Միխայիլ Վիտուշկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Վիտուշկո
բելառուս․՝ Міхал Апанасавіч Вітушка
Ծնվել էնոյեմբերի 5, 1907(1907-11-05)
ԾննդավայրՆեսվիժ, Slutsk Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 7, 1945(1945-01-07) (37 տարեկան) կամ ապրիլի 27, 2006(2006-04-27) (98 տարեկան)
Մահվան վայրԳերմանիա
Քաղաքացիություն Բելառուս
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարան, Վարշավայի տեխնոլոգիական համալսարան և Վիլնյայի բելառուսական գիմնազիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Գործունեություն Բելառուսական հակախորհրդային դիմադրության ղեկավար
Ծնողներհայր՝ Աֆանասի Վիտուշկո, մայր՝ Մարիա Վիտուշկո
ԿուսակցությունBelarusian Independence Party?
Պարգևներ և
մրցանակներ
Order of the Pahonia և Order of the Iron Knight

Միխայիլ Աֆանասևիչ Վիտուշկո (Վիտուշկա) (բելառուս․՝ Міхал Апанасавіч Вітушка, նոյեմբերի 5, 1907(1907-11-05), Նեսվիժ, Slutsk Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 7, 1945(1945-01-07) կամ ապրիլի 27, 2006(2006-04-27), Գերմանիա, Կելեստինոսւսական ռազմական և քաղաքական գործիչ, նացիստական օկուպացիայի ժամանակ ակտիվ կոլլաբորացիոնիստներից մեկը, Երկրորդ Աշխարհամարտի տարիներինբ բելառուսական հակախորհրդային դիմադրության ղեկավարը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Վիլենսկի բելառուսական գիմնազիան, սովորել է Վարշավայի պոլիտեխնիկական ինստիտուտում[1]։ Մասնագիտությամբ ինժեներ է։

Եղել է Բելառուսիայի ուսանողական կազմակերպության ղեկավար կազմում։

1939 թվականի սեպտեմբերին Վարշավայից վերադարձել է Նեսվիժ։ Ծառայել է ոստիկանությունում, ապա՝ ճանապարհներ է կառուցել։

1940 թվականի ձմռանը հորաքրոջ որդու՝ Դ. Կոսմովիչի հետ ձերբակալվել է ՆԳԺԿ-ի կողմից արտասահմանում գործող բելառուսական ազգայնական կազմակերպության հետ ունեցած կապի պատճառով։ Ազատ են արձակվել յուրային՝ պրոֆեսոր, խորհրդային հատուկ ծառայությունների վետերան Ա. Պրոկոպչուկի միջնորդությամբ։

Գործունեությունը օկուպացիայի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի՝ ԽՍՀՄ-ի վրա հարձակվելուց հետո Վիտուշկոն հազիվ փրկվեց նեսվիժյան օկուպացիոն ոստիկանության (հիմնականում լեհեր էին) կողմից գնդակահարվելուց։

Հայրենական մեծ պատերազմի սկզբին Մ. Վիտուշկոն Պոլեսիեում կոլլաբորացիոնիստների ղեկավարներից մեկն էր։ Բուլբա-Բորովեցի ուկրաինական ապստամբական բանակի հետ համատեղ հակապարտիզանական ակցիաներ է անցկացրել։ Եղել է գերմանա-ֆաշիստական ոստիկանության կազմակերպիչը Մինսկում, մինչև 1941 թվականի աշունը Դ. Կոսմովիչի տեղակալն էր։ Հանդես է եկել որպես թիկունքային շրջանում գործող «Կենտրոն» բանակի խմբավորումների օկուպացիոն օժանդակ ոստիկանության շարժական ջոկատների գլխավոր կազմակերպիչ Բելառուսի արևելքում (Մոգիլևշինա), Սմոլենսկյան և Բրյանսկյան մարզերում. դրանք ձևավորվել էին բելառուսյան ազգայնականներից, կոչվում էր Կարգ ու կանոնի ծառայություն (գերմ.՝ Ordnungsdienst, կրճաը՝ OD — «օդի»)[2]։

Բելառուսի Անկախ Կուսակցության (ԲԱԿ) Կենտրոնական Կոմիտեի անդամ էր, Երկրորդ համաբելառուսական կոնգրեսի պատվիրակ։

«Բելառուսական երկրամասային պաշտպանության» մայոր էր, 1944 թվականի ամառվանից՝ «Դալվիտց» կոլլաբորացիոնիստական դեսանտային գումարտակի սպա[3]։

1944 թվականին Բելառուսի 27[4] բնիկներ («Սև կատու» անվամբ հայտնի խումբը), որոնց գլխավորում էր անձամբ Վիտուշկոն, նացիստների կողմից դեսանտ իջեցվեցին Կարմիր բանակի թիկունք[5], որն արդեն «Բագրատիոն» օպերացիայի ժամանակ ազատագրել էր ողջ Բելառուսը։ Հաջորդող իրադարձությունների վերաբերյալ երկու վարկածներ կան։ Ըստ առաջինի, որն առավել մոտ է ճշմարտությանը, Վիտուշկոն 1944 թվականին դեկտեմբերի վերջին իր հետ եղած մարդկանց մի մասի հետ հայտնվել է Չեսլավ Ստանկևիչի «Մոծակ» ջոկատի տրամադրության տակ (Վիտուշկոն լավ գիտեր լեհերեն և հաճախ հանդես էր գալիս որպես լեհ), և 1945 թվականի հունվարի 7-ին խորհրդային զինվորների հետ, ովքեր օպերատիվ- ռազմական օպերացիա էին իրականացնում Ռուդնիցկյան թավուտում, մարտի արդյունքում Կերնովո լճի մոտակայքում Միխայիլ Վիտուշկոն սպանվեց։ Այս փաստը հաստատում են նաև օպերատիվ- ռազմական օպերացիայի արդյունքների վերաբերյալ փաստաթղթերը, ինչպես նաև դեսանտի մասնակից՝ ձերբակալված ականատեսների (Գ. Բոգդանովիչ, Մ. Շունկո) վկայությունները[4]։ Այդ ժամանակ Ստանկևիչի ջոկատը 200-ից 31 մարդ կորցրեց, չեկիստները՝ մոտ 50։ Վիտուշկոյի զինակիցներն աստիճանաբար գնդակահարվեցին կամ բռնվեցին հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից։

Մյուս վարկածի համաձայն այդ կռվում սպանվել է նույն ազգանվամբ Նիկոլայը, ոչ թե Միխայիլը. Նիկոլայ Վիտուշկոն Բանվորա-գյուղացիական Կարմիր Բանակի նախկին մայոր էր՝ բաց թողնված գերմանացիների կողմից նոյեմբերի 17-ին։ Իսկ Միխայիլը դեսանտ էր իջել 1944 թվականի նոյեմբերի 30-ի լույս դեկտեմբերի 1-ի գիշերը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտուշկոն իբր ստեղծել էր ընդհատակյա բջիջների և պարտիզանական ջոկատների լայն ցանց, որը գործել է մինչև 1950 թվականը և ունեցել է մոտ 3,5 հազար մարտիկներ և 10-15 հազար գործիչներ:Իսկ ամբողջ ԲԽՍՀ-ի տարածքը Վիտուշկոն իբր բաժանել էր երեք օպերատիվ զոնաների՝ Հյուսիս, Կենտրոն և Հարավ։ Այս ցանցը, որը ստացել էր «Բելառուսական ազատագրական ճակատ» (ԲԱՃ), գործել է մինչև 1955 թվականը։

Բելառուսական էմիգրանտական հրապարակումները հաղորդել էին, որ 1948 թվականի մարտին ԲԱՃ-ի ջոկատները գրոհով վերցրել են Նովոգրուդոկը, կոտորել են Պետական Անվտանգության նախարարության բոլոր աշխատակիցներին, տեղի կայազորի զինվորներին և վարչակազմի աշխատողներին, ազատ են արձակել բանտարկյալներին, զավթել են մեծ քանակի զենք։ 1948 թվականի աշնանը «Սև կատվի» ջոկատները ուկրաինական ապստամբական բանակի հետ միասին զավթեցին Կոբրինը, իսկ 1949 թվականի մարտին՝ Հայնովկուն։ 1949 թվականի սեպտեմբերին ԲԱՃ-ի մի քանի հարյուր մարտիկներ հարձակվում են Մինսկի մոտ գտնվող ուղղիչ-աշխատանքային ճամբարի վրա, որպեսզի ազատեն բանտարկյալներին։ Եվ այսպես շարունակ։ Ինքը՝ Վիտուշկոն, 1950 թվականին իբր անօրինական ճանապարհով, Լեհաստանի վրայով անցել է ԳՖՀ, որտեղ ապրել է մինչ իր մահը՝ 2006 թվականը. մահացել է 99 տարեկանում։

Սակայն, էմիգրանտական թերթերի հրապարակումներից բացի այս իրադարձությունները հաստատող այլ աղբյուրներ չկան։ Եվ թեև Բելառուսի ՊԱԿ-ը իր արխիվներին մոտ չի թողնում անկախ պատմաբանների, այդուհանդերձ այդ հաղորդագրությունները մտացածին են։ «Սև կատվի» գոյության վերաբերյալ արխիվային որևէ վկայություն չկա այնպես, ինչպես Վիտուշկոյի՝ 1945 թվականից հետո գործունեության մասին։

ԲԽՍՀ-ի Պետանվտանգության ժողկոմի հրապարակած փաստաթղթերի համաձայն 1945 թվականին հաստատվել է «որ ԲԱԿ-ի ընդհատակյա խմբավորումներ ստեղծվել են ԲԽՍՀ-ի բոլոր տարածքային և շրջանային կենտրոններում»։ 1944—45 թվականներին Ներքին գործերի և Պետանվտանգության ժողկոմներին հաջողվեց ջախջախել ԲԱԿ-ի մի քանի պարտիզանական ջոկատների և գերի վերցնել նրա ղեկավար Վսեվոլոդ Ռոդզկոյին, որին 1946 թվականին մահապատժի ենթարկեցին և գնդակահարեցին։

Բելառուսական Ազատագրական Ճակատի և նրա հրամանատար «գեներալ Միխայիլ Վիտուշկոյի» մասին լեգենդը փորձել են քննադատել բելառուսական պատմաբաններ Իգոր Մարզոլյուկը և Յակով Նովոգորոդցևը, ինչպես նաև լեհ պատմաբան Ռաֆալ Վնուկը։

Սկզբնապես Վիտուշկոն կարողացել է հաջողությամբ գործել՝ մեծ մասամբ Կարմիր Բանակի թիկունքի վատ կազմակերպվածության պատճառով։ 1945 թվականին Վիտուշկոն դարձավ Բելառուսում համաժողովրդական խորհրդային պարտիզանական շարժման դեմ ձևավորված Համակարգող Կենտրոնի ղեկավարը։ Սակայն Ներքին գործերի ժողկոմի հատուկ խմբավորումները հաջող պայքար մղեցին հակախորհրդային ուժերի դեմ Բերոռուսում և 1950-ական թվականների կեսերին բելառուսական պարտիզանական շարժումը հիմնականում դադարեցրեց գործունեությունը։ 1960-ական թվականների սկզբին շարժման ղեկավարների մեծ մասը ստիպված եղավ փախչել Արևմուտք[6]։

Վիտուշկոն խորհրդային հետախուզությունից թաքնվել է մի շարք արևմտյան երկրներում և այդպես էլ չի բացահայտվել՝ ի տարբերություն ուկրաինական ազգայնական առաջնորդ Ստեպան Բանդերայի, ով սպանվել է ՊԱԿ-ի գործակալի կողմից 1959 թվականին։

Ըստ Վիտուշկոյի որդու՝ նա մահացել է 2006 թվականի ապրիլի 27-ին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Язэп Найдзюк, Іван Касяк. Беларусь учора і сяньня. — Менск: Навука і тэхніка, 1993. — 416 с. ISBN 5-343-01458-5(բելառուս.)
  2. Белорусская полиция и охранные части SchuMa // Сайт «Axis Freiwillige» (bka-roa.chat.ru)(Ստուգված է 16 Դեկտեմբերի 2012)
  3. Чуев С.Г. Спецслужбы Третьего Рейха. Книга II. — СПб.: Нева; М.: ОЛМА-ПРЕСС Образование, 2003. — С. 361.
  4. 4,0 4,1 «Черный кот» и его предводители: Провал попыток создания антисоветского белорусского повстанческого движения
  5. Сямашка Я. Армія Краёва на Беларусі. — Mн., 1994. — С. 416.(բելառուս.)
  6. 6,0 6,1 Ёрш С. Міхал Вітушка памёр двойчы // Наша Ніва, 29.06.2006 Արխիվացված 2014-08-01 Wayback Machine(բելառուս.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]