Մոնպառնասի թանգարան
Մոնպառնասի թանգարան | |
|---|---|
![]() | |
| Տեսակ | պատկերասրահ |
| Երկիր | |
| Տեղագրություն | Փարիզի 15-րդ շրջան |
| Հասցե | avenue du Maine? (21) |
| Հիմնադրվել է | 1998 |
| Հիմնադիր | Roger Pic? և Jean-Marie Drot? |
| 48°50′36″N 2°19′15″E / 48.84333°N 2.32083°E | |
| Կայք | villavassilieff.net |
![]() | |
![]() | |
Մոնպառնասի թանգարան (ֆրանսերեն՝ Musée du Montparnasse), թանգարան Փարիզի Մոնպառնաս 15-րդ թաղամասում` 21 Avenue du Maine հասցեում։ Հիմնադրվել է 1998 թվականին նկարչուհի Մարիա Վասիլևայի արվեստանոցի տեղում։ 2013 թվականի սեպտեմբերի 31-ին թանգարանը փակվել է[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը բացվել է 1998 թվականի մայիսի 28-ին։ Տեղակայված է եղել 1900-ական թվականների սկզբի պատմական պահպանվող տարածքում` ռուս նկարչուհի Մարիա Վասիլևայի արվեստանոցի տեղում։ Հասարակական հիմունքներով թանգարանը հիմնադրել են Ռոջերը Պիկը և Ժան-Մարի Դրոն։
Թանգարանն այցելուներին ներկայացրել է ամբողջ աշխարհից Մոնպարնաս եկած նկարիչների կյանքն ու ստեղծագործությունները սկսած 20-րդ դարից, ինչպես նաև կազմակերպել է Մոնպարնասի նկարիների աշխատանքների ցուցադրություններ։
Տարիներ շարունակ, ինչպես Առաջին համաշխարհային պատերազմից առաջ և դրա ընթացքում Մարիա Վասիլևան գրանցված իր մասնավոր ակումբն օգտագործել է որպես արվեստագետների համար ճաշարան, որտեղ այնպիսի նկարիչների, ինչպիսիք են Ամեդեո Մոդիլիանին, Խայիմ Սուտինը, Պաբլո Պիկասոն և այլք, տրամադրել են էժան սնունդ և ըմպելիք[2]։
Որոշ ժամանակ անց այն դարձավ շատերի համար համախմբման վայր, և 1913 թվականին Վասիլևայի ճաշարանը այնպիսի ճանաչում էր գտել, որ նկարիչ, քանդակագործ և կինոռեժիսոր Ֆերնան Լեժեն Ժամանակակից արվեստի թեմայով երկու դասախոսություններ տվեց այնտեղ։
Որպես անդամակցության ծրագրի մաս` թանգարանն առաջարկում էր ամիսը մեկ անգամ երեկոյան հանդիպում, որտեղ անդամները հավաքվում էին և վայելելում տարբեր մշակութային միջոցառումներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Musée du Montparnasse Shut by the City of Paris». Artnet News. 2015 թ․ հունվարի 26. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Musée du Montparnasse». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թանգարանի պաշտոնական կայք (archived 31 March 2013)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնպառնասի թանգարան» հոդվածին։ |
|


