Մոխրագույն շամփրուկ
Մոխրագույն շամփրուկ (Lanius excubitor), շամփրուկների ընտանիքին պատկանող թռչուն։
Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոխրագույն շամփրուկը շամփրուկներից ամենախոշորն է։ Գլխի վերին մասը, մեջքը և պոչի ծածկող փետուրները բաց մոխրագույն են, կտուցի հիմքից դեպի աչքը և ականջը տարածող լայն շերտը, թևերը և պոչը՝ սև, պոչի եզրային փետուրները և որովայնը՝ սպիտակ, թևերի վրա կան սպիտակ փետուրներ։ Երիտասարդ առանձնյակների մարմնի վերին մասը մուգ մոխրագույն է, իսկ ստորին մասը՝ թույլ արտահայտված ալիքավոր նախշով։ Քաշը՝ 60-75 գ, թևի երկարությունը՝ 110-132 մմ։
Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում ձմեռող թռչուն է։ Աշնանը վերադառնում է հոկտեմբեր-նոյեմբերին, գարնանը չվում է փետրվար-մարտ ամիսներին։ Ձմեռում է հանրապետության հարավում, մասնավորապես Արարատյան հարթավայրում, Արագածոտնի, Վայքի և Զանգեզուրի ցածրադիր շրջաններում։ Հաճախ կարելի է տեսնել էլեկտրալարերին կամ ճանապարհամերձ ծառերի ճյուղերին նստած։
Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սնվում է բզեզներով և մանր կրծողներով։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Կանարյան կղզիներում, հյուսիսային Աֆրիկայում, Արաբիայում, Հնդկաստանում, Հյուսիսային Ամերիկայում[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Մ. Ս. Ադամյան (1988)։ Հայաստանի թռչունները։ Երևան: «Արևիկ»։ էջ 32