Միշել Առնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միշել Առնո
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունֆր.՝ Micheline Caré
Ի ծնե անունՄիշլին Կառե
Նաև հայտնի է որպեսMichèle Arnaud
Ծնվել է1919 մարտի 18
Տուլոն, Ֆրանսիա
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մահացել էմարտի 30, 1998(1998-03-30) (տարիքը 79)
Մեզոն-Լաֆիթ, Ֆրանսիա
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
ԺանրերՇանսոն
ՄասնագիտությունԵրգչուհի, պրոդյուսեր
Գործիքներվոկալ
Գործունեություն1952-1978
ԼեյբլEMI
ԿրթությունՓարիզի արվեստների ֆակուլտետ և Քաղաքական գիտությունների ազատ դպրոց
ԱմուսինFrancis Claude?
Պարգևներ
Արվեստի և գրականության շքանշանի սպա և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Միշել Առնո (ֆր.՝ Michèle Arnaud, մարտի 18, 1919(1919-03-18)[1][2][3], Տուլոն, Վար, Ֆրանսիա[3] - մարտի 30, 1998(1998-03-30)[1][2][3], Մեզոն-Լաֆիտ, Իվելին, Ֆրանսիա[3]), կամ Միշլին Կառե, ֆրանսիացի երգչուհի, պրոդյուսեր և ռեժիսոր։ Ներկայացրել է Լյուքսեմբուրգը առաջին՝ Եվրատեսիլ 1956 երգի մրցույթում «Ne Crois Pas» (Չհավատաս) և «Les Amants De Minuit» (Կեսգիշերի սիրահարները) երգերով։

Ֆրանսիացի երգիչ Դոմինիկ Վալտերի և ֆոտոնկարիչ Ֆլորենսիա Գրյուեի մայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշլինը ծնվել է 1919 թվականի մարտի 18-ին Տուլոն քաղաքում։ Նախնական կրթությունը Շերբուրում ստանալով՝ ապագա երգչուհին ընդունվեց Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ՝ ստանալով փիլիսոփայական գիտությունների մագիստրոսի աստիճան։ Ավելի ուշ դարձավ կաբարե համույթների անդամ, ելույթ էր ունենում մյուզիքլներում և թատերական ներկայացումներում։ 1956 թվականին Լյուքսեմբուրգի հեռուստառադիոընկերությունը նրան ընտրեց, որ Լյուքսեմբուրգը ներկայացնի Եվրատեսիլ երաժշտական առաջին մրցույթին։ Այն ժամանակ մրցույթի կանոններով յուրաքանչյուր երկիր պետք է կատարեր 2 երգ։ Միշելը կատարեց «Ne Crois Pas» (Չհավատաս) և «Les Amants De Minuit» (Կեսգիշերի սիրահարները) երգերը։ Մրցույթի հաղթող ճանաչվեց շվեյցարացի Լիզ Ասսիան, իսկ Միշելը (մյուս մասնակիցների հետ) զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։

Առնոյի կարիերան շարունակվեց հաջողությամբ։ 1980-ական թվականներին նա պարգևատրվեց Պատվավոր լեգիոնի և Արվեստի և գրականության շքանշաններով։

Կյանքի վերջին տարիներն անց է կացրել ֆրանսիական Մեզոն Լաֆիտ ավանում, որտեղ էլ վախճանվել է։ Թաղված է Մոնպարնաս գերեզմանոցում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gainsbourg
  • Michèle Arnaud

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Fichier des personnes décédées

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]