Միտար Բակիչ
Միտար Բակիչ սերբ.՝ Митар Бакић | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1908 |
Ծննդավայր | Berislavci, Podgorica Municipality, Չեռնոգորիա |
Մահացել է | նոյեմբերի 25, 1960 (52 տարեկան) |
Մահվան վայր | Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն |
Գերեզման | Բելգրադի նոր գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ՀՍՖՀ |
Կրթություն | Բելգրադի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ |
Մասնագիտություն | կոմիսար |
Կուսակցություն | Հարավսլավիայի կոմունիստների միություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Mitar Bakić Վիքիպահեստում |
Միտար Բակիչ (սերբ.՝ Митар Бакић, նոյեմբերի 7, 1908, Berislavci, Podgorica Municipality, Չեռնոգորիա - նոյեմբերի 25, 1960, Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն), հարավսլավական ռազմական և քաղաքական գործիչ, ՄԱԿ-ում Հարավսլավիայի մշտական ներկայացուցիչ 1950 թվականից մինչև 1952 թվականը։ Հարավսլավիայի ժողովրդական հերոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1908 թվականի նոյեմբերի 7-ին Բերիսլավցի գյուղում՝ Պոդգորիցայի մոտ՝ գյուղացիական ընտանիքում։ Ավարտել է Բերիսլավցի տարրական դպրոցը, Պոդգորիցայի գիմնազիան, ընդունվել Բելգրադի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Ուսուցման ընթացքում մտերմացել է ձախ գաղափարականների ներկայացուցիչների հետ, 1932 թվականին ընդունվել է Հարավսլավիայի Կոմունիստական կուսակցություն։ Զբաղեցրել է պաշտոն Հարավսլավիայի Կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) Բելգրադի կոմիտեի տեխնիկական բաժիններում։ Մինչև 1936 թվականը աշխատել է Բելգրադում և Զագրեբում, եղել է նաև Հարավսլավիայի Միասնական աշխատավորական կուսակցության Կենտկոմի անդամ։ 1936 թվականին Հարավսլավիայի Կոմունիստական կուսակցությունից ուղարկվել է Չեռնոգորիա՝ «Կարմիր օգնություն» բարեգործական կազմակերպության ձևավորման նպատակով։ Եղել է Իսպանիա կամավորների տեղափոխման հանձնաժողովի անդամ։
1936 թվականին Բակիչը ձերբակալվել է Զագրեբում և դատվել, սակայն արդարացվել է։ 1937-1938 թվականներին նա քարոզչություն է իրականացրել Զագրեբի կայազորի զինվորների շրջանում։ 1940 թվականի հոկտեմբերին Զագրեբում կայացած ՀԿԿ 5-րդ հողային համագումարի մասնակից, 1941 թվականի ապրիլի 10-ին ընտրվել է ՀԿԿ Կենտկոմին կից զինվորական կոմիտեի անդամ։ Բռնազավթումից հետո երկիրը մեկնել է Չեռնոգորիա, որտեղ զբաղեցրել է ՀԿԿ-ի Չեռնոգորիայի բաժանմունքի կազմքարտուղարի պաշտոնը։ Հուլիսի 13-ի ապստամբության կազմակերպիչներից մեկն է եղել։ 1941 թվականի հոկտեմբերին ընտրվել Է Սերբիայի գլխավոր Ժողովրդական-ազատագրական կոմիտեի անդամ։ 1942 թվականի սկզբին կրկին գործուղվել է Չեռնոգորիա, որտեղ զբաղեցրել է Հարավսլավիայի ժողովրդական ազատագրական բանակի գլխավոր շտաբում քաղղեկի պաշտոնը(հրամանատար Պեկո Դապչևիչի օրոք)։
1942 թվականի հունիսին Բակիչը նշանակվել է Չեռնոգորիայի 4-րդ պրոլետարական բրիգադի քաղղեկ, որի հետ մասնակցել է դեպի Բոսնիա արշավին և Բուգոյնոյի, Կուպրեսի, Բոսանսկո-Գրախովոյի և այլ քաղաքների մարտերին։ 1942 թվականի նոյեմբերին նա նշանակվել է 2-րդ պրոլետարական դիվիզիայի քաղղեկ, որի հետ անցել է Ներետվայի ճակատամարտի միջով, մասնակցել է հակահարձակման Գորնի-Վակուֆի տակ, առաջընթացին Հերցեգովինայում, մարտերին Դրինայում, Սուտյեսկում, Զելենգորում և Արևելյան Բոսնիայում։ 1943 թվականի սեպտեմբերին նա դարձել է 2-րդ հարվածային բանակային կորպուսի քաղաքական ղեկավարը։ 1944 թվականի հունիսին նշանակվել է Հարավսլավիայի ազատագրման ազգային կոմիտեի քարտուղար և Հարավսլավիայի Մարշալ Իոսիպ Տիտոյի կաբինետի պետ։
Հարավսլավիայի ազատագրումից հետո Միտար Բակիչը 1945 թվականին զբաղեցրել է Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետության (ՀԴԺՀ) կառավարությանն առընթեր գլխավոր քարտուղարի պաշտոնը, 1949 թվականի հոկտեմբերին զբաղեցրել է ՀԴԺՀ-ի կառավարության համակարգող կոմիտեի քարտուղարի պաշտոնը։ 1950-1952 թվականների ընթացքում եղել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային կից Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության պատվիրակության անդամ։ Զբաղեցրել Է Միութենական Սկուպշչինայի գլխավոր քարտուղարի պաշտոնը, եղել է Հարավսլավիայի և Չեռնոգորիայի կոմունիստների միությունների ԿԿ-ում, եղել է Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի նախագահ և Հարավսլավիայի ՍՍՀ միութենական կոմիտեի անդամ։ 1945 թվականից եղել է Ժողովրդական Սկուպշչինայի պատգամավոր։ Պաշտոնաթող գեներալ-փոխգնդապետ։
Մահացել է 1960 թվականի նոյեմբերի 25-ին, թաղվել է Բելգրադի նոր գերեզմանատանը։ Բազմաթիվ շքանշանների և մեդալների ասպետ, Հարավսլավիայի ժողովրդական հերոս (1951 թվականի դեկտեմբերի 20-ի հրամանագիր)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Војна енциклопедија (књига прва), Београд 1970. година
- «Народни хероји Југославије». Београд: Младост. 1975.
- Նոյեմբերի 7 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Չեռնոգորիայում ծնվածներ
- Նոյեմբերի 25 մահեր
- 1960 մահեր
- Բելգրադ քաղաքում մահացածներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Երկրորդ համաշխարհային պատերազմի զինվորականներ
- Հարավսլավիայի քաղաքական գործիչներ
- Սերբ գեներալներ
- Ռազմական գործիչներ
- Բելգրադի համալսարանի շրջանավարտներ