Միքայել Սալլանթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Սալլանթյան
Ծնվել էմարտի 6, 1782(1782-03-06)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էօգոստոսի 10, 1851(1851-08-10) (69 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունլեզվաբան, ուսուցիչ և բանասեր
ԱշխատավայրԼազարյան ճեմարան

Միքայել Սալլանթյան (Հովակիմ Սալլանթյան, մարտի 6, 1782(1782-03-06), Կոստանդնուպոլիս - օգոստոսի 10, 1851(1851-08-10), Մոսկվա, Ռուսական կայսրությունլեզվաբան, մանկավարժ, եկեղեցական գործիչ։ 1822-1840-ական թվականներին դասավանդել է Լազարյան ճեմարանում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Սալլանթյանը ծնվել է Կոստանդնուպոլսում։ Սովորել է Լիբանանի Սուրբ Անտոնի հայ կաթոլիկ վանքում, այնուհետև՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության վարժարանում, աշակերտել Միքայել Չամչյանին։ 1810 թվականից եղել է արքեպիսկոպոս։ 1810-1822 թվականներին եղել է Վրաստանի, Աստրախանի և Ղրիմի կաթոլիկ հայերի հոգևոր առաջնորդը։ Տիրապետել է լատիներեն, գերմաներեն, ֆրանսերեն, արաբերեն լեզուներին։ Լազարյան ճեմարանում դասավանդել է հայոց լեզու, գրականություն, լատիներեն, աստվածաբանություն, գեղագիտություն։ 1827 թվականին լույս է ընծայել «Քերականութիւն գրաբառ լեզուիս հայոց...» դասագիրքը։ Հրատարակվել են Սալլանթյանի «Կրօնագիտութիւն քրիստոնէական» (1831), «Հրահանգ ճարտասանութեան կամ ճառաբանութեան» (1936), «Պատմութիւն եկեղեցւոյն ուղղահաւատ հայոց» (1840) և այլ աշխատություններ[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իգնատյան Ա. Հ., Լազարյան ճեմարան, Երևան, 1969։
  • Ջահուկյան Գ. Բ., Գրաբարի քերականության պատմությում, Երևան, 1974։
  • Բարսեղյան Հ. Խ. Հայերենի խոսքի մասերի ուսմունքը, Երևան, 1980։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայկական դպրոցը 1800-1870 թթ».
  2. Երվանդ, Շահազիզ, (1946 թ․ մարտի 31). «Միքայել վարդապետ Սալլանթյան». arar.sci.am.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 118