Jump to content

Մոհամեդ Նաշիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոհամեդ Նաշիդ
մալդ.՝ މުހައްމަދު ނަޝީދު
Դիմանկար
Ծնվել էմայիսի 17, 1967(1967-05-17)[1][2] (57 տարեկան)
ԾննդավայրՄալե, Մալդիվներ
Քաղաքացիություն Մալդիվներ
Կրոնիսլամ և սուննի իսլամ
ԿրթությունLiverpool John Moores University?, Overseas School of Colombo?, Dauntsey's School? և Majeediyya School?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և լրագրող
ԱմուսինLaila Ali Abdulla?
Զբաղեցրած պաշտոններPresident of the Maldives? և Speaker of the People's Majlis?
ԿուսակցությունMaldivian Democratic Party?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքraeesnasheed.com
 Mohamed Nasheed Վիքիպահեստում

Մոհամեդ Նաշիդ (մալդ.՝ މުހައްމަދު ނަޝީދު, մայիսի 17, 1967(1967-05-17)[1][2], Մալե, Մալդիվներ), 2008 թվականի հոկտեմբերի 28-ին Մալդիվյան Հանրապետության ընտրված նախագահ[3], երկրի առաջին ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ։ Մալդիվների խորհրդարանի նախկին անդամ, Մալդիվների դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահի թեկնածու։ Մոհամեդ Նաշիդը հետևողականորեն քննադատել է նախորդ նախագահ Մոմուն Աբդուլ Գայումի գործունեությունը, ինչի համար ենթարկվել է ձերբակալությունների։

Նախագահական ընտրություններին նախորդել է Մոմուն Աբդուլ Գայումի կողմից ժողովրդավարական սահմանադրության ստորագրումը` երկրի ներսում տեղի ունեցող հուզումների և միջազգային ճնշման պատճառով։ Ընտրությունների արդյունքում Մոհամեդը հավաքել է ձայների 54 տոկոսը, իսկ գործող նախագահ Մոմուն Աբդուլ Գայումը` 46 տոկոսը[4][5]։

Մոհամեդ Նաշիդը ծնվել է Մալե քաղաքում, դավանանքով սուննի մուսուլման է։

2008 թվականի նոյեմբերի 11-ին ստանձնել է Մալդիվյան կղզիների նախագահի պաշտոնը։

2012 թվականի փետրվարի 7-ին քաղաքական ճգնաժամի և բողոքի ակցիաների արդյունքում Նաշիդը հայտարարեցժլ է իր հրաժարականի մասին[6]։

2012 թվականի հոկտեմբերին Նաշիդը կարճ ժամանակով ձերբակալվել էր, քանի որ չէր ներկայացել նախագահության շրջանում լիազորությունների չարաշահման գործով լսումներին։ Այնուամենայնիվ, դատարանը Նաշիդին թույլատրել է Հնդկաստան մեկնել մինչև փետրվարի 9-ը։ Նոր լսումները պետք է տեղի ունենային փետրվարի 10-ին, սակայն Նաշիդը կրկին անտեսել է դատարանի կանչը՝ որոշ ժամանակով թաքնվելով Մալդիվներում Հնդկաստանի դեսպանատան տարածքում, որից հետո նրան կալանավորելու նոր օրդեր Է տրվել[7]։ 2013 թվականի մարտին նա կրկին կալանավորվել է, բայց մեկ օր անց ազատ է արձակվել[8]։

2015 թվականի փետրվարին Նաշիդին կրկին կալանավորել էին երկրի քրեական դատարանի ղեկավար Աբդուլ Մոհամմեդի ձերբակալության մեղադրանքով[9]։

2015 թվականի մարտին դատարանը Նաշիդին մեղավոր էր ճանաչել այն բանում, որ նա անօրինական հրաման էր արձակել ձերբակալել Աբդուլլահ Մոհամեդին, ինչը դատարանի կողմից որակվել էր որպես ահաբեկչություն, և Նաշիդին դատապարտել էր 13 տարվա ազատազրկման[10]։ Amnesty International կազմակերպությունը կասկած է հայտնել առ այն, որ արդար դատաքննության` Մերիդի իրավունքն ապահովվել է և նրա նկատմամբ դատաքննությունն անվանել է արդարադատության ընտրովի մոտեցում[11]։ 1991 թվականին «Միջազգային համաներումը» Մոհամեդին ճանաչել է անմեղ բանտարկյալ[12]։

Քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոհամեդ Նաշիդը ծրագիր է առաջ քաշել, որի համաձայն՝ տասնամյակի իր ընտրվելուց հետո Մալդիվները պետք է դուրս գան ջերմոցային գազի արտանետումների զրոյական մակարդակի։ Դա պայմանավորված է նրանով, որ կղզիները ծովի մակարդակից շատ ցածր են, և այդ մակարդակի աննշան բարձրացման դեպքում գլոբալ տաքացման հետևանքով, որը պայմանավորված է ջերմոցային էֆեկտով, կարող են ջրասույզ լինել։ Նաշիդը մտադիր է երկիրը ամբողջությամբ տեղափոխել արևային և հողմաէներգետիկայի ռեժիմի։ Նա պնդում է, որ վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցնելու գինը ավելի պակաս կլինի, քան Մալդիվյան կղզիներն արդեն ծախսում են էներգիայի վրա[13]։ Որպես 350.org միջազգային բնապահպանական ոչ կառավարական կազմակերպության կողմից Մալդիվներում բնակլիմայական փոփոխությունների վերաբերյալ իրազեկման առավել ընդարձակ արշավի մաս` Նաշիդն անց է կացրել նախարարների գրասենյակի՝ աշխարհում առաջին հանդիպումը ջրի տակ։ Այս հանդիպումը տեղի է ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 17-ին, Գիրիֆուշի կղզու մոտ, խորհրդակցության մասնակիցները դայվինգի սարքավորումներ են հագել[14][15][16][17][18]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. «Elections Commission results». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին.
  4. Президентом Мальдив избран бывший политзаключённый
  5. На Мальдивах президентом избран бывший политзаключённый(չաշխատող հղում)
  6. Президент Мальдив объявил об отставке в эфире национального ТВ
  7. Экс-президент Мальдив снова арестован
  8. «Mohamed Nasheed released from police custody». The New Indian Express. 2013 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  9. Экс-президент Мальдив задержан, его могут обвинить в терроризме
  10. Бывшего президента Мальдив приговорили к 13 годам тюрьмы
  11. Amnesty International: Nasheed Trial Is ‘Selective Justice’
  12. «Republic of Maldives: Continued detention of prisoner of conscience, Mohammed Nasheed». Amnesty International. May 1996. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 16-ին.
  13. Carbon-neutral goal for Maldives, BBC
  14. First photos coming From Maldives Underwater Cabinet Meeting for 350! | 350.org
  15. Official Site(չաշխատող հղում)
  16. Press Release
  17. «Maldives Holds Underwater Cabinet Meeting To Bring Attention to Climate Change : TreeHugger». www.treehugger.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 20-ին.
  18. «The Hindu : News / International : Maldives cabinet to meet underwater to highlight perils of climate change». beta.thehindu.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոհամեդ Նաշիդ» հոդվածին։