Միկոլա Ուպենիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միկոլա Ուպենիկ
ուկրաիներեն՝ Микола Олександрович Упеник
Ծնվել էհունիսի 1 (14), 1914
ԾննդավայրՌոդիոնովո-Նեսվետայսկի շրջան, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ
Վախճանվել էսեպտեմբերի 11, 1994(1994-09-11) (80 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինա
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Լեզուուկրաիներեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ և Լուգանսկի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարան (1940)
Ժանրերբանաստեղծություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Միկոլա Ուպենիկ (ուկրաիներեն՝ Микола Олександрович Упеник, հունիսի 1 (14), 1914, Ռոդիոնովո-Նեսվետայսկի շրջան, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 11, 1994(1994-09-11), Կիև, Ուկրաինա), ուկրաինացի խորհրդային բանաստեղծ, հրապարակախոս։ ԽՄԿԿ անդամ (1932)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկոլա Ուպենիկը ծնվել է 1914 թվականին Կնյազևո-Պլատովո (Դոնբաս) գյուղում, բանվորի ընտանիքում[1]։ Հրատարակվել է 1931 թվականից։ Առաջին ժողովածուն լույս է տեսել 1935 թվականին։ 1936-1938 թվականներին սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Գրականության ինստիտուտում, 1940 թվականին Վորոշիլովգրադի մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետի երեկոյան բաժնում։

Հայրենական Մեծ պատերազմի առաջին օրվանից, որպես Տարաշանսկու 253-րդ հետևակային գնդի զինվոր (45-րդ հետևակային դիվիզիա), պայքարել է հարավարևմտյան ռազմաճակատում, այնուհետև մարտնչել Կիևի և Ստալինգրադի պաշտպանության, Ուկրաինայի և Մոլդովայի ազատագրման համար[2]։

Թաղված է Կիևի Բայկովո գերեզմանատանը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գիրքը՝ «Լիրիկա», լույս է տեսել 1935 թվականին Ստալինոյում։ Հայրենական մեծ պատերազմից հետո հրատարակվել են Ուպենիկի «Բանաստեղծություններ», «Կրասնոդոնյան տետր», «Խոսք հավերժական բարեկամության մասին», «Հայրենիքը՝ խաղաղության» և այլ ժողովածուներ[1][3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական պատերազմի 2-րդ կարգի շքանշան[1]
  • Կրասնոդոնի պատվավոր քաղաքացի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Ուկրաինական քնար», բանաստեղծություններ, Հայպետհրատ, Երևան, 1954։
  2. «Упеник // Краткая литературная энциклопедия. Т. 7. — 1972 (текст)». feb-web.ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
  3. «Сайт -Молодая Гвардия- Микола (Николай Александрович) Упеник "Краснодонская тетрадь"». www.molodguard.ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.