Մինաս Պատկերհանյան
Մինաս Պատկերհանյան | |
---|---|
Ծնվել է | 1885 |
Ծննդավայր | Սպահան, Իրան |
Մահացել է | 1972 |
Գերեզման | Ջուղա |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Մինաս (Մկրտիչ) Պատկերհանյան (1885, Սպահան, Իրան - 1972), իրանահայ լուսանկարիչ, Սպահան քաղաքի լուսանկարչության վարպետներից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինաս Պատկերհանյանը ծնվել է Սպահանում 1885 թվականին։ 1900 թվականին մոր հետ մեկնել է Հնդկաստան, Կալկաթայում սովորել լուսանկարչություն և իր խնայողություններով գնել լուսանկարչական ապարատ։ Զբաղվել է սիրողական լուսանկարչությամբ։ Լուսանկարչության մեջ հմտանալուց հետո, 1910 թվականին վերադառնում է Իրան։ Որոշ ժամանակ Իրանի Արաք քաղաքում փոքր լուսանկարներ է պատրաստել, որոնք ամրացվել են հագուստի վրա իբրև զարդ։ 1911 թվականին Սպահանում հիմնել է իր լուսանկարչական արհեստանոցը և այն կոչել «Մինասի լուսանկարչատուն», որտեղ աշխատել է մինչև 1961 թվականը։
Լուսանկարել է Սպահանի պատմական հուշարձանները, հին ընտանիքներին[1][2]։
Մահացել է 1972 թվականին։ Թաղված է Ջուղայում։
Որդին՝ Վահան Պատկերհանյանը, նույնպես լուսանկարիչ է։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012։
- Behdad, Ali (2016 թ․ օգոստոսի 12). Camera Orientalis: Reflections on Photography of the Middle East (անգլերեն). University of Chicago Press. ISBN 9780226356402.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Photographs from Esfahan taken by Minas Patkerhanian Machertich [1900-1970s]». Endangered Archives Programme (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «#Armenian families in #Isfahan». ShahreFarang (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.