Jump to content

Միխայիլ Պուպինի ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միխայիլ Պուպինի ինստիտուտ (սերբ.՝ Институт Михајло Пупин / Institut Mihajlo Pupin), Գիտահետազոտական ինստիտուտ, աշխատում է Բելգրադում 1946 թվականից։ Հետազոտություններ է իրականացնում է  Էլեկտրոնիկայի, ավտոմատացման, տեխնոլոգիական գործընթացների կառավարման, հաշվողական գործընթացների ոլորտներում, հեռահաղորդակցության, թվային ազդանշանի մշակման, տեղեկատվական համակարգերի, ծրագրային ճարտարագիտության, Ռոբոտատեխնիկայի և բազմաթիվ այլ ոլորտներում[1]։ Մտնում է Բելգրադի համալսարանի եւ Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի մեջ։

Պուպինի անվան ինստիտուտում 1987 թվականին մշակված TIM շարքի TIM011 PC դպրոցական և անհատական համակարգիչ, 1990 թվականին 1200 TIM-011 համակարգիչներ կային Սերբիայի դպրոցներում[2]

։

Ինստիտուտի հիմնադրումը տեղի է ունեցել պատերազմից հետո, 1946 թվականին, Բելգրադում Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիային առընթեր։ Այդ ժամանակ այն բաղկացած էր երկու միմյանցից անկախ ստորաբաժանումներից` Հեռահաղորդակցության ինստիտուտից եւ Էլեկտրոնիկայի ինստիտուտից։ 1947 թվականին Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետության կառավարության հանձնարարությամբ ստեղծվել է ՀՍՖՀ Ռադիոյի կենտրոնական ինստիտուտ, իսկ 1948 թվականին էլեկտրաէներգիայի արտադրության սկզբունքների ուսումնասիրության համար համապատասխան նախարարությունը հիմնադրել է Էներգետիկայի ինստիտուտը։

1950 թվականին Սերբական գիտությունների ակադեմիան որոշում է ընդունել միավորել բոլոր այդ չորս ինստիտուտները միասնական` Նիկոլա Տեսլայի անվան մեկ ինստիտուտի մեջ, որը կզբաղվեր բոլոր երևույթների ուսումնասիրությամբ, որոնք այս կամ այն կերպ կապված են էլեկտրականության հետ։ Այդ տեսքով այն գոյություն է ունեցել մինչև 1959 թվականը, երբ Սերբիայի Ժողովրդական Հանրապետության Ազգային ժողովի գործադիր խորհրդի որոշմամբ նրանից առանձնացրել են գիտնականների եւ հետազոտողների մի խումբ էլեկտրոնիկայի և հեռահաղորդակցության առանձին ինստիտուտի ստեղծման համար։ Հենց այդ ժամանակ էլ այն անվանվել է ականավոր ֆիզիկոս Միխայիլ Պուպինի անունով։

Այդ ժամանակից ի վեր հաջորդող տասնամյակների ընթացքում ինստիտուտը բազմիցս ենթարկվել է վերակառուցման և վերակազմակերպման, մասնավորապես նրա հիմքի վրա ստեղծվել է Բելգրադի համալսարանի էլեկտրատեխնիկայի ֆակուլտետը, առանձնացել են մի քանի դուստր ընկերություններ, ինչպիսիք են «Էլեկտրոնային արդյունաբերությունը» «Էներգոնախագիծը», իր հերթին, Միխայիլ Պուպինի ինստիտուտը իրենում ընդգրկել է «Վինչա» միջուկային հետազոտությունների ինստիտուտի լուծարված լաբորատորիաներից երկուսը։ Մինչեւ 1968 թվականը ինստիտուտը գոյություն ուներ բացառապես պետական միջոցներով, սակայն լիովին բյուջետային ֆինանսավորումից մասամբ անցել է ինքնաֆինանսավորման։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս ինստիտուտը պետական ձեռնարկություն է եւ գտնվում է Սերբիայի Գիտության նախարարության ենթակայության ներքո։ Զբաղվում է մեծ քանակությամբ արտադրվող ապրանքների էլեկտրոնիկայով, բազմատեսակ ծառայություններ է մատուցում, տրամադրում է կոնկրետ ապարատային եւ ծրագրային լուծումներ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում, խորհրդատվություն, նախագծում, փորձնական նմուշների պատրաստում, նախագծում և բարդ համակարգերի ինտեգրում։

Միխայիլ Պուպինի ինստիտուտը հատկապես հայտնի CER[3], HRS[4] եւ TIM[5] համակարգիչների շարքի մշակմամբ է զբաղվել, որոնք ժամանակին բավականին տարածված են եղել նախկին Հարավսլավիայի տարածքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. „Пупин” у волану „ферарија” („Политика”, 29. децембар 2016)
  2. D.B.Vujaklija, N.Markovic (Ed): "50 Years of Computing in Serbia (50 godina računarstva u Srbiji- Hronika digitalnih decenija)", DIS, IMP and PC-Press, Belgrade 2011.
  3. PRVI SUPERKOMPJUTER NA BALKANU – CER 10(չաշխատող հղում)
  4. "50 Years of Computing in Serbia"(50 Godina Racunarstva u Srbiji), by D.B.Vujaklija and N.Markovic(Ed),pp. 37–44, DIS,IMP and PC Press, Belgrade 2011. (In Serbian).
  5. Нинковић, Милан (април 1988).„ТИМ образовни програм” Рачунари (37): 82-83.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական կայք (սերբ.) Институт Михаила Пупина. Արխիվացված 2017-03-23 Wayback Machine Բելգրադի համալսարանի կայք (սերբ.)

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Պուպինի ինստիտուտ» հոդվածին։