Jump to content

Մթոլորտի սեփական փայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկնքի փայլը հորիզոնի վերևում՝ նկարահանված ՄՏԿ–ի կողմից։

Մթոլորտի սեփական փայլ, մոլորակի մթնոլորտի շատ թույլ փայլի արձակում։ Երկիր մոլորակի մթնոլորտի դեպքում այս օպտիկական երևույթը հանգեցնում է այն մտքին, որ գիշերային երկինքը երբեք ամբողջովին մութ չի լինում, նույնիսկ եթե բացառվի աստղերի լույսը և ցերեկային կողմից Արեգակի ցրված լույսը։

Երկնքի փայլը 1000 անգամ ավելի ինտենսիվ է ցերեկվա ժամերին, սակայն մթնոլորտի ցերեկային փայլի ֆենոմենի ուսումնասիրությունը բարդացված է այն պատճառով, որ այն կորչում է Արեգակի պայծառ լույսից[1]։

Մթնոլորտի փայլի ֆենոմենը բացահայտվել է1868 թվականին շվեդացի աշակերտ Անդերս Անգստրեմի կողմից։ Այդ ժամանակից ի վեր իրականացվել են նրա հետազոտական և լաբորատոր աշխատանքները։ Բացահայտվել են տարատեսակ քիմիական ռեակցիաներ, որոնց ընթացքում հնարավոր է էլեկտրամագնիսական ճառագայթման առաջացում։ Բացահայտվել են նաև այն գործընթացները, որոնք կարող են տեղի ունենալ Երկիր մոլորակի մթնոլորտում։

Այս երևույթի գոյությունը հաստատվել է մի շարք աստղագիտական ուսումնասիրություններով։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լավջոյի գիսաստղը 2011 թվականի 22–ին, որը անցնում է Երկրի փայլի հետևից։

Երկնքի փայլը պայմանավորված է մթնոլորտի վերին մասում տեղի ունեցող տարբեր գործընթացներով, հատկապես ցերեկվա ժամերին արեգակնային ճառագայթման ազդեցության տակ ֆոտոիոնացման գործընթացում առաջացած իոնների վերահամակցմամբ, նաև՝ լյումինեսցենցմամբ, որը առաջանում է մթնոլորտի վերին հատվածով տիեզերական ճառագայթների անցումից և քիմիլյումինեսցենցմամբ, որը կապված է հիմնականում այնպիսի նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաներին, ինչպիսիք են թթվածինը, ազոտը և հիդրօքսիլ խմբերը՝ մի քանի հարյուր կիլոմետր բարձրության վրա։

Մթնոլորտի գիշերային փայլը կարող է այնքան պայծառ լինել, որ նկատելի լինի դիտողի կողմից, և այն սովորաբար ունի կապույտ գունավորում։ Չնայած մթնոլորտի փայլը գրեթե միատեսակ է բոլոր հեռավորություններից, երկրից դիտողին այն ամենից պայծառ թվալու է հորիզոնից 10 աստիճան հեռավորությունից։

Ավելի պայծառ նատրիումային փայլող շերտը՝ 10–20 կիլոմետր հաստությամբ, գտնվում է մոտ 100 կիլոմետր բարձրության վրա[2]։ Նատրիումի իոնացված ատոմները, որոնք այստեղ չնչին քանակությամբ են, դեղին փայլ են արձակում։

Մթնոլորտի փայլելու մեխանիզմներից է նաև ազոտի ատոմի միացումն է թթվածնի ատոմի հետ՝ ազոտի երկվալենտ օքսիդի մոլեկուլ ձևավորելու համար (NO)։ Այս ռեակցիայի ընթացքում արտանետվում է ֆոտոն։ Կան նաև այլ նյութեր, որոնք իրենց ներդրումն ունեն երկնքի փայլելու գործընթացում, որոնցից են հիդրօքսիլ խումբը (OH), մոլեկուլային թթվածինը, նատրիումը և լիթիումը[3][4][5][6]։

Ըստ իր պայծառության՝ գիշերային փայլը կայուն չէ։ Հավանաբար նրա ինտենսիվությունը կախված է գեոմագնիսական ակտիվության[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Airglow // Philip's Astronomy Encyclopedia / Moore P. (ed). — London, 2002. — P. 6. — ISBN 0-540-07863-8
  2. «Airglow». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  3. A. B. Meinel OH Emission Bands in the Spectrum of the Night Sky I(անգլ.) // The Astrophysical Journal : journal. — IOP Publishing, 1950. — Т. 111. — С. 555. — doi:10.1086/145296 — Bibcode1950ApJ...111..555M
  4. A. B. Meinel OH Emission Bands in the Spectrum of the Night Sky II(անգլ.) // The Astrophysical Journal : journal. — IOP Publishing, 1950. — Т. 112. — С. 120. — doi:10.1086/145321 — Bibcode1950ApJ...112..120M
  5. F. W. High et al. Sky Variability in the y Band at the LSST Site(անգլ.) // The Publications of the Astronomical Society of the Pacific : journal. — 2010. — Т. 122. — № 892. — С. 722—730. — doi:10.1086/653715 — Bibcode2010PASP..122..722H — 1002.3637
  6. «Origin of Sodium and Lithium in the Upper Atmosphere». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]