Միքայել Սալլանթյանը ծնվել է Կոստանդնուպոլսում։ Սովորել է Լիբանանի Սուրբ Անտոնի հայ կաթոլիկ վանքում, այնուհետև՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության վարժարանում, աշակերտել Միքայել Չամչյանին։ 1810 թվականից եղել է արքեպիսկոպոս։ 1810-1822 թվականներին եղել է Վրաստանի, Աստրախանի և Ղրիմի կաթոլիկ հայերի հոգևոր առաջնորդը։ Տիրապետել է լատիներեն, գերմաներեն, ֆրանսերեն, արաբերեն լեզուներին։ Լազարյան ճեմարանում դասավանդել է հայոց լեզու, գրականություն, լատիներեն, աստվածաբանություն, գեղագիտություն։ 1827 թվականին լույս է ընծայել «Քերականութիւն գրաբառ լեզուիս հայոց...» դասագիրքը։ Հրատարակվել են Սալլանթյանի «Կրօնագիտութիւն քրիստոնէական» (1831), «Հրահանգ ճարտասանութեան կամ ճառաբանութեան» (1936), «Պատմութիւն եկեղեցւոյն ուղղահաւատ հայոց» (1840) և այլ աշխատություններ[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 118)։