 թ․-ին մասնաճյուղը ունեցել է 42 շրջանավարտ, որոնցից 13-ը ստացել են Լոմոնոսովի անվան ՄՊՀ բակալավրի գերազանցության դիպլոմ։
Ղեկավարությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]2015-2017 թթ. Երևանում Լոմոնոսովի անվան ՄՊՀ մասնաճյուղի տնօրենը եղել է ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ՄՊՀ Հաշվողական տեխնիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետի դոցենտ Ալեքսեյ Անդրեյի Պոլոսինը (Մոսկվա)[2][3]։
2017 թ. փետրվարի 1-ից Լոմոնոսովի անվան ՄՊՀ Երևանի մասնաճյուղի տնօրենն է երկրաբանական գիտությունների թեկնածու, Լոմոնոսովի անվան ՄՊՀ երկրաբանության ֆակուլտետի դոցենտ Ալեքսեյ Նիկոլայի Ռեյմերսը[4][5]։
Ուսուցումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսուցումը ՄՊՀ Երևանի մասնաճյուղում իրականացվում է ռուսերենով։
Մասնաճյուղում գործող բակալավրիատի բաժիններն են՝
- Կիրառական մաթեմատիկա
- Իրավաբանություն
- Միջազգային հարաբերություններ
- Լրագրություն
- Լեզվաբանություն
- Տնտեսագիտություն
- Պետական և մունիցիպալ կառավարում։
Մասնաճյուղում գործող մագիստրոսական ծրագրերն են՝
- Իրավաբանություն (մասնագիտացումը՝ հանրային իրավունք)
- Միջազգային հարաբերություններ (մասնագիտացումը՝ գլոբալ քաղաքական գործընթացներ և դիվանագիտություն)
- Տնտեսագիտություն (մասնագիտացումը՝ տնտեսական և ֆինանսական ռազմավարություն)
ՄՊՀ արտասահմանյան մասնաճյուղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանի մասնաճյուղը հանդիսանում է Լոմոնոսովի անվան ՄՊՀ Ռուսաստանից դուրս գտնվող թվով 5-րդ մասնաճյուղը։
Արտասահմանյան մասնաճյուղերն են՝
- մասնաճյուղ Աստանա քաղաքում (Ղազախստան) - 2000 թվական
- մասնաճյուղ Տաշքենդ քաղաքում (Ուզբեկստան) - 2006 թվական
- մասնաճյուղ Բաքու քաղաքում (Ադրբեջան) - 2008 թվական
- մասնաճյուղ Դուշանբե քաղաքում (Տաջիկստան) - 2009 թվական
- մասնաճյուղ Երևան քաղաքում (Հայաստան) - 2015 թվական
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ՄՊՀ Երևանի մասնաճյուղի բացման մասին համաձայնագիր» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Պոլոսին Անդրեյ Անդրեևիչ
- ↑ Առավոտ օրաթերթ
- ↑ «Ռեյմերս Ալեքսեյ Նիկոլաևիչ» (ռուսերեն). 2017 թ․ փետրվարի 14.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Ալեքսեյ Ռեյմեռս։ Լոմոնոսովի անվան ՄՊՀ պրոռեկտոր (2010-2012)». www.msu.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.