Jump to content

Մոնրեալի քաղաքապետարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնրեալի քաղաքապետարան
Տեսակքաղաքապետարան
Երկիր Կանադա
ՏեղագրությունՎիլ-Մարի
Հասցե275, rue Notre-Dame Est
Փողոցrue Notre-Dame Est? (275)
Ճարտարապետական ոճԵրկրորդ կայսրության ճարտարապետական ոճ
Մասն էՀին Մոնրեալ
Հիմնադրված է1878
ՃարտարապետԱնրի-Մորիս Պերո
Իրադարձություններպատրաստման կամ շինարարության սկիզբ, վերանորոգում, վերանորոգում[1] և հրդեհ
Ժառանգության կարգավիճակԿանադայի ազգային պատմական վայր[2] և part of a Quebec heritage property?[3]
Քարտեզ
Քարտեզ

Մոնրեալի քաղաքապետարան (ֆր.՝ Hôtel de Ville de Montréal), Մոնրեալի տեղական կառավարման մարմնի նստավայր։ 5 հարկից բաղկացած կառույց է։ Քաղաքապետարանի բնօրինակ շենքը նախագծել են ճարտարապետներ Անրի-Մորիս Պերոն և Ալեքսանդր Կաուպեր Հատչիսոնը։ Շենքը կառուցվել է 1872-1878 թվականներին երկրորդ կայսրության ճարտարապետության ոճով[4][5]։ Տեղակայված է Հին Մոնրեալում՝ Place Jacques-Cartier հրապարակի և Champ de Mars զբոսայգու միջև Նոտր Դամ փողոցի 275 հասցեում։ Մետրոյի ամենամոտ կայարանը գազարագույն գծի Champ-de-Mars կայարանն է։

Որպես Կանադայի Երկրորդ կայսրության ճարտարապետական ոճի լավագույն օրինակ և երկրի առաջին քաղաքապետարան, որը կառուցվել է բացառապես որպես մունիցիպալ վարչարարության համար նախատեսված կառույց՝ 1984 թվականին ճանաչվել է Կանադայի Ազգային պատմական նշանակության օբյեկտ[6][7]։

Պատմություն և ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքապետարանի շենքը 1922 թվականի մարտի 3-ի երեկոյան

Շենքի շինարարությունը սկսվել է 1872 թվականին և ավարտվել 1878 թվականին։ 1922 թվականի մարտին բնօրինակ շենքը հրդեհվել է, որից մնացել է միայն արտաքին պատը և ոչնչացել են քաղաքի պատմական բազմաթիվ գրառումներ[8]։ Ճարտարապետ Լուի Պարոնիին (ֆր.՝ Louis Parant) հանձնարարվել է վերակառուցել այն, սակայն նա որոշել է կառուցել ամբողջովին նոր շենք` ինքնատիպ պողպատե կառույցով[8]։ Քաղաքապետարանի շենքը մոդելավորվել է ֆրանսիական Տուր քաղաքի քաղաքապետարանի նմանությամբ[9]։ Մյուս փոփոխությունները ներառում էին մանսարդ տանիքի վերանորոգումը նոր Beaux-Arts ոճով, նախկին սալիկների շերտերը փոխարինվեցին պղնձե տանիքով[8]։

1967 թվականին Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը իր «Երկար, ազատ կյանք ունեցիր, Քվեբեկ» (ֆր.՝ Vive le Québec libre) ճառը արտասանել է այս շենքի պատշգամբից[8]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rémillard, Francois. Montreal architecture: A Guide to Styles and Buildings. Montreal: Meridian Press, 1990.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://montreal.ca/articles/modernisation-de-lhotel-de-ville-expositions-et-oeuvres-dart-17853
  2. Directory of Federal Heritage Designations
  3. répertoire du patrimoine culturel du Québec (ֆր.)
  4. Jean-Claude Marsan (1990 թ․ սեպտեմբերի 1). Montreal in Evolution: Historical Analysis of the Development of Montreal's Architecture and Urban Environment. McGill-Queen's Press - MQUP. էջեր 214–. ISBN 978-0-7735-8037-4.
  5. Access Guides; Access Guides Staff (1994). Montréal/Québec City Access. Access Press. ISBN 978-0-06-277079-0.
  6. «Montreal City Hall». Directory of Designations of National Historic Significance of Canada. Parks Canada. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
  7. Montreal City Hall. Canadian Register of Historic Places.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Rémillard, 80.
  9. «City of Montreal Web site (in French)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնրեալի քաղաքապետարան» հոդվածին։