Մերի Ֆելլին
Մերի Ֆելլին անգլ.՝ Mary Fallin | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Oklahoma Baptist University? (1975)[1], Օկլահոմայի պետական համալսարան (1977)[1], University of Central Oklahoma? (1981)[1] և Tecumseh High School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 9, 1954[2] (69 տարեկան) |
Ծննդավայր | Warrensburg, Միսսուրի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Mary Copeland |
Կայք՝ | maryfallin.org |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Մերի Ֆելլին (անգլ.՝ Mary Fallin, դեկտեմբերի 9, 1954[2], Warrensburg, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, որը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը։ Օկլահոմա նահանգի 27-րդ նահանգապետը (2011-2019)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերի Ֆելինը ծնվել է Ուորրենսբուրգում Մերի Ջոյի և Ջոզեֆ Նյուտոն Քոուփլենդի ընտանիքում[4]։ Նրա հայրն ու մայրը երկուսն էլ դարձել են Թեքումսե քաղաքի քաղաքապետ, որտեղ նա մեծացել է։ Ավարտելով ավագ դպրոցը, Մերին սովորել է Շոունի Բապտիստական համալսարանում և Էդմոնտի Կենտրոնական Օկլահոմայի համալսարանում։ Ֆելլինը նաև ստացել է գիտությունների բակալավրի աստիճան Օկլահոմայի համալսարանից։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին Ֆելինն ընտրվել է Օկլահոմա նահանգի Ներկայացուցիչների պալատ։ 1995 թվականին Ֆելինն ընտրվել Է Օկլահոմայի փոխնահանգապետ՝ դառնալով առաջին կին և այդ պաշտոնում Հանրապետական կուսակցության առաջին ներկայացուցիչը։ Որպես փոխնահանգապետ, Ֆելինին զբաղեցնում էր նահանգի Սենատի նախագահի պաշտոնը, ինչպես նաև ընդգրկված էր Տասը խորհուրդների և հանձնաժողովների կազմում։ Այդ պաշտոնում գտնվելու բոլոր 12 տարիների ընթացքում նա ագրեսիվ քաղաքականություն է վարել՝ կենտրոնանալով տնտեսական զարգացման, կրթության, առողջապահության և պետական բարեփոխումների վրա։
2006 թվականի նոյեմբերի 7-ին Ֆելինն ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ։ Ընտրություններում նա հաղթել է դեմոկրատ Փոլ Դևիդ Հանթերին[5]։ Նա դարձել է առաջին կինը, որն ԱՄՆ Կոնգրես Է ընտրվել Օկլահոմայի նահանգից 1921 թվականից ի վեր։ Նա փոխնահանգապետի պաշտոնից հրաժարական է տվել 2007 թվականի հունվարի 2-ին և երդվել Կոնգրեսում 2007 թվականի հունվարի 4-ին։ Ֆելինին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում վերընտրվել է 2008 թվականին[6]։
Ֆելինը եղել է Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեի, փոքր բիզնեսի պալատի կոմիտեի, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի տրանսպորտի և ենթակառուցվածքների կոմիտեի անդամ։ Նա նաև աշխատել է Կոնգրեսի Ազգային հանրապետական կոմիտեի գործադիր կոմիտեում, եղել է Կոնգրեսի քաղաքական ռազմավարության հանրապետական կոմիտեի նախագահ և կանանց ֆորումի փոխնախագահ։
2009 թվականի սեպտեմբերին Ֆելինը հայտարարել էր Օկլահոմայի նահանգապետի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին։ Նա հաղթել է Հանրապետական կուսակցության փրայմերիզ՝ հավաքելով 136 477 ձայն, այն դեպքում, երբ նրա մոտակա մրցակիցը՝ նահանգի սենատոր Ռենդի Բրոգդոնը, 98 170 ձայն է հավաքել[7]։ 2010 թվականի նոյեմբերի 2-ին համընդհանուր ընտրություններում Ֆելինը հաղթել Է դեմոկրատների թեկնածու Ջարի Աթկինսին՝ հավաքելով ձայների 60 %-ը 39 %-ի դեմ[8]։ Նա Օկլահոմա նահանգի առաջին կին նահանգապետն է։ Ֆելինին նահանգապետի պաշտոնը ստանձնել է 2011 թվականի հունվարի 10-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=F000453
- ↑ 2,0 2,1 SNAC — 2010.
- ↑ https://library.okstate.edu/search-and-find/collections/digital-collections/oklahoma-womens-hall-of-fame/inductees
- ↑ «Genealogy» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «General Election» (անգլերեն). Oklahoma State Election Board. 2006 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «2008 Election Results» (անգլերեն). Oklahoma State Election Board. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «2010 primary results» (անգլերեն). Oklahoma State Election Board. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «2010 Election Results» (անգլերեն). Oklahoma State Election Board. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Office of Governor Mary Fallin» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
- «Biography» (անգլերեն). National Governors Association. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
- «Biography» (անգլերեն). Project Vote Smart. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
- «Biography» (անգլերեն). The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
- «Issue positions and quotes» (անգլերեն). On the Issues. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
- «Campaign contributions» (անգլերեն). FollowTheMoney.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
- «Appearances» (անգլերեն). C-SPAN programs. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
- «Biography» (անգլերեն). Biographical Directory of the United States Congress. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
- «Voting record» (անգլերեն). The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
- «Congressional profile» (անգլերեն). GovTrack. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
- «Financial information» (անգլերեն). OpenSecrets.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
- «Staff salaries, trips and personal finance» (անգլերեն). LegiStorm.com. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
- «Campaign finance reports and data» (անգլերեն). Federal Election Commission. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
- «Mary Fallin» (անգլերեն). Women of the Oklahoma Legislature Oral History Project, OOHRP. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Ֆելլին» հոդվածին։ |
|