Մոիսեյ Ուրիցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոիսեյ Ուրիցկի
Моисей Урицкий
Դիմանկար
Ծնվել էհունվարի 2 (14), 1873
ԾննդավայրՉերկասի, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 30, 1918(1918-08-30) (45 տարեկան)
Մահվան վայրՊետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Խորհրդային Ռուսաստան
ԿրթությունԿիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի իրավաբանության ֆակուլտետ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀամառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ
ԿուսակցությունԲոլշևիկներ և ԽՄԿԿ
 Moisei Uritsky Վիքիպահեստում

Մոիսեյ Սոլոմոնովիչ Ուրիցկի (ռուս.՝ Моисей Соломонович Урицкий, հունվարի 2 (14), 1873, Չերկասի, Ռուսական կայսրություն - օգոստոսի 30, 1918(1918-08-30), Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան), Ռուսաստանի հեղափոխական շարժման գործիչ։ ՌՍԴԲԿ անդամ 1898 թվականից։ Ծնվել է վաճառականի ընտանիքում։ 1897 թ. ավարտել է Կիևի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1890-ական թվականների սկզբից եղել է հեղափոխական շարժման մեջ։ 1899 թ. ձերբակալվել և աքսորվել է Յակուտիա։ ՌՍԴԲԿ II համագումարից (1903) հետո՝ մենշևիկ։ Պետերբուրգում, Կրասնոյարսկում մասնակցել է 1905-1907 թթ. հեղափոխությանը։ 1906 թ. ձերբակալվել և աքսորվել է Վոլոգդա, ապա՝ Արխանգելսկի նահանգ։ 1914 թ. վտարանդվել է։ 1917 թ. Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է Պետրոգրադ, մտել «մեժռայոնցիներ» խմբի մեջ, որոնց հետ ՌՍԴԲ(բ) կ VI համագումարում ընդունվել է բոլշևիկյան կուսակցության մեջ, համագումարում ընտրվել է կուսակցության ԿԿ անդամ։ 1917 թ. հոկտեմբերյան օրերին եղել է զինված ապստամբությունը ղեկավարող Ռազմահեղափոխական կուսակցական կենտրոնի, I Պետրոգրադի ՌՀԿ անդամ։ Հեղափոխության հաղթանակից հետո աշխատել է արտաքին գործերի մինիստրությունում։ 1918 թ. փետրվարին՝ Հեղափոխության պաշտպանության կոմիտեի անդամ Պետրոգրադում։ Բրեստի հաշտության (1918) կնքման հարցում հարել է «ձախ կոմունիստներին»։ Կուսակցության VII համագումարում ընտրվել է ՌԿ(բ) կ ԿԿ անդամության թեկնածու։ 1918 թ. մարտից Պետրոգրադի արտակարգ հանձնաժողովի նախագահ։ Սպանվել է էսէռների կողմից։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոիսեյ Ուրիցկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 285