Մոնլյուսոն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոնլյուսոն (այլ կիրառումներ)
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Մոնլյուսոն | |||||
ֆր.՝ Montluçon[1] | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Համայնք | Ալյե, canton of Domérat-Montluçon-Nord-Ouest?, Արևելյան Մոնլյուսոն (կանտոն), Հյուսիսարևելյան Մոնլյուսոն (կանտոն), Արևմտյան Մոնլյուսոն (կանտոն), canton of Montluçon-Sud? և Մոնլյուսոն (շրջան) | ||||
Մակերես | 20,67 կմ² | ||||
ԲԾՄ | 207 մետր, 194 մետր, 364 մետր | ||||
Բնակչություն | ▼33 342 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 03100[3] | ||||
Պաշտոնական կայք | montlucon.com(ֆր.) | ||||
| |||||
Մոնլյուսոն (ֆր.՝ Montluçon), համայնք Ֆրանսիայում, ամենամեծ քաղաքը Ալյե դեպարտամենտում՝ Օվերն մարզում։ Քաղաքի կազմի մեջ են մտնում 12 կանտոններ։
Համայնքի INSEE կոդ՝ 03185։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի բնակչությունը 2008 թվականին կազմում էր 39 492 մարդ։
1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2006 | 2008 |
---|---|---|---|---|---|---|---|
55 184 | 57 871 | 56 468 | 49 912 | 44 248 | 41 362 | 39 889 | 39 492 |
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնլյուսոնը գտնվում է Ֆրանսիայի կենտրանական մասում՝ Ալյե դեպարտամենտի հյուսիս-արևմուտքում։ Քաղաքն ընկած է Շեր գետի վերին հոսանքում՝ բլրի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնլյուսոնը, որը նախկինում Բուրբոնների հերցոգության կազմում էր, 1171 թվականին գրավվեց անգլիացիների կողմից, իսկ այնուհետ Ֆիլիպ II Օգոստոսի կողմից՝ 1181 թվականին։
XIV դարում Լուի II Բուրբոն Կոնդեն կառուցեց ամրոց և պատնեշ։ 1529 թվականին Մոնլյուսոնը և Բուրգունդիայի քաղաքները անցան ֆրանսիական տիրապետության ներքո իսկ Հենրի IV արքան ամրացնում է այն։
1791 թվականին քաղաքը դառնում է վարչական կենտրոն իսկ այնուհետ Բարրի ջրանցքի և երկաթուղու շնորհիվ՝ արդյունաբերական կենտրոն։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիրները օկուպացրին անվադողերի գործարանը՝ Dunlop Tyres-ը և կառուցեցին սինթետիկ կաուչուկի ստացման լաբորատորիա։ Քաղաքը բազմիցս ռմբակոծվել է խորհրդային զորքերի կողմից՝ արդյունաբերական պոտենցիալը վերացնելու նպատակներով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը արդյունաբերական կենտրոն է։ Քաղաքի ինդուստրացումը վերելք ապրեց Բերրիի ջրանցքի կառուցումից հետո՝ 1841 թվականին։
Քաղաքում կան մեքենաշինական, քիմիական, էլեկտրոտեխնիկական և կահույքի գործարաններ։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օդային՝ փոքր օդանավակայանը գտնվում է Մոնլյուսոնից 30 կմ հեռավորության վրա։ Կատարվում է ուղիղ թռիչք դեպի Փարիզ։ Իսկ միջազգային թռիչքներն իրականացվում են Կլերմոն Ֆերրանի օդակայանից։
- Ցամաքային՝ երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի առկայություն։
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդրե Մեսսաժե՝ ֆրանսիացի կոմպոզիտոր
- Ռոբեր Սոետան՝ ֆրանսիացի ջութակահար
- Օդրի Տոտու՝ ֆրանսիացի կինոդերասանուհի
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գերմանիա Հագեն
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հին քաղաք
- Սուրբ Պետրոսի ռոմանական եկեղեցի (XII—XIII դարեր)
- Նոտր Դամ ռոմանագոթական եկեղեցի (XIV դար)
- Բուրբոնի հերցոգների դղյակ (XIII դարի կեսեր)
- Երաժշտության և ֆրանսիական դիմադրության թանգարաններ
- Դը լա Լուվյեր թանգարան-ամրոց
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Site officiel de la mairie de Montluçon
- Société savante d'histoire et d'archéologie de la ville de Montluçon installée au Château de Bien-Assis
- Site officiel de l'Office de Tourisme de la Vallée de Montluçon
- Forum non officiel sur la ville de Montluçon
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնլյուսոն» հոդվածին։ |
|