Միխայիլ Նաումով
Միխայիլ Նաումով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1908 |
Ծննդավայր | Բոլշեսոսնովսկի շրջան, Պերմի շրջան |
Մահացել է | փետրվարի 8, 1974 (65 տարեկան) |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | սպա |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Mikhail Naumov Վիքիպահեստում |
Միխայիլ Իվանովիչ Նաումով (ռուս.՝ Михаил Иванович Наумов, հոկտեմբերի 3, 1908, Բոլշեսոսնովսկի շրջան, Պերմի շրջան - փետրվարի 8, 1974, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ուկրաինայում պարտիզանական շարժման ղեկավար, գեներալ-մայոր (1943), Խորհրդային Միության հերոս (մարտի 7, 1943), ԽՄԿԿ անդամ (1928)։
Ավարտել է Սահմանապահ զորքերի բարձրագույն դպրոցը (1938), Գլխավոր շտաբի[1] ակադեմիայի բարձրագույն ակադեմիական դասընթացները (1945)։
Պարտիզանական պայքարին մասնակցել է 1942 թվականի հունվարից։ Եղել է Սումիի մարզի պարտիզանական ջոկատների օպերատիվ խմբի շտաբի պետ (1942-1943, պարտիզանական հեծյալ միավորման հրամանատար (1943-1944), որը երեք խորը ռազմերթ է կատարել Հարավային աջափնյա և Արևմտյան Ուկրաինայում, թշնամու թիկունքով անցնելով ավելի քան 10 հազար կմ, մղել 336 մարտ՝ մեծ կորուստներ պատճառելով հակառակորդին։ Միավորման գործողություններին մասնակցել է Միկոյանի անվան հայկական պարտիզանական ջոկատը։
1945-1960 թվականներին եղել է հրամանատարական պաշտոններում Ուկրաինայի ԽՍՀ ՆԳՄ զորքերում և մարմիններում։ 1960 թվականից՝ պահեստի գեներալ։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Բոգդան Խմելնիցկու I աստիճանի, «Հայրենական պատերազմի» I աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով և մեդալներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Указ Президиума Верховного Совета СССР «О присвоении звания Героя Советского Союза, отличившимся в партизанской борьбе против немецко-фашистских захватчиков» от 7 марта 1943 года // Ведомости Верховного Совета Союза Советских Социалистических Республик : газета. — 1943. — 6 марта (№ 11 (217)). — С. 1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Նաումով» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 210)։ |
- Հոկտեմբերի 3 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Փետրվարի 8 մահեր
- 1974 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Խիզախության համար» մեդալով պարգևատրվածներ (ԽՍՀՄ)
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- Հայրենական մեծ պատերազմի պարտիզաններ
- Գեներալ-մայորներ