Միտար Բակիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միտար Բակիչ
սերբ.՝ Митар Бакић
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 7, 1908(1908-11-07)
ԾննդավայրBerislavci, Podgorica Municipality, Չեռնոգորիա
Մահացել էնոյեմբերի 25, 1960(1960-11-25) (52 տարեկան)
Մահվան վայրԲելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանԲելգրադի նոր գերեզմանատուն
Քաղաքացիություն ՀՍՖՀ
ԿրթությունԲելգրադի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ
Մասնագիտությունկոմիսար
ԿուսակցությունՀարավսլավիայի կոմունիստների միություն
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան Ազգային հերոսի շքանշան Շքանշան «Ժողովրդին մատուցած ծառայությունների համար» Order of Bravery 1941 թվականի պարտիզանական հուշանշան Հարավսլավիայի Ազգային Հերոս և Պարտիզանական աստղի շքանշան
 Mitar Bakić Վիքիպահեստում

Միտար Բակիչ (սերբ.՝ Митар Бакић, նոյեմբերի 7, 1908(1908-11-07), Berislavci, Podgorica Municipality, Չեռնոգորիա - նոյեմբերի 25, 1960(1960-11-25), Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն), հարավսլավական ռազմական և քաղաքական գործիչ, ՄԱԿ-ում Հարավսլավիայի մշտական ներկայացուցիչ 1950 թվականից մինչև 1952 թվականը։ Հարավսլավիայի ժողովրդական հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1908 թվականի նոյեմբերի 7-ին Բերիսլավցի գյուղում՝ Պոդգորիցայի մոտ՝ գյուղացիական ընտանիքում։ Ավարտել է Բերիսլավցի տարրական դպրոցը, Պոդգորիցայի գիմնազիան, ընդունվել Բելգրադի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Ուսուցման ընթացքում մտերմացել է ձախ գաղափարականների ներկայացուցիչների հետ, 1932 թվականին ընդունվել է Հարավսլավիայի Կոմունիստական կուսակցություն։ Զբաղեցրել է պաշտոն Հարավսլավիայի Կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) Բելգրադի կոմիտեի տեխնիկական բաժիններում։ Մինչև 1936 թվականը աշխատել է Բելգրադում և Զագրեբում, եղել է նաև Հարավսլավիայի Միասնական աշխատավորական կուսակցության Կենտկոմի անդամ։ 1936 թվականին Հարավսլավիայի Կոմունիստական կուսակցությունից ուղարկվել է Չեռնոգորիա՝ «Կարմիր օգնություն» բարեգործական կազմակերպության ձևավորման նպատակով։ Եղել է Իսպանիա կամավորների տեղափոխման հանձնաժողովի անդամ։

1936 թվականին Բակիչը ձերբակալվել է Զագրեբում և դատվել, սակայն արդարացվել է։ 1937-1938 թվականներին նա քարոզչություն է իրականացրել Զագրեբի կայազորի զինվորների շրջանում։ 1940 թվականի հոկտեմբերին Զագրեբում կայացած ՀԿԿ 5-րդ հողային համագումարի մասնակից, 1941 թվականի ապրիլի 10-ին ընտրվել է ՀԿԿ Կենտկոմին կից զինվորական կոմիտեի անդամ։ Բռնազավթումից հետո երկիրը մեկնել է Չեռնոգորիա, որտեղ զբաղեցրել է ՀԿԿ-ի Չեռնոգորիայի բաժանմունքի կազմքարտուղարի պաշտոնը։ Հուլիսի 13-ի ապստամբության կազմակերպիչներից մեկն է եղել։ 1941 թվականի հոկտեմբերին ընտրվել Է Սերբիայի գլխավոր Ժողովրդական-ազատագրական կոմիտեի անդամ։ 1942 թվականի սկզբին կրկին գործուղվել է Չեռնոգորիա, որտեղ զբաղեցրել է Հարավսլավիայի ժողովրդական ազատագրական բանակի գլխավոր շտաբում քաղղեկի պաշտոնը(հրամանատար Պեկո Դապչևիչի օրոք)։

1942 թվականի հունիսին Բակիչը նշանակվել է Չեռնոգորիայի 4-րդ պրոլետարական բրիգադի քաղղեկ, որի հետ մասնակցել է դեպի Բոսնիա արշավին և Բուգոյնոյի, Կուպրեսի, Բոսանսկո-Գրախովոյի և այլ քաղաքների մարտերին։ 1942 թվականի նոյեմբերին նա նշանակվել է 2-րդ պրոլետարական դիվիզիայի քաղղեկ, որի հետ անցել է Ներետվայի ճակատամարտի միջով, մասնակցել է հակահարձակման Գորնի-Վակուֆի տակ, առաջընթացին Հերցեգովինայում, մարտերին Դրինայում, Սուտյեսկում, Զելենգորում և Արևելյան Բոսնիայում։ 1943 թվականի սեպտեմբերին նա դարձել է 2-րդ հարվածային բանակային կորպուսի քաղաքական ղեկավարը։ 1944 թվականի հունիսին նշանակվել է Հարավսլավիայի ազատագրման ազգային կոմիտեի քարտուղար և Հարավսլավիայի Մարշալ Իոսիպ Տիտոյի կաբինետի պետ։

Հարավսլավիայի ազատագրումից հետո Միտար Բակիչը 1945 թվականին զբաղեցրել է Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետության (ՀԴԺՀ) կառավարությանն առընթեր գլխավոր քարտուղարի պաշտոնը, 1949 թվականի հոկտեմբերին զբաղեցրել է ՀԴԺՀ-ի կառավարության համակարգող կոմիտեի քարտուղարի պաշտոնը։ 1950-1952 թվականների ընթացքում եղել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային կից Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության պատվիրակության անդամ։ Զբաղեցրել Է Միութենական Սկուպշչինայի գլխավոր քարտուղարի պաշտոնը, եղել է Հարավսլավիայի և Չեռնոգորիայի կոմունիստների միությունների ԿԿ-ում, եղել է Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի նախագահ և Հարավսլավիայի ՍՍՀ միութենական կոմիտեի անդամ։ 1945 թվականից եղել է Ժողովրդական Սկուպշչինայի պատգամավոր։ Պաշտոնաթող գեներալ-փոխգնդապետ։

Մահացել է 1960 թվականի նոյեմբերի 25-ին, թաղվել է Բելգրադի նոր գերեզմանատանը։ Բազմաթիվ շքանշանների և մեդալների ասպետ, Հարավսլավիայի ժողովրդական հերոս (1951 թվականի դեկտեմբերի 20-ի հրամանագիր)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Војна енциклопедија (књига прва), Београд 1970. година
  • «Народни хероји Југославије». Београд: Младост. 1975.