Jump to content

Միսակ Արամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միսակ Արամյան
Ծնվել է1845
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1909

Միսակ Արամյան (1845, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1909), հայ մշակութային գործիչ, արևելահայ թատրոնի սկզբնավորողներից։

Ծնվել է Կ. Պոլսում։ Մատթեոս կաթողիկոսը նրան փոքր հասակից բերել է Թիֆլիս և հանձնել Ներսիսյան դպրոցը, որտեղ ստացել է կրթությունը։ Այստեղ դպրոցական ընկերների հետ կազմակերպել է «Մեծն Ներսես» պիեսի ներկայացումը, որին մասնակցել է և ինքը որպես դերակատար։

Դպրոցն ավարտելուց հետո հետևել է բժշկության, շարունակելով մասնակցել հայ հասարակական կյանքին։ 1887 թվականին Թիֆլիսում լույս է տեսել նրա «Սալյանից Էջմիածին» գիրքը, որը նախօրոք տպագրվել է «Նոր Դարում»։ 1891 թվականին Մոսկվայում հրատարակել է «Եկեղեցական նշմարները» բանավիճային աշխատությունը, ուղղված Արիստակես Սեդրակյանի «Ամուսնական խնդիրներ» գրքի դեմ։ Աշխատակցել է «Կռունկ», «Նոր Դար» և այլ պարբերականների՝ գերազանցապես ազգային ընթացիկ հարցերին նվիրված հոդվածներով[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 140.