Միխայիլ Լևիդով
Միխայիլ Լևիդով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 1891 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 5, 1942 (51 տարեկան) |
Մասնագիտություն | գրող և լրագրող |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Խարկովի ազգային համալսարան |
Աշխատավայր | Խարկովի ազգային համալսարան |
Միխայիլ Յուլևիչ Լևիդով (իրական ազգանունը՝ Լևիտ, փետրվարի 24, 1891, Մոսկվա, Ռուսական կայսրություն - մայիսի 5, 1942), ռուս սովետական գրող, դրամատուրգ և լրագրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1907 թվականին ավարտել է գիմնազիա Բաքվում, 1911 թվականին՝ Խարկովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
Տպագրվել է 1914 թվականից, այդ թվում նաև Գորկու «Տարեգրքում»։
Հոկտեմբերյան հեղափոխության առաջին օրերից սկսած՝ աշխատել է սովետական մամուլում։ 1918-1920 թվականներին ղեկավարել է Ռուսական հեռագրային գործակալության արտասահմանյան բաժինը և Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի տպագրության բաժինը։ Որպես թղթակից բազմիցս մեկնել է արտասահման (Ռևել, Լոնդոն, Հաագա, Բեռլին)։ Տպագրել է քաղաքական ֆելիետոններ «Պրավդա», «Տրուդ», «Ռաբոչայա Գազետա», «Լենինգրադսկայա պրավդա» թերթերում, հրապարակել է հոդվածներ մշակույթի, գրականության և թատրոնի մասին, դասավանդել է գրականություն լրագրության առաջին ինստիտուտում։ Համագործակցել է «ԼԵՖ» (Արվեստի ձախ ճակատը) ամսագրի հետ։ Նա հայտնի է նաև իր սրամտությամբ, ինչի պատճառով կոչվել է «Խորհրդային Բերնարդ Շոու»։
1941 թվականի հունիսին ձերբակալվել է[1]՝ «Բրիտանիայի օգտին լրտեսության համար»։ Գնդակահարվել է 1942 թվականի մայիսի 5-ին, արդարացվել է հետմահու։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինը՝ Բելլա Վլադիմիրովնա Մինց (1890—?), ծնունդով Վիտեբսկից, բժշկուհի[2]։ Նրա քույրը՝ Դինա Վլադիմիրովնա Մինցը, ամուսնացած էր դրամատուրգ Անդրեյ Պետրովիչ Նավրոզովի հետ (Սեմյոնով, 1899-1941), նրանց տղան՝ գրող և թարգմանիչ Լև Նավրոզովն էր (ծնվել է 1928 թվականին), թոռը՝ բլոգեր Անդրեյ Նավրոզով[3]։ Նրա զարմուհին՝ Տատյանա Մարկովա Ռիբակովան (1928-2008), ամուսնացած էր (հաջորդաբար) պոետ Եվգենի Վինոկուրովի և Անատոլի Ռիբակովի հետ։
- Դուստրը՝ Մայա Մախայլովնա Լևիդովա (1921-2012), նկարչուհի, նկարչության ուսուցիչ-մեթոդաբան։
- Թոռը՝ նկարիչ Միքայել Օդնորալով։
- Դուստրը՝ Մայա Մախայլովնա Լևիդովա (1921-2012), նկարչուհի, նկարչության ուսուցիչ-մեթոդաբան։
Կոմպոզիցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մանրուքների դիկտատուրա, 1923 թվական
- Ամեն ինչ Անգլիայի մասին (1924 թվական)
- Ռուսաստանին դաշնակցային միջամտության պատմության մասին, 1925 թվական, 6000 օրինակ։
- Հոկտեմբերի հռետորները, Խարկով, 1925 թվական
- Աշխարհի ամենագլխավոր պետությունները (1925 թվական)
- Ո՞ւմ ձեռքն է (սպանություն Նետտեում), Գիզ, 1926 թվական
- Հայացք դեպի արևմուտք, 1927 թվական
- Պարզ ճշմարտություններ, 1927 թվական
- Путешествие в некоторые отдалённые страны, мысли и чувства Джонатана Свифта, сначала исследователя, а потом воина в нескольких сражениях М., Советский писатель,1939. — 402 с., тир. 10 000 экз. Переиздания — 1964, 1986 г. 2008 г. (издательство Вагриус)
- Ինչպես է հայտնվել գիրքը, 1940 թվական
Պիեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հավասարների դավադրությունը (1927 թվական)՝ արգելվել է Քաղբյուրոյի որոշմամբ,
- Մարդը մահացավ, 1929 թվական,
- Աերոպլանը քաղաքի վրա, 1934 թվական,
- Հոբելյարներ, 1937 թվական,
- Զգուշավոր մարդը, 1939 թվական։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1924 թվական՝ Ձեռքերդ հեռու
- 1931 թվական՝ Երկու ճանապարհ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «В. Стейниц». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Интервью с Татьяной Рыбаковой
- ↑ Татьяна Рыбакова «Счастливая ты, Таня!»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- В. Стейниц Արխիվացված 2020-07-03 Wayback Machine (Ստուգված է 14 Հոկտեմբերի 2011)
- М. Левидов (Ստուգված է 14 Հոկտեմբերի 2011)
|