Մոխրագույն շամփրուկ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/44/Lanius_excubitor_1_%28Marek_Szczepanek%29.jpg/250px-Lanius_excubitor_1_%28Marek_Szczepanek%29.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c6/Lanius_excubitor_MHNT.ZOO.2010.11.212.jpg/220px-Lanius_excubitor_MHNT.ZOO.2010.11.212.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fe/Cuculus_canorus_canorus_MHNT.ZOO.2010.11.150.21.jpg/220px-Cuculus_canorus_canorus_MHNT.ZOO.2010.11.150.21.jpg)
Մոխրագույն շամփրուկ (Lanius excubitor), շամփրուկների ընտանիքին պատկանող թռչուն։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոխրագույն շամփրուկը շամփրուկներից ամենախոշորն է։ Գլխի վերին մասը, մեջքը և պոչի ծածկող փետուրները բաց մոխրագույն են, կտուցի հիմքից դեպի աչքը և ականջը տարածող լայն շերտը, թևերը և պոչը՝ սև, պոչի եզրային փետուրները և որովայնը՝ սպիտակ, թևերի վրա կան սպիտակ փետուրներ։ Երիտասարդ առանձնյակների մարմնի վերին մասը մուգ մոխրագույն է, իսկ ստորին մասը՝ թույլ արտահայտված ալիքավոր նախշով։ Քաշը՝ 60-75 գ, թևի երկարությունը՝ 110-132 մմ։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում ձմեռող թռչուն է։ Աշնանը վերադառնում է հոկտեմբեր-նոյեմբերին, գարնանը չվում է փետրվար-մարտ ամիսներին։ Ձմեռում է հանրապետության հարավում, մասնավորապես Արարատյան հարթավայրում, Արագածոտնի, Վայքի և Զանգեզուրի ցածրադիր շրջաններում։ Հաճախ կարելի է տեսնել էլեկտրալարերին կամ ճանապարհամերձ ծառերի ճյուղերին նստած։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է բզեզներով և մանր կրծողներով։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Կանարյան կղզիներում, հյուսիսային Աֆրիկայում, Արաբիայում, Հնդկաստանում, Հյուսիսային Ամերիկայում[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ 32.