Միա Լավ
Միա Լավ | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Հարթֆորդի համալսարան (1997), The Hartt School? և Norwalk High School?[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ուղեկցորդ և operator |
Դավանանք | Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի |
Ծննդյան օր | դեկտեմբերի 6, 1975 |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Վախճանի օր | մարտի 23, 2025[3][4] (49 տարեկան) |
Վախճանի վայր | Saratoga Springs, Յուտա շրջան, Յուտա, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Կայք՝ | love.house.gov |
Միա Լավ (անգլ.՝ Ludmya Bourdeau "Mia" Love, դեկտեմբերի 6, 1975, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] - մարտի 23, 2025[3][4], Saratoga Springs, Յուտա շրջան, Յուտա, ԱՄՆ[3]), ամերիկացի քաղաքական և պետական գործիչ, 2015 թվականի հունվարից Յուտայի 4-րդ ընտրական շրջանից ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, որը ներկայացնում էր ԱՄՆ հանրապետական կուսկացությունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միա Լավը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 6-ին Նյու Յորքում, նրա ծնողները՝ հայիթյան գաղթականներ Մերի և Ժան Մաքսին Բուրդոնը, մեկնել են ԱՄՆ` տուրիստական վիզա ստանալու նպատակով, վախենալով տոնթոն-մակուտների հետապնդումներից և հայրենիքում թողնել երկու ավագ երեխաներն։ Երբ Լավը հինգ տարեկան էր, նա ընտանիքի հետ տեղափոխվել է Նորուոլք, Կոնեկտիկուտ նահանգ, որտեղ ավարտել է դպրոցը, ապա ուսանել Հարթֆորդի համալսարանում։
1998 թվականին Միան, մորմոնիզմ ընդունելուց և Continental Airlines ավիաընկերությունում բորտուղեկցորդուհի աշխատելուց հետո, տեղափոխվել է Յուտա։ Այնտեղ նա ամուսնացել է Ջեյսոն Լավի հետ։
2009 թվականին ընտրվել է Սարատոգա Սփրինգս քաղաքի քաղաքապետ։
2012 թվականին, 2010 թվականի մարդահամարի արդյունքների համաձայն՝ Յուտայում ստեղծվել է նոր՝ 4-րդ ընտրատարածք։ Լավն իր թեկնածությունն է առաջադրել այդ տեղի համար, նրա մրցակիցը դեմոկրատ, 2-րդ շրջանի կոնգրեսական Ջիմ Մեթիսոնն էր։ Նա աջակցություն է ստացել նախագահի հանրապետական թեկնածուներ և փոխնախագահներ Միթ Ռոմնիի և Փոլ Ռայանի, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյների կողմից[5], բայց չնայած դրան՝ պարտվել է ընդամենը 768 ձայնով՝ 245 277 քվեարկած ընտրողների դեպքում (տարբերությունը կազմել է 0,31 տոկոս)։
2013 թվականի մարտին Լավը հայտարարել է, որ լրջորեն ուսումնմասիրում է Ներկայացուցիչների պալատի ընտրություններին կրկնակի մասնակցությունը[6]։ Նույն տարվա մայիսին Միան հայտարարել է, որ մասնակցելու է 2014 թվականի ընտրություններին։ 2013 թվականի հուլիսին Լավն արդեն հավաքել էր 475 000 դոլար իր ընտրարշավի համար[7]։ 2013 թվականի դեկտեմբերին Մեթիսոնը հայտարարել էր, որ չի վերընտրվի նոր ժամկետով, և Լավը դարձել է նախընտրական արշավի ֆավորիտը։ Արդյունքում նա հաղթանակ է տարել՝ հավաքելով ընտրողների ձայների 53,76%-ը[8]։
2009 թվականին Միա Լավն ընտրվել է Սարատոգա-Սփրինգսի քաղաքապետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=L000584
- ↑ 2,0 2,1 2,2 https://nytimes.com/2025/03/24/us/politics/mia-love-dead.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://poynter.org/reporting-editing/2012/new-york-times-correction-hell-is-not-other-people-at-breakfast/
- ↑ 4,0 4,1 4,2 https://apnews.com/article/mia-love-congress-black-republican-died-440edac7923942e9329e0224a3d053c1
- ↑ Love getting boost from national GOP stars
- ↑ GOP Mayor Mia Love thinking about another run for Congress
- ↑ Mia Love raises $475K for House rematch
- ↑ «"Utah Election Results US Congressional District #4"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միա Լավ» հոդվածին։ |
|
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Դեկտեմբերի 6 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- Բրուքլինում ծնվածներ
- Մարտի 23 մահեր
- 2025 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի պետական գործիչներ