Jump to content

Մոնպառնասի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնպառնասի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունՓարիզի 15-րդ շրջան
Հասցեavenue du Maine? (21)
Հիմնադրվել է1998
ՀիմնադիրRoger Pic? և Jean-Marie Drot?
Կայքvillavassilieff.net
Քարտեզ
Քարտեզ

Մոնպառնասի թանգարան (ֆր.՝ Musée du Montparnasse), թանգարան Փարիզի Մոնպառնաս 15-րդ թաղամասում` 21 Avenue du Maine հասցեում։ Հիմնադրվել է 1998 թվականին նկարչուհի Մարիա Վասիլևայի արվեստանոցի տեղում։ 2013 թվականի սեպտեմբերի 31-ին թանգարանը փակվել է[1]։

Թանգարանը բացվել է 1998 թվականի մայիսի 28-ին։ Տեղակայված է եղել 1900-ական թվականների սկզբի պատմական պահպանվող տարածքում` ռուս նկարչուհի Մարիա Վասիլևայի արվեստանոցի տեղում։ Հասարակական հիմունքներով թանգարանը հիմնադրել են Ռոջերը Պիկը և Ժան-Մարի Դրոն։

Թանգարանն այցելուներին ներկայացրել է ամբողջ աշխարհից Մոնպարնաս եկած նկարիչների կյանքն ու ստեղծագործությունները սկսած 20-րդ դարից, ինչպես նաև կազմակերպել է Մոնպարնասի նկարիների աշխատանքների ցուցադրություններ։

Տարիներ շարունակ, ինչպես Առաջին համաշխարհային պատերազմից առաջ և դրա ընթացքում Մարիա Վասիլևան գրանցված իր մասնավոր ակումբն օգտագործել է որպես արվեստագետների համար ճաշարան, որտեղ այնպիսի նկարիչների, ինչպիսիք են Ամեդեո Մոդիլիանին, Խայիմ Սուտինը, Պաբլո Պիկասոն և այլք, տրամադրել են էժան սնունդ և ըմպելիք[2]։

Որոշ ժամանակ անց այն դարձավ շատերի համար համախմբման վայր, և 1913 թվականին Վասիլևայի ճաշարանը այնպիսի ճանաչում էր գտել, որ նկարիչ, քանդակագործ և կինոռեժիսոր Ֆերնան Լեժեն Ժամանակակից արվեստի թեմայով երկու դասախոսություններ տվեց այնտեղ։

Որպես անդամակցության ծրագրի մաս` թանգարանն առաջարկում էր ամիսը մեկ անգամ երեկոյան հանդիպում, որտեղ անդամները հավաքվում էին և վայելելում տարբեր մշակութային միջոցառումներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Musée du Montparnasse Shut by the City of Paris». Artnet News. 2015 թ․ հունվարի 26. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  2. «Musée du Montparnasse». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնպառնասի թանգարան» հոդվածին։