Երաժշտական պրոդյուսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ձայնագրման պրոդյուսերից)

Ձայնագրման պրոդյուսեր կամ երաժշտական պրոդյուսեր, անձն ով պատասխատու է երաժշտական նախագծի, նախագծի հանրային ոճի ստեղծման, ինչպես նաև կազմակերպչական, ֆինանսավորման հարցերի և համապատասխան աշխատանքների կատարման և վերահսկման համար։ Նա պարտավոր է կատարել երգերի ստեղծման և ձայնագրման ընթացքը, առանձին դեպքերում նաև տեսահոլովակներ նկարահանման և համերգային ելույթներ կազմակերպման հարցերում։ Երաժշտական պրոդյուսերը կարող է աշխատել ամբողջ նախագծի, ինչպես և առանձին վերցված ալբոմների, երգերի, տեսահոլովակների և համերգների համար։