Մոս (պատմական գյուղ, Արցախ)
Գյուղ | ||
---|---|---|
Երկիր | ԼՂՀ | |
Համայնք | Քելբաջարի շրջան | |
Առաջին հիշատակում | 1654 | |
ԲԾՄ | 1800 մ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Մոս, լքված գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում[1]։ Գտնվում է Դուտխու գետի ձախակողմյան վտակներից մեկի վերին հոսանքի շրջանում, ծովի մակերևույթից 1800 մետր միջին բարձրության վրա, ալպիական մարգագետինների գոտում։ Հնում այն գտնվել է Արցախ նահանգի Վայկունիք գավառում։ Հայաթափվելուց հետո գյուղը ստացել է Մոզ, կամ Մոզքյանդ (թուրքերեն՝ Mozkənd) անվանումը։ Ինչպես Ապահենը, այնպես էլ` Մոսը հայտնի է եղել որպես գրչօջախ։ Այս գյուղում 1653-1654 թվականներին Մովսես երեցի և Մարտիրոս Խնձորեկցու նախաձեռնությամբ ստեղծվել է ձեռագիր ավետարան։ XVIII դարի կեսին Մոսը կրկին հիշատակվել է Դադիվանքի կալվածացուցակում[2]։ Գյուղի հատակագծային յուրահատկությունը, հնամենի փողոցների առկայությունը և խիտ կառուցապատումը խոսում է այն մասին, որ բնակավայրը բավականին հին է և հիմնադրվել է միջնադարում։
Խաչքարեր և եկեղեցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի խաչքարերից պահպանվել է ընդամենը 4-5 վնասված խաչքար, որոնք հայտնաբերվել են գյուղի հարավարևմտյան մասում գտնվող անասնագոմերի հատակին և դռների առջև։ Գյուղից մեկ կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, քրդական փոքր գերեզմանոցում, բոլորաձև հատակագծով և անմշակ քարով կանգուն է մնացել XIX դարի վերջին կառուցված քրդական տապանատուն։ Մոսից 1,5 կիլոմետր դեպի արևելք՝ նույն վտակի աջ ափին գտնվող փոքր բլրակի վրա պահպանվել են կիսամշակ և սրբատաշ մի բազիլիկ եկեղեցու պատեր, որից քիչ ներքև, թեք լանջի վրա գտնվում է արևմտյան ճակատից բացված միակ բարձր մուտքը, որն անարձանագիր է։ Այդ կառույցի ճարտարապետական յուրահատկությունները բնորոշ են XII-XIII դարերին։ Պատերի հաստությունը կազմում է 78-80 սանտիմետր, իսկ արտաքին չափերն են 6,90x4,83 մետր։ Եկեղեցու անվանումը, ըստ 1911 թվականին ռուսական ռազմական գլխավոր շտաբի կազմած քարտեզի, Կարմիրվանք է (թուրքերեն՝ Qızılvəng)[3]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ցուցակ ձեռագրաց», հատոր Ա, Երևան, 1965, N3647