Մերի Ֆելլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի Ֆելլին
անգլ.՝ Mary Fallin
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Oklahoma Baptist University? (1975)[1], Օկլահոմայի պետական համալսարան (1977)[1], University of Central Oklahoma? (1981)[1] և Tecumseh High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 9, 1954(1954-12-09)[2] (69 տարեկան)
Ծննդավայր Warrensburg, Միսսուրի, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Mary Copeland
 
Կայք՝ maryfallin.org
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Մերի Ֆելլին (անգլ.՝ Mary Fallin, դեկտեմբերի 9, 1954(1954-12-09)[2], Warrensburg, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, որը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը։ Օկլահոմա նահանգի 27-րդ նահանգապետը (2011-2019)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Ֆելինը ծնվել է Ուորրենսբուրգում Մերի Ջոյի և Ջոզեֆ Նյուտոն Քոուփլենդի ընտանիքում[4]։ Նրա հայրն ու մայրը երկուսն էլ դարձել են Թեքումսե քաղաքի քաղաքապետ, որտեղ նա մեծացել է։ Ավարտելով ավագ դպրոցը, Մերին սովորել է Շոունի Բապտիստական համալսարանում և Էդմոնտի Կենտրոնական Օկլահոմայի համալսարանում։ Ֆելլինը նաև ստացել է գիտությունների բակալավրի աստիճան Օկլահոմայի համալսարանից։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին Ֆելինն ընտրվել է Օկլահոմա նահանգի Ներկայացուցիչների պալատ։ 1995 թվականին Ֆելինն ընտրվել Է Օկլահոմայի փոխնահանգապետ՝ դառնալով առաջին կին և այդ պաշտոնում Հանրապետական կուսակցության առաջին ներկայացուցիչը։ Որպես փոխնահանգապետ, Ֆելինին զբաղեցնում էր նահանգի Սենատի նախագահի պաշտոնը, ինչպես նաև ընդգրկված էր Տասը խորհուրդների և հանձնաժողովների կազմում։ Այդ պաշտոնում գտնվելու բոլոր 12 տարիների ընթացքում նա ագրեսիվ քաղաքականություն է վարել՝ կենտրոնանալով տնտեսական զարգացման, կրթության, առողջապահության և պետական բարեփոխումների վրա։

2006 թվականի նոյեմբերի 7-ին Ֆելինն ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ։ Ընտրություններում նա հաղթել է դեմոկրատ Փոլ Դևիդ Հանթերին[5]։ Նա դարձել է առաջին կինը, որն ԱՄՆ Կոնգրես Է ընտրվել Օկլահոմայի նահանգից 1921 թվականից ի վեր։ Նա փոխնահանգապետի պաշտոնից հրաժարական է տվել 2007 թվականի հունվարի 2-ին և երդվել Կոնգրեսում 2007 թվականի հունվարի 4-ին։ Ֆելինին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում վերընտրվել է 2008 թվականին[6]։

Ֆելինը եղել է Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեի, փոքր բիզնեսի պալատի կոմիտեի, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի տրանսպորտի և ենթակառուցվածքների կոմիտեի անդամ։ Նա նաև աշխատել է Կոնգրեսի Ազգային հանրապետական կոմիտեի գործադիր կոմիտեում, եղել է Կոնգրեսի քաղաքական ռազմավարության հանրապետական կոմիտեի նախագահ և կանանց ֆորումի փոխնախագահ։

2009 թվականի սեպտեմբերին Ֆելինը հայտարարել էր Օկլահոմայի նահանգապետի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին։ Նա հաղթել է Հանրապետական կուսակցության փրայմերիզ՝ հավաքելով 136 477 ձայն, այն դեպքում, երբ նրա մոտակա մրցակիցը՝ նահանգի սենատոր Ռենդի Բրոգդոնը, 98 170 ձայն է հավաքել[7]։ 2010 թվականի նոյեմբերի 2-ին համընդհանուր ընտրություններում Ֆելինը հաղթել Է դեմոկրատների թեկնածու Ջարի Աթկինսին՝ հավաքելով ձայների 60 %-ը 39 %-ի դեմ[8]։ Նա Օկլահոմա նահանգի առաջին կին նահանգապետն է։ Ֆելինին նահանգապետի պաշտոնը ստանձնել է 2011 թվականի հունվարի 10-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=F000453
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. https://library.okstate.edu/search-and-find/collections/digital-collections/oklahoma-womens-hall-of-fame/inductees
  4. «Genealogy» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
  5. «General Election» (անգլերեն). Oklahoma State Election Board. 2006 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
  6. «2008 Election Results» (անգլերեն). Oklahoma State Election Board. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
  7. «2010 primary results» (անգլերեն). Oklahoma State Election Board. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
  8. «2010 Election Results» (անգլերեն). Oklahoma State Election Board. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Ֆելլին» հոդվածին։