Միա Լավ
Միա Լավ | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Հարթֆորդի համալսարան (1997), The Hartt School? և Norwalk High School?[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ուղեկցորդ և operator |
Դավանանք | Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի |
Ծննդյան օր | դեկտեմբերի 6, 1975 (48 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կայք՝ | love.house.gov |
Միա Լավ (անգլ.՝ Ludmya Bourdeau "Mia" Love, դեկտեմբերի 6, 1975, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի քաղաքական և պետական գործիչ, 2015 թվականի հունվարից Յուտայի 4-րդ ընտրական շրջանից ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, որը ներկայացնում է ԱՄՆ հանրապետական կուսկացությունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միա Լավը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 6-ին Նյու Յորքում, նրա ծնողները՝ հայիթյան գաղթականներ Մերի և Ժան Մաքսին Բուրդոնը, մեկնել են ԱՄՆ` տուրիստական վիզա ստանալու նպատակով, վախենալով տոնթոն-մակուտների հետապնդումներից և հայրենիքում թողնել երկու ավագ երեխաներն։ Երբ Լավը հինգ տարեկան էր, նա ընտանիքի հետ տեղափոխվել է Նորուոլք, Կոնեկտիկուտ նահանգ, որտեղ ավարտել է դպրոցը, ապա ուսանել Հարթֆորդի համալսարանում։
1998 թվականին Միան, մորմոնիզմ ընդունելուց և Continental Airlines ավիաընկերությունում բորտուղեկցորդուհի աշխատելուց հետո, տեղափոխվել է Յուտա։ Այնտեղ նա ամուսնացել է Ջեյսոն Լավի հետ։
2009 թվականին ընտրվել է Սարատոգա Սփրինգս քաղաքի քաղաքապետ։
2012 թվականին, 2010 թվականի մարդահամարի արդյունքների համաձայն՝ Յուտայում ստեղծվել է նոր՝ 4-րդ ընտրատարածք։ Լավն իր թեկնածությունն է առաջադրել այդ տեղի համար, նրա մրցակիցը դեմոկրատ, 2-րդ շրջանի կոնգրեսական Ջիմ Մեթիսոնն էր։ Նա աջակցություն է ստացել նախագահի հանրապետական թեկնածուներ և փոխնախագահներ Միթ Ռոմնիի և Փոլ Ռայանի, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյների կողմից[2], բայց չնայած դրան՝ պարտվել է ընդամենը 768 ձայնով՝ 245 277 քվեարկած ընտրողների դեպքում (տարբերությունը կազմել է 0,31 տոկոս)։
2013 թվականի մարտին Լավը հայտարարել է, որ լրջորեն ուսումնմասիրում է Ներկայացուցիչների պալատի ընտրություններին կրկնակի մասնակցությունը[3]։ Նույն տարվա մայիսին Միան հայտարարել է, որ մասնակցելու է 2014 թվականի ընտրություններին։ 2013 թվականի հուլիսին Լավն արդեն հավաքել էր 475 000 դոլար իր ընտրարշավի համար[4]։ 2013 թվականի դեկտեմբերին Մեթիսոնը հայտարարել էր, որ չի վերընտրվի նոր ժամկետով, և Լավը դարձել է նախընտրական արշավի ֆավորիտը։ Արդյունքում նա հաղթանակ է տարել՝ հավաքելով ընտրողների ձայների 53,76%-ը[5]։
2009 թվականին Միա Լավն ընտրվել է Սարատոգա-Սփրինգսի քաղաքապետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=L000584
- ↑ Love getting boost from national GOP stars
- ↑ GOP Mayor Mia Love thinking about another run for Congress
- ↑ Mia Love raises $475K for House rematch
- ↑ «"Utah Election Results US Congressional District #4"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միա Լավ» հոդվածին։ |
|