Արիստակես Սեդրակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիստակես Սեդրակյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 23, 1845(1845-08-23)
ԾննդավայրՎանքատեղ
Մահացել էնոյեմբերի 10, 1906(1906-11-10) (61 տարեկան)
Մահվան վայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունբանասեր, պատմաբան և թարգմանիչ

Արիստակես Սեդրակյան (Մելիք-Առաքելյան) (օգոստոսի 23, 1845(1845-08-23), Վանքատեղ - նոյեմբերի 10, 1906(1906-11-10), Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ բանասեր, պատմաբան, եկեղեցական գործիչ, թարգմանիչ, Էջմիածնի միաբանության անդամ։ 1882 թվականից՝ եպիսկոպոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիստակես Մելիք-Առաքելյանը 1869-1882 թվականներին եղել է Երնջակի Սուրբ Կարապետ, Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցիների վանահայր, 1867-1906 թվականներին՝ Տաթևի, Արցախի, Վրաստանի, Իմերեթիայի և Աստրախանի հայոց թեմերի առաջնորդ, 1874-76 թվականներին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1891-1993 թվականներին եղել է տեսուչ[1]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտել ու նկարագրել է հայոց պատմության ու մշակույթի հիշատակարաններ («Հնութիւնք հայրենեաց ի գաւառին Երնջակու», 1872), հավաքել է հայկական բանահյուսության նմուշներ («Քնար մշեցւոց եւ վանեցւոց», 1874), քննության է առել 19-րդ դարի 1-ին կեսի հայագիտության և լուսավորչական շարժման պատմության («Հարութիւն Արարատեանի կեղծիքը», 1894, «Յովհաննէս եպիսկոպոս Շահխաթունեանցի կենսագրութիւնը», 1898) և հայոց եկեղեցու պատմության ու դավանաբանության («Հայասաանեայց եկեղեցու պատկերահարգութիւնը», մաս 1, 1904, «Ամուսնական խնդիրներ», 1891, «Քահանայական խնդիր», 1900) հարցեր[1][2]։

Թողել է անտիպ հիշատակարաններ, որոնք կարևոր սկզբնաղբյուր են ժամանակի հայ հասարակական, քաղաքական ու մշակութային կյանքի ուսումնասիրության համար[1]։

Հայերեն է թարգմանել Ավգուստ Հաքստհաուզենի «Անդրկովկաս» (1872) ուղեգրության՝ Հայաստանին վերաբերող մասերը և Ջոն Դրեպերի «Եվրոպայի մտավոր զարգացման պատմությունը» (1880) աշխատությունը՝ կցելով ուշագրավ ծանոթագրություններ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Այվազյան, Հովհաննես, ed. (2003). Հայկական համառոտ հանրագիտարան. Vol. Հատոր 4. Երևան: Հայկական Հանրագիտարան հրատարակչություն. էջեր 393–394. ISBN 5-89700-019-0.
  2. «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան. Results of search for 'au:"Սեդրակյան Արիստակես"'». koha.etchmiadzinlibrary.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեր-Մինասյան Ե., Արիստակէս արքեպիսկոպոս Սեդրակեան, «Արարատ», 1907, №1։
  • Րաֆֆի, Գրականության մասին, Ե., 1958, էջ 43-49։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։